Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդն այսօր որոշեց Երեւանի ավագանում չդադարեցնել կուսակցության միակ ներկայացուցիչ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գործունեությունը:
Խաժակյանին ավագանուց հնարավոր հետ կանչման մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ կվարվի այնպես, ինչպես կորոշի «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը:
Երեւանի ավագանիում Խաժակյանի գործունեությունը շարունակելու մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը:
«Դեկտեմբերի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության և ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը:
Անցած շաբաթվա ընթացքում այդ հանգամանքները ներկայացվեցին հանրությանը ԼՀԿ անդամների կողմից և դարձան հանրային լայն քննարկման առարկա: Դրան հետևեց «Հանրապետություն» կուսակցության մեր գործընկերների ասուլիսը, համաձայն որի՝ իրենք չեն կիսում մեր կողմից ներկայացված հանգամանքների ընկալումը, իսկ ավագանու նիստերին կիրառված հռետորաբանությունը համարում աշխատանքային պրոցեսի մաս:
Նկատի ունենալով հանրության արձագանքը Դավիթ Խաժակյանի մանդատի պահպանման վերաբերյալ և այն, որ ԼՈՒՅՍ դաշինքը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է, և յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալու իր նախընտրած հռետորաբանությամբ, ԼՀԿ կառավարման խորհուրդը գտնում է, որ բացված հրապարակային քննարկման արդյունքում այլևս պատասխանատվության շրջանակը հստակեցված է:
ԼՈՒՅՍ խմբակցության անդամները հանձնառու են կատարելու դաշինքի ծրագիրը, սակայն առանձին նախաձեռնությունների և քաղաքական հռետորաբանության հարցում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն ազատ են իրենց մոտեցումներում, իսկ ավագանու խմբակցության յուրաքանչյուր անդամի համար քաղաքական պատասխանատվություն է կրում տվյալ քաղաքական միավորը։
Հիմնվելով վերոշարադրյալի վրա՝ ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում՝ ի դեմս Երևանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԼՀԿ կառավարման խորհուրդն ամբողջությամբ կիսում է Դավիթ Խաժակյանի գործունեությունը և այսուհետ ակնկալում ավելի կոշտ վերահսկողական գործունեություն հանուն Երևանի բնակիչների լավագույն շահերի»,- ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մարուքյանն ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ միասին հանդես էին եկել ասուլիսով, որի ընթացքում էլ մանրամասնել էին Խաժակյանին ավագանուց հետ կանչելու մտադրության դրդապատճառները: Նշել էին, որ «Լուսավոր Հայաստանը» ցանկություն չունի պատասխանատվություն կրել ավագանու «Լույս» խմբակցության մյուս երկու անդամների գործունեության համար, որն ավելի շատ կրում է էմոցիոնալ բնույթ եւ հեռու է բովանդակությունից ու փաստարկվածությունից:
Երեւանի «Լույս» խմբակցության կազմում Դավիթ Խաժակյանից բացի՝ ընդգրկված են Հանրապետություն կուսակցության անդամներ Անի Խաչատրյանը եւ Թեհմինա Վարդանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում խորտակեց իրանական ռազմանավը, որն իրեն «անվտանգ էր զգում միջազգային ջրերում»․ Հեգսեթ
Ամերիաբանկը` Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշոր ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամ
Մշտապես կապի մեջ ենք գրեթե բոլորի հետ, երկիր-երկիր գիտեմ՝ որ քաղաքացին որտեղ ինչ խնդիր ունի․ Միրզոյան
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում առաջիկա օրերին տարածաշրջանի համար
Կրակոց չի հնչել, գործը փոխանցվել է նախաքննական մարմին. ՆԳՆ-ն՝ սուպերմարկետների տերերի միջև միջադեպի մասին
1 միլիոն 200 հազար այց՝ երկու ամսում․ համակարգը, ըստ էության, մարսում է այս դիմելիությունը․ Ավանեսյան
Ականներ են տեղադրում Հայաստանի տակ. հյուսիսը հերթով զոհաբերելու է իր գործակալներին. Բլեյան. տեսանյութ
Իսրայելական ուժերը ներխուժել են լիբանանյան տարածքներ․ հայտնի է զոհերի մասին
Շնորհավորում եմ բոլորիս հրաձգության ԵԱ Հայաստանի հավաքականի ցույց տված արդյունքի առիթով․ վարչապետ
Լոռիում հանցավոր խումբ է ձերբակալվել․ տեսանյութ
էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է Մասիսում գործող տեղական կաշվի վերամշակմամբ զբաղվող արտադրական ձեռնարկություն
Եթե մենք՝ ՀՀ-ն, Ադրբեջանը, Վրաստանը, կարողանանք տարածաշրջանը դարձնել արագ, ապահով անցում, եկամուտը կավելանա
Նորից եմ առաջարկում՝ թող բարի լինեն հավաքվեն․ ինչու Աբրահամյանին թույլ չի տրվել տեսնել ձեռք բերված զենքերը
Որոշ տարածաշրջաններում ձյուն ու անձրև է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հայաստանը և Գերմանիան քննարկում են «Միջին միջանցքի» շրջանակում համագործակցության հնարավորությունները
Իրանից բալիստիկ հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբ
Ռոբի վախտ Պողոսին «պրիվետի» համար տվին սպանեցին, իսկ վարչապետին խանութ չթողեցին, սուսուփուս դուրս եկավ
Մնում է հասկանալ, թե նավթամթերքը երիտասարդն ինչպես է Իրանից հասցնելու Վանաձոր․ Սաֆարյանը՝ Կարապետյանին
Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Միրզոյան
Որ ասում եք՝ «պերաշկի» եք ուտում, չի երևում, որ դուք հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք․ վարչապետ
Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման գործընթացը
Իրանում մեկնարկել է երկրի նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը
Starlink-ի՝ ՀՀ կառավարությանը նվիրաբերած տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է
Անվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված
Աշխատանքային այցս Վրաստան ավարտվեց․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դատարանը Վազգեն Սաղաթելյանին պարտավորեցրել է հերքել Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ տարածած զրպարտությունը
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 4-ին
Թեհրանում կմեկնարկի Ալի Խամենեիի եռօրյա հրաժեշտի արարողությունը
Հայաստանի առաջին երեք նախագահների օրոք Հայաստանից 1 միլիոն մարդ անվերադարձ հեռացել է. Կոնջորյան
Հայտարարությունը, թե Սևանի դիահերձարանի աշխատակիցները դեկտեմբերի աշխատավարձը չեն ստացել, սուտ է. ԱՆ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ն ընդունում է Սպանդարյան ջրամբարի պահակակետի նորոգման աշխատանքների գնառաջարկներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի. Նազելի Բաղդասարյան
Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար. Զախարովա
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն, մերկասառույց
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. ՀՀ վարչապետ
2025-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 890-ը. Արթուր Նահապետյան
Հույս ունենք՝ առաջիկայում Հայաստանից ևս արտահանումներ կիրականացվեն երկաթուղով․ Փաշինյան
Լիբանանի ռմբահարվող տարածքներից ուղեկցվել և հատուկ չվերթով Երևան է ուղարկվել երիտասարդական նվագախմբի 87 անդամ
Կլինի վերջին անվճար տեղափոխումը դեպի Մասկատ՝ Fly One-ի թռիչքի ուղևորների համար. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատուն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT