Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության արվեստանոց։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասրակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երիտասարդները պատմել են իրենց տարբեր ձեռնարկների մասին՝ սահադաշտ Գյումրիում, տարբեր թեմաներով խճանկարների պատրաստում, աֆորիզմներ Գյումրու փողոցներում, բնապահպանական ակցիաներ, ծառատունկ, քաղաքի բարեկարգում և այլն։ «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությունն ունի 300 անդամ, գործում է 2012 թվականից: Նախաձեռնության հիմնական նպատակն է վերհանել և լուծել Շիրակի մարզում առկա խնդիրները, մասնավորապես՝ սոցիալական, զբոսաշրջային, մշակութային, սպորտային ուղղություններով:

Նախաձեռնության հիմնադիրների ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է երիտասարդների յուրօրինակ աշխատանքներին, դիտել նրանց հերթական նվերը քաղաքին՝ խցաններով խճանկարի տեսքով։ Այնուհետև նախագահը հանդիպել է նախաձեռնության անդամների հետ, զրուցել վերածնվող Գյումրիում երիտասարդների դերի մասին։

«Ձեր մասին տարբեր տեղերից լսելով՝ մտածեցի, որ կարող է դառնանք համախոհներ, ինչ-որ բան անենք միասին»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով․ «Դուք մեր երկիրն եք, մեր երկրի ապագան եք։ Այն մարդիկ եք, ովքեր ստեղծագործ աշխատանքով են զբաղված, իսկ դա ամենակարևոր բանն է։ Դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա։ Ուրախ կլինեմ, եթե հնարավորություն լինի միասին աշխատել»։

Նախագահը, մասնավորապես, խոսել է ծնունդով գյումրեցի փիլիսոփա, երաժիշտ, մեծ մտածող Գյուրջիևի մասին և հետաքրքիր հիշողություններ պատմել․ «Երբ 1984 թվականին Միացյալ Թագավորությունում աշխատում էի, Նոր տարվա՝ դեկտեմբերի կողմերը Գյուրջիևի ասոցիացիան հրավիրեց հանդիպման։ Կարծեցի՝ հինգ-վեց հոգով ենք հանդիպում, իրականում հանդիպումը հսկայական սրահում էր, որտեղ մոտ երկու հազար մարդ կար։ Հաջորդ օրը նույնպես մոտ երկու հազար մարդ կար, ընդ որում, շատ բարձրաստիճան անձինք, պետական մարդիկ, գործարարներ, մշակույթի գործիչներ և այլն։

Հայաստան այցելությունից հետո այդ ասոցիացիան ամիսը երկու-երեք անգամ հավաքվում էր։ Հայաստանի պատմական քարտեզը տպել էին, ներկում էին ու բաժանում։ Թվում է՝ ինչ կապ ունեն շոտլանդացիները, անգլիացիները, գերմանացիները և այլն։ Սակայն նրանք հավաքվում էին, հին, պատմական քարտեզները ներկում ու նվիրում։ Ես դրանցից երկուսն ունեմ, մեկն էլ Հայաստանի դեսպանատանն է (Լոնդոնում), պատին փակցված է։ Գյուրջիևն արժեք է, և սխալ է այն չօգտագործելը»։ Նախագահը ցանկություն է հայտնել վերականգնել Գյուրջիևի տունը Գյումրիում․ «Գյուրջիևի տունը չկա, սակայն ես այսպիսի միտք ունեմ՝ վերականգնենք այդ տունը կամ նորը կառուցենք»։

Նախագահի ու երիտասարդների զրույցը շարունակվել է արժեքների թեմայի շուրջ։ Նախագահ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել ազգային արժեքները գնահատելը։ «Մենք հաճախ սխալվում ենք և կարծում, թե այն, ինչ մեզնից հեռու է և դուրս է, ավելի կարևոր է ու մեծ արժեք ունի։ Բայց ամենաարժեքավորը քո սեփականն է,-նշել է նախագահը։ -Այն, ինչ դարերով ստեղծվել է և արժեքավոր է, կարծում ես, թե սովորական երևույթ է։ Պետք չէ այդ արժեքը կորցնել։ Մենք ունենք շատ սովորություններ, որոնք պետք չէ սարքել արհեստական, պետք չէ սարքել գռեհիկ, անշնորհք։ Հակառակը, շփվելով ուրիշների հետ, պետք է դրանք մաքրել և ներկայացնել գեղեցիկ ձևով։

Ասածս հետևյալն է՝ ձեր շրջապատում այնքան արժեք կա։ Դուք փողոցից մեխը վերցնում եք և փորձում եք դրանով հետաքրքիր բան անել։ Նույնը մեր մշակութային արժեքներն են։ Դուք ապրում եք Գյումրիում, այստեղ փողոցներում, տներում հսկայական քանակով «փոքրիկ մեխեր» կան, որոնք պետք է գտնել, մաքրել վրայից ժանգը։ Ընդհանրապես ամբողջ Հայաստանում հսկայական արժեքներ ունենք, պետք է գնանք, ամեն «մեխը» հանենք, փայլեցնենք, դրանից սարքենք այնպիսի մի բան, որ օտարները գան և զարմանան։ Սա մեծամտություն չէ։ Մենք այն ենք, ինչ այսօր կանք։ Տիգրան Մեծի պատմությունը պետք է իմանանք, բայց դրանով գլուխ գովելով տեղ չենք հասնի։ Ունեցածը, պատմությունը դեռ ոչինչ չի նշանակում, եթե չես կարողանում այն հղկել, արժեք տալ»։

Կարևոր համարելով թիմային աշխատանքը՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Լավագույն ղեկավարը, առաջնորդը նա է, ով ստեղծում է իր կողքին մարդկանց, ովքեր կարող են շարունակել գործն առանց իրեն։ Խորհուրդս ձեզնից յուրաքանչյուրին՝ անգամ եթե փոքր գործ եք անում, ստեղծեք թիմ, հնարավորություն տվեք՝ մյուսներն էլ խոսեն։ Երբեք մի վախեցեք աշխատել մարդկանց հետ, ովքեր ձեզնից ավելի խելացի են կամ փորձառու։ Դա միայն ցույց է տալու, որ դուք ուժեղ եք։ Միայն թույլ մարդիկ կարող են վախենալ, որ ինչ-որ մեկը կարող է իրենցից խելոք լինի կամ փորձառու։ Մեծ հաջողությունը միշտ գալիս է թիմի հետ»։

Տպել
1155 դիտում

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի առանձնազրույցը (տեսանյութ)

Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է. խումբը Դիլիջանում է

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան (լուսանկարներ)

Բրյուսելում ՀՀ վարչապետին ուղղված վանկարկումները հաճելի անակնկալ եղան Ալիևի համար և նա շնորհակալ կլինի. Արփի Դավոյան

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Արագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված բեռնատարի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան

«Ապագա Հայկականը» հիմնադրամն Արցախում անցկացրել է ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում

Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում

ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում քննարկվել են առաջիկա անելիքները, աշխատանքի սկզբունքները. Թորոսյան

«Մարտունու» ԲԿ-ն լինելու է մոդուլային նոր տիպի. կիրականացվի 8 բուժհաստատության շինարարական և արդիականացման ծրագիր

Երբ փողոց են դուրս գալիս հայրենիքից տարածները. կերեք իրար, Լաո. Ստյոպա Սաֆարյանը՝ ընդդիմության ցույցերի առաջնորդներին

Կարող ենք այլևս փաստել՝ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում

ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի մարզահամերգային համալիր, երկնքում ձեզ անակնկալ է սպասվում. Հարությունյան

Թբիլիսիում հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ, տղամարդը սպանել է կնոջը

Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները

Երևանում երեկոյան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացումն է լինելու. 39 երկրի 250 բռնցքամարտիկ է մասնակցում

Կտաքանա, այնուհետ՝ կցրտի. առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ

Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն սփյուռքը չէ և ոչ մի կուսակցություն սփյուռքը չի ներկայացնում․ Սասուն Քոսյան

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել (լուսանկարներ)

ՌԱԿ-ը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և տարածվող ապատեղեկատվության հետ առնչություն չունի. հայտարարություն

Ֆրանսիայի հրապարակի մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է, որտեղ կարող է տեղավորվել առավելագույնը 18,000 մարդ

Սպիտակ տունը դեռ չի հաստատում Ուկրաինայում արևմտյան զենքի խոշոր խմբաքանակի ոչնչացման մասին լուրը. Սալիվան

Վաղը գազամատակարարման անջատումներ կլինեն Կոտայքի, Լոռու մարզերի և Երևանի որոշ հասցեներում

Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ

Արցախում անհետացել է Խաչեն գետի ափին իջևանած արշավախմբի անդամներից մեկը. նրան գիշերվանից որոնում են

Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը Ստեփանակերտում համերգ կունենա. նրանց ընդունել է ԱՀ նախագահը

Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել 2 հեծանվորդի

Ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ

Շուրջ 10 միլիոն հետևորդ ունեցող բլոգերը Հայաստանում փորձարկում է արել՝ դիտմամբ գցելով դրամապանակը (տեսանյութ)

Ընդդիմադիր պատգամավորը, լսելով, որ Հանրայինի եթերում ես եմ իր հետ բանավիճելու, հրաժարվել է մասնակցել. Ալեքսանյան

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և 40-ից ավելի վիրավորներ (լուսանկարներ)

Երևանի Նորաշեն թաղամասում «Զիլ» մակնիշի մեքենա է հրդեհվել

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է. մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Ամեն ավանտյուրիստ իր պարտքն է համարում էս երկիրը գոնե մի անգամ «փրկել», թե չստացվի՝ մի «խախանդ տեղ» կգնան. Դանիելյան

Արարատի մարզի բնակիչը Երևանում ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին. կան վիրավորներ

Հայտնի է՝ որքան մարդ է այսօր մասնակցել ընդդիմության հանրահավաքին

Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորում. ՀՎԿԱԿ-ը՝ կապիկի ծաղիկ հիվանդության մասին

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. կա վիրավոր