Քաղաքապետն անջատել տվեց «Լույս» խմբակցության անդամի բարձրախոսը, Խաժակյանը բարկացավ

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անջատել տվեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի բարձրախոսը: Վարդանյանն իր խոսքում անդրադառնում էր Երեւանի քաղաքապետի նախորդիվ հնչած ելույթին՝ նշելով, որ Մարությանը կոպտագույն սխալ է թույլ տվել եւ ձեռնոց նետել մի ամբողջ առողջապահական ոլորտին ու նախարարությանը:

Թեհմինա Վարդանյանին ձայն տալով՝ քաղաքապետը զգուշացրեց ելույթ ունենալ քննարկվող թեմայի շուրջ: Ավագանու անդամն ի պատասխան հայտարարեց, թե վերջում կբերի, կկապի օրակարգային հարցին: 

«Պարո՛ն քաղաքապետ, երբ ասում էիք, որ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, սա ուղղակի անթույլատրելի է, որովհետեւ կան կազմակերպություններ, որոնք ուղղակիորեն զբաղվում են այդ աղբի վերամշակմամբ»,- ասաց ավագանու անդամը:

Սա լսելով՝ Երեւանի քաղաքապետը սկսեց ծիծաղել, ինչը նյարդայնացրեց Թեհմինա Վարդանյանին: Հայկ Մարությանը պարզաբանեց, որ վտանգավոր թափոնները միայն բժշկական թափոնները չեն: «Վտանգավոր կարող են լինել ակումուլյատորները, համակարգիչները, էկրաններն ու այլ տեսակի տեխնիկան»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Թեհմինա Վարդանյանի բարձրախոսն անջատելուն, քաղաքապետը վկայակոչեց գործող կանոնակարգը, որի համաձայն ելույթները պետք է լինեն քննարկվող հարցի վերաբերյալ: Առաջարկեց, փոխել կանոնակարգը, եթե ավագանու անդամները ցանկանում են այլ աշխատանքային սկզբունք որդեգրել. բայց շարժվել միայն օրենքով: 

Գործընկերոջ բարձրախոսն անջատելու փաստը խիստ բարկացրեց «Լույս» խմբակցության անդամներին: Նրանք սկսեցին տեղից բղավել: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արտահերթ ելույթի իրավունք խնդրեց ու չսպասելով իր հերթին՝ մոտեցավ ամբիոնին:

«Ես թույլ չեմ տալու, որ ավագանու անդամների խոսքը գրաքննվի, ու դուք որոշեք, թե այդ թեմայի շուրջ կարո՞ղ ենք մենք խոսել, թե՞ ոչ: Դա չի եղել երբեւէ: Ընդդիմության խոսքը ընդհատելու երեւույթ չի եղել անգամ Հանրապետական կուսակցության ժամանակ: Ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ էլ ավագանու նիստերի ընթացքում ելույթները երբեւէ չեն ընդհատվել: Որեւէ մեկդ, եթե հաջորդ անգամ փորձի մեր խոսափողը անջատել՝ թեմայից դուրս խոսելու պատրվակով, մեզանից չնեղանաք»,- հայտարարեց նա:

Տպել
3659 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ