«Վիրավորական է արտաքսվելը». որպես աջակցություն 3 երիտասարդների՝ շատերը ՀՅԴ-ն լքելու դիմում են ներկայացրել

06/12/2019 schedule16:04

Լուսանկարում ձախից՝ Վանիկ Չալոյանը

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը երեկ ուշ երեկոյան կուսակցությունից արտաքսած երիտասարդներին չի բացատրել, թե որն է նման որոշման պատճառը: Կուսակցությունից արտաքսված Վանիկ Չալոյանն այսօր armtimes.com-ի հետ զրույցում ասաց, թե ինքը ենթադրում է պատճառը, բայց կուսակցությունից պարզաբանում չի ստացել:

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունից համացանցում մի նամակ տարածվեց, որից հայտնի դարձավ, որ վերջերս ՀՅԴ-ն Գերագույն մարմնի կոմիտեների ժողով է արել, եւ, ի թիվս այլ հարցերի, որոշել է, որ Դաշնակցությունը պետք է պարտիզանական հարվածներ հասցնի ներկա իշխանություններին: Նամակի բովանդակությունից հասկացվում էր նաեւ, որ այդ ժողովի ընթացքում կայացված որոշ որոշումներ ուսանողների սրտով չեն եղել, սակայն հաշվի առնելով կուսակցության շարքերում տիրող վախի մթնոլորտը՝ այդ մասին չեն բարձրաձայնել: Բացի այդ, ըստ նամակի՝ ուսանողները հրաժարվել են մասնակցել ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաներին, ինչի պատճառով մեկուսացվել են կուսակցությունից (ժամանակավորապես սառեցվել է նրանց անդամությունը):

Նամակի հեղինակ երիտասարդներից 3-ը երեկ հարցազրույցներ տվեցին Հանրային հեռուստաընկերությանը եւ դրանից շատ կարճ ժամանակ անց ՀՅԴ պաշտոնական կայքում հայտնվեց հաղորդագրություն՝ Արտակ Մելիքյանին, Վանիկ Չալոյանին եւ Անուշ Հովհաննիսյանին ՀՅԴ շարքերից արտաքսելու մասին:

Ներկայացնենք Վանիկ Չալոյանի հետ մեր զրույցը.

- Վանի՛կ, երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ արտաքսվել եք ՀՅԴ-ից: Ձեզ բացատրե՞լ են՝ որն է պատճառը:

- Ո՛չ, մեզ չեն բացատրել: Կուսակցությունից մեր արտաքսման մասին իմացել ենք համացանցից:

- Ինչպե՞ս եք ընդունել, վիրավորվե՞լ եք, թե՞ ոչ:

- Բնական է, վիրավորական է հարազատ կուսակցության շարքերից արտաքսվածի կարգավիճակով դուրս մնալը, բայց նաեւ հասկանում ենք, թե ինչ ենք մենք անում, ինչի համար ենք արտաքսվել ու ինչ խնդիրներ էինք փորձում լուծել ու բարձրաձայնել, որի պատճառով արտաքսվեցինք: Մենք սիրում ենք մեր կուսակցությունը, մենք հարազատ ենք մնացել մեր կուսակցության գաղափարախոսությանը, մենք սիրում ենք մեր կուսակցական ընկերներին, հատկապես՝ երիտասարդ ընկերներին: Չնայած որ վերջին երկու օրերին մեզ դավաճանության ու այլ պիտակավորումներով են մատնանշում՝ մենք սիրում ենք մեր կուսակցությունը եւ էս ամեն ինչն ընդունել ենք՝ ժպիտը դեմքներիս, ընդունել ենք՝ որպես պայքարի մարտահրավեր, որն ուղղված է է՛լ ավելի լավ Դաշնակցություն եւ ավելի լավ պետություն ունենալուն:

- Ինչպե՞ս եք դարձել Դաշնակցական:

- Ես ուսանող տարիներին համակվել եմ Դաշնակցության գաղափարախոսությամբ, լինելով պատմության ֆակուլտետի ուսանող՝ ուսումնասիրել եմ պատմությունը եւ ունենալով դաշնակցական ընկերներ՝ ցանկություն եմ հայտնել երդում տալ եւ անդամագրվել կուսակցությանը:

- Ձեր արտաքսումը կապո՞ւմ եք երեկ եթերում ձեր արած հայտարարությունների հետ:

- Ինձ թվում է՝ միայն եթերը չի պատճառը: Շատ խորհրդանշական է, որ եթերից ընդամենը մեկ րոպե հետո է տեղադրվել կայքում մեր արտաքսման մասին տեղեկությունը:

- Այդ դեպքում ի՞նչն է պատճառ դարձել:

- Իմ կարծիքով՝ իմ եւ իմ ընկերների թե՛ արտաքսումը եւ թե՛ մեկուսացումն ապօրինի է տեղի ունեցել ու կանոնադրության խախտմամբ: Այլ մեկնաբանություններ թող իրենք տան, որովհետեւ իրենք հղում են անելու կանոնադրությանը, իսկ կանոնադրությունն իրենց ուզած ձեւով կարող են մեկնաբանել:

- Դուք ինչ-որ քայլ ձեռնարկելո՞ւ եք: Կուսակցական կանոնադրությամբ ինչպե՞ս է՝ արտաքսման որոշումը բողոքարկել, փոխել հնարավոր չի՞:

- Ո՛չ, եթե արտաքսված ես կուսակցությունից, ուրեմն ետդարձի ճանապարհ չունես ու այլեւս չես կարող լինել Դաշնակցական: Իսկ թե այս որոշումը հետագայում ինչպես կմեկնաբանվի կուսակցության կողմից, չեմ կարող անդրադառնալ, ճիշտ կլինի, որ դա իրենցից հարցնեք:

- Ձեր ընկերները, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մյուս անդամները չե՞ն պատրաստվում որեւէ քայլ ձեռնարկել՝ ի աջակցություն ձեզ:

- Շատ է այն մարդկանց թվաքանակը, որ այդ որոշման հետ անհամաձայնություն են հայտնել: Շատ մարդիկ նաեւ իրենք են պատրաստվում լքել կուսակցության շարքերը՝ չնայած մեր պնդումներին, որ դա ճիշտ չէ, դրանով մենք չենք կարող լավություն արած լինել կուսակցությանը: Իսկ մեր նպատակը լավությունն էր:

- Վանի՛կ, այս պահին կուսակցությունից մեկուսացվածների թիվը քանի՞սն է:

-Երեկվա դրությամբ՝ 5 տասնյակից ավելի մեկուսացված եւ ինքնամեկուսացված: Քանի որ արդեն արտաքսված եմ, նոր տեղեկությունների հասանելիություն չունեմ: Չնայած 5 տասնյակի մեջ կան մարդիկ, որոնք հեռացման դիմում են գրել: Մեր ունեցած տեղեկություններով՝ շատ կուսակիցներ կուսակցության շարքերը լքելու դիմումներ են ներկայացրել ԳՄ՝ հրապարակային եւ առձեռն:

- Որպես ձեզ աջակցելու ակցիա՞:

- Այո՛, այդպես էլ կարելի է ասել: Այլ կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության դեմ ակցիա:

- Քանի՞ երիտասարդ կար «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում:

- Մինչ այս իրադարձությունները՝ 100 անդամ: Նրանցից 5 տասնյակից ավելին մեկուսացված են, շարքերից հեռացված:

- Շուրջ 50-ը կուսակցության անդա՞մ են:

- Ինձ թվում է՝ ավելի քիչ: Կային մարդիկ, որ ցանկություն էին հայտնում լքելու կուսակցությունը, բայց չիմացանք՝ ինչ եղավ:

- Նոր նամակ-հայտարարություն լինելո՞ւ է:

- Տեսեք, իրականում երեկվա նամակը մենք չէիք տարածել: Մենք այդ նամակով փորձել էինք դիմել մեր կուսակցական ընկերներին, քանզի մեկուսացված էինք եւ հնարավորություն չունեինք նրանց հետ ինչ-որ ձեւով կապի դուրս գալու: Չգիտենք՝ մեր ընկերներից ով է նամակը հրապարակել, բայց կարծում ենք, որ սա ինչ-որ առումով դավադրություն է նաեւ մեր դեմ: Ինչ վերաբերում է նոր նամակի մասին ձեր հարցին՝ ո՛չ, այս պահին ասելու բան չունենք, եթե ասելիք լինի, առաջիկայում կա՛մ ասուլիս կանենք, կա՛մ հայտարարությամբ հանդես կգանք:

- Հնարավո՞ր է՝ նոր կուսակցություն բացեք:

- Այս երիտասարդներով մենք ուզում ենք ինչ-որ մի բանով մեր հասարակությանն օգուտ տալ, մեր ունեցած մտավոր, հասարակական ներուժն օգտագործել ՀՀ զարգացման ուղղությամբ: Թե դա ինչ ճանապարհով կլինի, ժամանակը կտա պատասխանը: Միգուցե Դաշնակցության միջոցով, եթե այդպես չստացվի, այլ ձեւով: Մենք ուզում ենք արձանագրել, որ մեր ուզածն ավելի լավ Հայաստան, ավելի գիտակից հասարակություն ունենալն է: Մեր բոլոր քայլերը բխում ենք այս գաղափարից:

- Հնարավո՞ր է՝ Դաշնակցության դրսի կառույցները դեմ լինեն նրան, ինչ իրականացնում է հայաստանյան ՀՅԴ-ն:

- Դրսի-ներսի եզրույթից ուզում եմ խուսափել ու ասել, որ դաշնակցականներ կան, որ ճիշտ են գնահատել մեր այս համարձակ քայլը, սակայն չեն կարող հրապարակավ հանդես գալ ու անձնական հաղորդագրությունների, զանգերի միջոցով փորձում են ոգեւորել մեզ:

- Այսինքն, կներեք, Հրանտ Մարգարյանն այդքան վախենալո՞ւ է:

- Ես չեմ ուզում Հրանտ Մարգարյանի անձի մասին խոսել:

- Բայց, ըստ այդ նամակի, նա է ժողով արել եւ որոշումներ կայացրել:

- Ամենայն հարգանք ունենալով նրան՝ մեր օրակարգը Հրանտ Մարգարյանը չէ նրա պատճառով չէ, որ այս ամեն ինչը կա, այս ամենը տեղի ունեցավ: Մենք այս ամենը նախաձեռնել էինք՝ ավելի լավ դաշնակցություն ունենալու համար: Թե ովքեր չուզեցան, որ մեր պատկերացրած դաշնակցության մասին մենք խոսենք ու արտահայտվենք, դա արդեն կուսակցության խնդիրն է, իրենք պետք է վերլուծեն:

- Խնդրում եմ՝ անդրադառնանք նաեւ երեկ տարածված նամակի բովանդակությանը. ի՞նչ ասել է պարտիզանական գործողություններ, ի՞նչ ձերբակալությունների ենթադրություններ կային:

- Ես այդ ժողովին չեմ մասնակցել, որի մասին գրված է նամակում, ուստի ճիշտ չի լինի, որ դրա մասին խոսեմ ու արտահայտվեմ: Ինչ վերաբերում է պարտիզանական գործողություններին, ես ինձ իրավունք չեմ վերապահում անդրադառնալ, որովհետեւ չեմ մասնակցել այդ հանդիպմանը:

- Մի տեսակ շատ վատ է հնչում պարտիզանական գործողություններ ասվածը:

- Համաձայն եմ՝ ձեւակերպումն ականջահաճո չէ, իսկ ինչ կարող ենք անել մենք:

- Իսկ իր մեջ պետությանը ուղղված վտանգ չի՞ պարունակում:

- Իմ անձնական կարծիքով՝ դրանք երկրում ստեղծված ինչ-որ խնդիրների վերաբերյալ անհամաձայնություն հայտնելն է եւ պայքարելը դրանց դեմ:

- Խաղա՞ղ պայքար: Ի՞նչ է ենթադրում պարտիզանությունը:

- Դա չեմ կարող ասել, բայց, կարծում եմ, խաղաղ, քանզի երբ որ ես եմ եղել կուսակցության շարքերում, բացի խաղաղից՝ ուրիշ բան չեմ տեսել: Մեկնաբանության հարց է: Ինձ թվում է՝ ժողովի մասնակիցները ճիշտ կմեկնաբանեն:

Հիշեցնենք, որ երեկ, երբ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեցինք ժողովի մասին, որում, ըստ մեկուսացված երիտասարդների, որոշում է կայացվել պարտիզանական գործողություններ իրականացնել, պատասխանեց.

«Ի՞նչ, դուք ինձ շարունակում եք հարցեր տալ կեղծ նամակի շո՞ւրջ, որը մենք մերժում ենք: Այդ նամակը «Աղբալյան» միությունը մերժել է, որ կապ չունի դաշնակցության եւ «Աղբալյան» միության հետ: Իսկ ես կեղծ նամակը չեմ մեկնաբանում, վե՛րջ, շնորհակալություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9758 դիտում

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից