Հրապարակվել է ՀՖՖ Նախագահի պաշտոնում և Գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուների կենսագրությունները

12/12/2019 schedule19:00

ՀՖՖ լրատվական ծառայությունը հրապարակել է նախագահի պաշտոնում և Գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուների կենսագրությունները:

Ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում ներկայացված են ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Մելիքբեկյանի, Թովմաս Գրիգորյանի եւ Խորեն Հովհաննիսյանի կենսագրությունները:

Հրապարակվել է նաեւ Գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուներ Ալբերտ Սարգսյանի, Աննա Թադևոսյանի, Արեն Մկրտչյանի, Արթուր Սահակյանի, Արկադի Անդրեասյանի, Արմեն Նիկողոսյանի, Արտաշես Ղազարյանի, Բագրատ Նավոյանի եւ մյուսների կենսագրությունները:

ՀՖՖ-ն հիշեցնում է, որ նախագահի պաշտոնում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամության համար «ՖԱ Տորպեդո» ՀԿ կողմից առաջադրված Հարություն Արմենակյանի և «Լոկոմոտիվ ՖԱ» ՀԿ կողմից առաջադրված Հրաչիկ Քանանյանի թեկնածությունները չէին ընդունվել՝ ՀՖՖ կանոնադրությանն անհամապատասխանելիությամբ պայամանվորված:   

Այդպիսով, ֆեդերացիան ներկայացնում է Արսեն Աղաջանյանի կենսագրությունը և նրա թեկնածության մերժման համար հիմք հանդիսացած փաստաթուղթը՝ Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացված պաշտոնական գրությունը, որը ևս հրապարակվել է՝ հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը: 

Ինչ վերաբերում է «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ կողմից առաջադրված Հարություն Արմենակյանի թեկնածության մերժմանը, ապա դրա հիմք է հանդիսացել մինչև սահմանված վերջնաժամկետը «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ կողմից թեկնածուի չդատվածության վերաբերյալ տեղեկանքի չներկայացնելը:

«Լոկոմոտիվ ՖԱ» ՀԿ կողմից առաջադրված Հրաչիկ Քանանյանի թեկնածության մերժման դեպքում հիմք է հանդիսացել թեկնածուի չդատվածության վերաբերյալ տեղեկանքի անհամապատասխանելիությունը ՀՖՖ կանոնադրությանը: Անձնական տվյալների պաշտպանության նպատակով Հրաչիկ Քանանյանի չդատվածության մասին տեղեկանքը չի հանրայնացվում: 

Տպել
370 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել

Տավուշի մարզում ձյուն է տեղում, Սյունիքում տեղ-տեղ մերկասառույց է, կան փակ ճանապարհներ

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ