Վանաձորի «Ավտոգեն-Մ» գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են արել. չվճարված աշխատավարձերն են պահանջում

Լոռու մարզպետարանի շենքի դիմաց այսօր բողոքի ցույց են իրականացրել Վանաձորի «Ավտոգեն-Մ» գործարանի աշխատակիցները: Նրանք գործարանից պահանջում են 2014 թվականին իրենց չվճարված 4 ամսվա եւ 2019 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների աշխատավարձերը: Աշխատակիցների խոսքով՝ իրենք աշխատել են, արտադրանքը՝ իրացվել, սակայն մինչեւ այս պահը նշված ամիսների աշխատավարձը չեն ստացել: Իսկ թե երբ են վճարվելու, ոչինչ չգիտեն:

Դատարան դիմել չեն պատրաստվում, թեպետ բոլոր հիմքերը կան: Աշխատանքային պայմանագրում անգամ նշված է՝ աշխատավարձը ուշացնելու դեպքում տույժ-տուգանքներ պետք է վճարվեն: Աշխատակիցները, սակայն, գործարանին վնասել չեն ուզում, միայն իրենց աշխատած գումարները:

«Մեր արտադրած աշխատանքի վարձն ենք ուզում, արդեն 5-րդ տարին ա, պատճառաբանում են, թե Ուկրաինայի ճգնաժամն է պատճառը, գունավոր մետաղների գների անկումն ու ռուբլու արժեզրկումը, ու այդ պատճառով է իբր, որ գործարանը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց գործարանի խառատ-հաստոցավար աշխատակից Համլետ Խոշաբյանը, որին գործարանը պարտք է 2014 թ.-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձ՝ մոտ 300 հազար դրամ. «Տնտեսական ճգնաժամն են պատճառ բերում, մենակ դա են ասում»:

Աշխատակիցները դեռ նոյեմբերի 14-ին են հանդիպել ընկերության սեփականատիրոջ հետ, նրանց հայտնել են, թե նոր ներդրողներ կան, եւ որ խոստացել են գործարանի պարտքերը վճարել նոյեմբերի վերջին ու հունվարի 1-ից հետո նորից աշխատել. «Էկավ նոյեմբերի 30-ը, աշխատավարձ չստացանք, նորից դիմեցինք, պարզվեց՝ ներդրողները հրաժարվել են ներդրումներ անել: Սա մեր վերջին քայլն է, եթե սա չօգնի, դատարան ենք տալու»,- ասաց աշխատակիցն ու հավելեց. «17 թ.-ին կայացած ընտրություններից առաջ իրենք խոստացան, որ ՀՀԿ-ին ընտրելու դեպքում քայլեր կձեռնարկեն, որ մեր աշխատավարձերը վճարեն: Ընտրությունները էկան-անցան, բայց մեր հարցը էլի չլուծվեց: 5 տարի ա՝ մենք խաբված ենք, էսպես խաբելով՝ 5 տարի տարան-բերին»:

Աշխատակիցների խոսքով՝ գործարանը շուրջ 120 աշխատակից ունի. «Գործարանը չի հրաժարվում, որ մեզ հին ու նոր պարտքեր ունի, բայց ամեն օր էսօր էգուց է անում: Մինչեւ այսօր 2014 թ.-ի չվճարված աշխատավարձերի պարտքերից վճարել են միայն նրանց, ովքեր կա՛մ հիվանդանոց են ընկել, կա՛մ մահ են ունեցել»:

Աշխատակիցները դատարան դիմելու ճանապարհը լավ գիտեն, սակայն, ինչպես իրենք են նշում, նախ՝ գումար չունեն, եւ հետո՝ իրենց ցանկությունը գործարանը սնանկացման տանելը չէ:

Մարզպետարանի բակում հավաքված աշխատակիցներից մի քանիսին ընդունել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Աշխատակիցները հայտնեցին, որ մարզպետը կապ է հաստատել գործարանի ղեկավարության հետ, որտեղից մարզպետին հայտնել են, որ աշխատակիցները մինչեւ դեկտեմբերի 13-ը գան աշխատանքի, եւ այս ընթացքում այս տարվա աշխատավարձերի պարտքերը կվճարվեն. «Մարզպետի խոսքը հարգելով՝ կգնանք, մինչեւ 13-ը կաշխատենք, տեսնենք՝ ինչ կլինի, բայց այ 2014-ի պարտքերի մասով որեւէ նորություն այսպես էլ չկա»,- հայտնեցին աշխատակիցները:

ՀԺ-ն այցելեց նաեւ «Ավտոգեն-Մ» գործարան, անցակետի աշխատակիցը փոխանցեց, որ ղեկավարությունից որեւէ մեկը տեղում չէ, հեռախոսահամար եւս չփոխանցեցին:

Տպել
1934 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը