Երևան
27 °C
Պետական գնումների օնլայն հարթակում հրապարակված տվյալների համաձայն, Մոսկվայի քաղաքային իշխանություններն Ամանորյա տոնակատարությունների վրա ծախսել են գրեթե 1 մլրդ 157 մլն ռուբլի, որն ավելի շատ է, քան անցած տարի, և զգալիորեն քիչ 2017 թվականին ծախսված 3 միլիարդի համեմատ:
Նշված գումարի կեսը քաղաքային իշխանությունը ծախսել է միայն սահադաշտերի ստեղծման վրա, որոնք տեղակայված են ինչպես քաղաքի գլխավոր հրապարակներում՝ Գորկու անվան զբոսայգում և ВДНХ առևտրացուցահանդեսային տարածքում, այնպես էլ բակային հատվածներում: Այս ձմեռ Մոսկվայում ջերմաստիճանն աննախադեպ բարձր է, տեղումներ համարյա չկան և սահադաշտերը պատշաճ վիճակում պահպանելու համար ավելի մեծ ջանքեր և ծախսեր են պահանջվում:
Նախատեսված բյուջեից 99,2 միլիոն ծախսվել է քաղաքը զարդարելու վրա: Միայն «Բաբուշկինսկի» անվանումը կրող զբոսայգու համար գնվել է 18,3 միլիոն ռուբլու տոնածառի խաղալիք, մնացած գումարը տրամադրվել է տոնական միջոցառումներին մասնակից երեխաների համար նվերներ գնելու և հրավառության համար: Քաղաքապետարանի կողմից այս Ամանորին ռեկորդային թվով՝ 270 միջոցառում է կազմակերպվել:
Ռուսաստանցիների Ամանորյա ծախսերն այս տարի զգալիորեն՝ 24%-ով կրճատվել են անցած տարիների համեմատ: Ըստ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի, միջին վիճակագրական ռուսաստանցին մոտ 3000 ռուբլով քիչ է ծախսել տոնական սեղանի, նվերների և ժամանցի վրա, քան նախորդ տարի: 2018 թվականին այդ գումարը կազմել է 13 755 ռուբլի, այս տարի՝ 10 478 ռուբլի՝ չորս հոգանոց ընտանիքի համար:
Վիճակագրական ծառայությունների հաշվարկների համաձայն, Ամանորը թանկ է նստել մայրաքաղաքի և Չուկոտկայի բնակիչների համար, իսկ,օրինակ, Օրենբուրգի կամ Պսկովի մեկ բնակիչը 500 ռուբլու սահմաններում հնարավորություն է ունեցել պատրաստել երշիկով ավանդական «Օլիվյե», կարմիր ձկնկիթով մեկ սենդվիչ, գնել մեկ շիշ շամպայն, մի քիչ պանրային կամ մսային նախուտեստ ու նշել Ամանորը խիստ էկոնոմ տարբերակով, սակայն բարձր տրամադրությամբ:
Նաիրա Բաղդասարյան
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը
Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը
© 2024 Հայկական ժամանակ