Երևան
12 °C
Կոտայքի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը իր նշանակման առաջին օրերից է զգացել պետական համակարգի աշխատակիցների կողմից հեղափոխությանը դիմադրելու հանգամանքը:
Հեղափոխությանը դիմադրելու մասին նախորդ շաբաթ Կառավարության նիստում խոսեց ՀՀ վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով. «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, եւ այդ դիմադրությունը ջարդելու եմ»: Այս ամենի շուրջ մեր զրույցը՝ ստորեւ:
- Պարոն Պետրոսյան, վարչապետը իր խոսքում չհստակեցրեց, թե դիմադրությունը պետական կառավարման որ օղակում է: Կոտայքի մարզպետարանում կա՞ արդյոք դիմադրություն հեղափոխությանը:
- Լիովին կիսում եմ վարչապետի միտքը, ու այդ դիմադրության պտուղը ես էլ եմ քաղել դեռ նշանակումից ի վեր: Իմ ընկալմամբ՝ խոսքը անձերի մասին չէ, այլ՝ կարծրատիպային մոտեցման, հավակնոտ ծրագրեր առաջ չքաշելու կամ այդ ծրագրերին բյուրոկրատական եւ հին կաղապարային մոտեցում ցուցաբերելու մասին: Ավելին ասեմ, դա նաեւ այն փաստի վկայությունն է, որ մենք կադրային ջարդ չենք արել: Կոնկրետ մարզպետի աշխատակազմում շուրջ 120 աշխատակիցներից մենք հիմնականում միայն հայեցողական ու քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ենք փոխել, իսկ պետական համակարգը իր կենսունակության առումով մնացել է հինը: Թեեւ համակարգային կոռուպցիան մաքրել ենք, բայց երբ մարմինը սովոր է շարիկ գլորելու, պետական աշխատավարձին նայելու որպես թոշակ, որն այսպես թե այնպես ստանալու է…շատ շատերի մոտ, եթե չասեմ գիտակցված սաբոտաժ, ապա առնվազն մեր բարեփոխումների տեմպը պահելու խնդիր կա: Վարչապետի զայրույթը դրանով էր պայմանավորված: Շատ դեպքերում հարցը անձերի մասին չէ, այլ ինստիտուտների, ընթացակարգերի խցանման մասին է: Գուցե այս կամ այն անձը լավ մասնագետ է, իր փորձառությունը կարեւոր է ոլորտի համար, բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ տվյալ անձը, որ 10-20 տարի աշխատել է մարզպետարանի շենքում, վարչություն է ղեկավարել, այդ անձի օրոք է, որ դպրոցները էդ վիճակին են հասել, համայնքների հետ համագործակցությունը էդ մակարդակին է մնացել, սուբվենցիաները չեն իրականացվել հավուր պատշաճի:
- Հիմա քաղաքացու մեջ հարց կառաջանա՝ ո՞վ է մեղավոր: Հեռացնեիք նման մարդկանց, եւ հիմա չէր լինի այս դիմադրությունը:
- Պետք է հասկանալ, որ խոսքը խոշոր հաշվով շուրջ 250 հազար աշխատակցի մասին է. մեր երկրում պետական բյուջեից աշխատավարձ ստացող շուրջ 250 հազար աշխատակից կա: Տեսականորեն նույնիսկ անհնար է այդ ծավալի կադրային փոփոխություն անել, եւ 3 տարեկան կուսակցությունից, որն իշխանության է եկել թավշյա հեղափոխության արդյունքում, ակնկալել 250 հազար կադրային բանկ: 250 հազար մասնագետ միաժամանակ անհնար է մեր երկրում փոխել: Փորձել ենք վերափոխել, փորձել ենք վերապատրաստել, նոր կառավարման մշակույթով առաջնորդվելու պարտադրել:
- Եվ չի՞ ստացվել:
- Չեմ կարող ասել չի ստացվել, ինձ թույլ չեմ տա ասել չի ստացվել: Բայց բավական դժվար է ստացվել: Եվ ավելին ասեմ, թեեւ մեր թիմի առանցքային դեմքերը մինչեւ պետական պաշտոններ ստանձնելը իրենց աշխատանքային փորձով լավ կառավարիչներ էին, բայց բոլոր դեպքերում դժվար է 100-200 հոգանոց աշխատակազմեր կառավարել եւ զերծ մնալ խնդիրներից: Դա ժամանակի խնդիր է: Ահա այստեղ է վարչապետի զայրույթի արդարացվածությունը, այդ զայրույթից ես նույնպես ունեցել եմ նախորդ մեկուկես տարվա ընթացքում... Եվ երբ վերլուծում ես, հասկանում ես, որ բացի բյուրոկրատական միջանցքների խցանումներից այդ խնդիրները գալիս են նաեւ անձնական որակներից ու ինստիտուտների չկայացվածությունից: Հենց դա է պատճառը, որ մենք ձգտում ենք ինստիտուցիոնալ կառավարություն լինել, որ անձերից կախված չլինի մեր կյանքի որակը:
- Եվ ի՞նչ եք անում, երբ հանդիպում եք դիմադրության, անձնական վատ որակի աշխատողի:
- Ես մեր մարզում տարբեր առանցքային պաշտոնյաների հետ տարբեր փուլերում զրույցներից բացի նաեւ իմ լիազորություններից բխող գործառույթներ եմ իրականացրել՝ խիստ կարգապահական տույժի եմ ենթարկել՝ մինչեւ իսկ հեռացումներ: Առանձին ՊՈԱԿ-ների ղեկավարների եմ հեռացրել, վարչական ստուգումների արդյունքում վերհանված բազմաթիվ թերացումների հետ կապված, որոնք իրենց մեջ առերեւույթ հանցակազմ են պարունակում, ես չեմ զլացել անմիջապես ներգրավել իրավապահ մարմիններին: Այդ դիմադրությունը ջարդելու համար ես նաեւ քաղաքական թիմս եմ ներգրավել տարբեր ինստիտուտների կառավարման գործում, որպեսզի հաջողենք այս կարեւոր փուլում մեր բարեփոխումները արդյունավետ իրականացնել: Իսկապես այլ բան է, երբ կառավարման համակարգն ենք ուզում փոխել եւ ժամանակ է պետք, եւ այլ բան է, երբ այսրոպեական լուծում պահանջող հարցեր ունենք, որոնցով անհրաժեշտ է առաջընթաց գրանցել, բայց արի ու տես՝ ներքին օղակներում կարող են լինել սաբոտաժներ՝ գիտակցված կամ ոչ:
- Դիմադրությունը ջարդելու գործում առաջընթաց կա՞:
- Դիմադրությունը օրեցօր կոտրվում է, փաստ է, ուղղակի մեր պլանավորածով մենք մեկուկես տարվա ընթացքում բավականին լուրջ բարեփոխումների բեռ պետք է իրականացրած լինեինք, որը, ցավոք, ամբողջ ծավալով իրականություն չդարձավ, քանի որ կա ներքին դիմադրություն: Բայց կրկնում եմ՝ այդ դիմադրությունը մեր քաղաքական թիմով ջարդելու ենք:
- Պարոն Պետրոսյան, Փաշինյանի խոսքից տպավորություն էր, որ առավել խնդրահարույցը իրավապահ համակարգն է: Օրինակ, նա ասում է. «Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետեւ ամբողջ իրավապահ համակարգին պետք է ժամանակ առ ժամանակ անց ասես՝ բա ի՞նչ էղավ, բա ի՞նչ էղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի»: Արդյո՞ք ճիշտ է տպավորությունը, ինչո՞վ է պայմանավորված, որովհետեւ հասարակության սպասելիք-դժգոհությունն էլ կարծեք թե ավելի շատ իրավապահ համակարգից է՝ հասկանալի պատճառներով:
- Ի պաշտոնե կոռեկտ չեմ համարի որեւէ մեկնաբանություն անել, որովհետեւ կոմպետենտ չեմ, բայց նաեւ իմ աշխատանքային գործունեության ընթացքում իրավապահ համակարգի որոշ ինստիտուտների դանդաղկոտության դրսեւորումներ նկատել եմ ինքս էլ, ինչի մասին հավուր պատշաճի քննարկվել է եւ վարչապետի մոտ եւ մեր իրավապահ համակարգի գործընկերների մոտ:
- Վարչապետը խոսել էր նաեւ նախարարության աշխատակիցների կողմից գրված «լացելու տեքստերի մասին»: Կա՞ն ձեզ մոտ նման աշխատակիցներ, թե՞ միայն նախարարություններում են:
- (Ծիծաղում է): Չէ, մեզ մոտ այլեւս այդ աշխատակիցները ազատել են իրենց զբաղեցրած պաշտոնները, որովհետեւ տեքստեր գրելու փոխարեն տարածքային կառավարման մարմնի պաշտոնյաները պետք է ավելի շատ գտնվեն համայնքներում, դպրոցներում, բուժհաստատություններում եւ այլն, ինչը եւ անում են:
- Քանի՞ աշխատակից է ազատվել աշխատանքից:
- Մեր ինստիտուտի շուրջ 2 տասնյակ պաշտոնյաներ փոխվել են: 2 տասնյակ՝ 120-ից, եւս 15 թափուր հաստիք ունենք այս պահին: Այսինքն՝ շուրջ 30 հոգու մասին է երեւի խոսքը՝ 18-20 հայեցողական- քաղաքական պաշտոնյաներ, մյուսները՝ տեխնոկրատ պաշտոնյաներ, որոնք իրենց կամքով ազատման դիմումներ են ներկայացրել՝ չդիմանալով մեր որդեգրած քաղաքականության տեմպին, մեր առաջնահերթությունների եւ արժեհամակարգի հետ անհամատեղելի զգալով:
- Պարոն Պետրոսյան, այնուամենայնիվ ճի՞շտ էր արդյոք վարչապետի կողմից այս իրավիճակի բարձրաձայնումը: Սա ցույց չի՞ տալիս իշխանության անկարողությունը:
- Ոչ: Վարչապետի արած հայտարարությունը վկայում է մեր կառավարության թափանցիկության, հաշվետվողականության եւ ազնիվ գործելաոճի մասին:
- Ի՞նչ փոխվեց բարձրաձայնումից հետո:
- Առնվազն այն, որ դա դարձավ քննարկման առարկա, եւ շատ հաստատություններում, որտեղ ուշադրություն չէր դարձվում այդ հանգամանքին կամ լուռ տանում էին այդ իրավիճակը, ազդակը գնաց, որ բավական է այդ ոճով աշխատել, որ այլեւս չի հանդուրժվելու նման աշխատաոճը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT