Քաղաքապետարանի ընտրած 55 Ձմեռ պապերն ու Ձյունանուշները չեն վարձատրվելու, բայց լուսանկարվելու դիմաց գումար չեն պահանջելու

Երեւանի քաղաքապետարանի հայտարարած թեմատիկ կերպարների մրցույթը հաղթահարել են 35 Ձմեռ պապ եւ 20 Ձյունանուշ: Ստուգատեսի արդյունքներով նրանք հավաստագրեր են ստացել, որոնք նախատեսված են սույն թվականի դեկտեմբերի 21-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար:

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ հավաստագրեր ստացած Ձմեռ պապերի ու Ձյունանուշների գործունեության համար հստակ նախատեսված տարածքներ կան, դրանք են՝ Հանրապետության հրապարակը, հարակից հատվածում ստեղծված Սուրբ ծննդյան տոնավաճառն ու Ազատության հրապարակը: Նրանք իրավունք ունեն լինելու միայն այս երեք տարածքներում եւ ոչ մի դեպքում գումար չպահանջել իրենց հետ լուսանկարվել ցանկացողներից:

Դեկտեմբերի 25-ին կայացած Երեւանի ավագանու նիստի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն էլ հայտարարել էր, որ եթե քաղաքապետարանի կողմից ընտրված Ձմեռ պապերը, հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար պահանջեն, կարող են ձերբակալվել:

Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե նման պարագայում արդյո՞ք նախատեսում են որեւէ գումարային փոխհատուցում Ձմեռ պապերի ու Ձյունանուշների համար: ՀԺ-ին պատասխանեցին, որ քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ չի նախատեսել եւ չի հատկացրել: «Քաղաքապետարանը չի վերահսկում երեխաների ծնողների կամ հարազատների եւ թեմատիկ կերպարների միջեւ ձեռք բերված մասնավոր պայմանավորվածությունների (օրինակ՝ տնային այցերի) պայմանները»,- հայտնեցին քաղաքապետարանի լրատվականից:

«Հայկական ժամանակ»-ը այսօր Հանրապետության հրապարակում հանդիպել էր կապուտաչյա հաղթանդամ Ձմեռ պապիկի եւ երբ նրան հարցրել էր, թե լուսանկարվելու համար վճարել հարկավո՞ր է, վերջինս պատասխանել էր. «Ըստ ձեր ցանկության»: Մենք ականատես եղանք, թե ինչպես էին ծնողները լուսանկարում իրենց երեխաներին Ձմեռ պապի հետ եւ ժպիտով հեռանում:

Ձմեռ պապերի ու Ձյունանուշների, ինչպես նաեւ մյուս թեմատիկ կերպարների գործունեության վերահսկողությունն իրականացնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի եւ սպասարկումների վարչությունը: Վերահսկողություն են իրականացնում նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները:

Տպել
1484 դիտում

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան