Այն քաղաքացիները, որոնք պարտադիր կուտակայինի մասնակից չեն, իրենց վրա կզգան եկամտահարկի բեռի նվազումը. Ալավերդյան

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը. այն ԱԺ-ում ընդունվել էր 2019-ի հունիսի 25-ին:

Փոփոխության գլխավոր կետերից մեկը, որն իր մեջ ներառում է հասարակության աշխատող զանգվածին՝ անցումն է եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափին:

Եկամտահարկը համահարթեցվել է եւ բոլորի համար դարձել է 23 տոկոս: Իսկ մինչեւ 2023 թվականը եկամտահարկն աստիճանաբար նվազելու է եւս 3 տոկոսային կետով (ամեն տարի 1 տոկոսով): Վերջնական արդյունքում եկամտահարկը կազմելու է 20 տոկոս:

Նշենք, որ եկամտահարկի նախկին դրույքաչափերով մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի դեպքում հարկվում էր 23 տոկոս, 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ ստացողի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում՝ 36 տոկոս:

Օրինակ, եթե քաղաքացին գրանցված աշխատող է եւ նրա աշխատավարձը կազմում է 500 հազար դրամ, նա նախկինում վճարել է 132 հազար 500 դրամ եկամտահարկ, իսկ արդեն հունվարի 1-ից վճարելու է 111 հազար 500 դրամ:

Միաժամանակ, եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար կվերականգնվի կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:

Ներկայում կուտակային վճարը աշխատավարձի 10 տոկոսի չափով է, որից 2.5 տոկոսը վճարում է մասնակիցը, իսկ 7.5 տոկոսը՝ պետությունը: Այս տոկոսային հարաբերությունը կպահպանվի 2020 թվականին, սակայն 2021 թ. սկսած անհատի մասնաբաժինը կավելանա, իսկ պետությանը՝ կպակասի: 2021 թ. անհատները կվճարեն արդեն 3.5 տոկոս, 2022-ին՝ 4.5 տոկոս, իսկ 2023-ին  այս համամասնությունը կդառնա հավասար: Այսինքն՝ 5 տոկոս կվճարի մասնակիցը, 5 տոկոս՝ պետությունը։

Հետեւաբար, կարող ենք ասել, որ առաջիկա տարիներին եկամտահարկի համահարթեցումը ազդեցություն չի ունենա միայն մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների վրա, քանի որ յուրաքանչյուր 1 տոկոս նվազման դիմաց 1 տոկոսով կավելանա նրանց կողմից վճարվող կուտակային կենսաթոշակի չափը: Եվ միայն 2023-ին, երբ վերջին փուլով եկամտահարկը կնվազի 1 տոկոսով եւ կդառնա 20 տոկոս, 150 հազար դրամ ստացող քաղաքացիները կենսաթոշակային կուտակայինի համար կհատկացնեն 0.5 տոկոս: Այս պարագայում փոփոխության համամասնությունը կլինի 0.5 տոկոս՝ ի շահ քաղաքացու: Այսինքն վերջնական արդյունքում որեւէ մեկի համար աշխատավարձի նվազում չի լինելու: Նշենք, որ մինչեւ 150 հազար դրամ ստացող քաղաքացիները մեծամասնություն են կազմում աշխատաշուկայում՝ շուրջ 65 տոկոս:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ եկամտահարկի համահարթեցմամբ խրախուսվում է բարձր աշխատավարձը: Նախ բարձր աշխատավարձ ստացող մասնագետը ավելի քիչ հարկ վճարելով՝ կշարունակի այստեղ ապրել եւ աշխատել: Իսկ օրինակ՝ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողի աշխատավարձը բարձրացնելով՝ գործատուն այլեւս չի մտածի, որ լրացուցիչ հարկային բեռ կավելանա, քանի որ թե՛ 150 հազար դրամի պարագայում եւ թե՛ դրանից ավելի աշխատավարձի պարագայում եկամտահարկը կլինի նույն 23 տոկոսը:

ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ ճիշտ է, մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար ոչինչ չի փոխվելու, սակայն այն քաղաքացիները, որոնք չեն հանդիսանում պարտադիր կուտակայինի մասնակից, իրենց վրա կզգան եկամտահարկի բեռի նվազումը: «500 հազար դրամ աշխատավարձ ստացողը 2020-ի դրությամբ 5 տոկոս շահեց, դա բոլորս գիտենք: Հիմա, եթե մենք այս ամեն ինչը վերլուծենք, կունենանք մինչեւ 150 հազար դրամ ստացող քաղաքացիների 2 խումբ, նրանք, ովքեր կուտակայինի մասնակից են եւ նրանք, ովքեր մասնակից չեն: Նրանք, ովքեր մասնակից են՝ խոշոր հաշվով իրենց վրա չի ազդելու այս փոփոխությունը»,- ասաց Ալավերդյանը:

Դիտարկմանը, թե մինչեւ 150 հազար դրամ ստացող քաղաքացիները կարծում են, որ անարդար է եկամտահարկի համահարթեցումը, քանի որ փոփոխություն է լինում միայն բարձր աշխատավարձ ստացողների կյանքում, Ալավերդյանն արձագանքեց. «Այդ մոտեցումը միգուցե եւ գոյություն ունի, բայց որպեսզի այդ երեւույթը չլինի, մենք պիտի օրենսդրությունը չփոխենք: Եթե մենք ուզում ենք, որ 2 մլն դրամ աշխատավարձ ստացողը վճարի ավելի շատ, քան 150 հազար դրամ ստացողը, ուրեմն պիտի մնան նախկին սանդղակները: Բայց մենք այլ նպատակով ենք այդ օրենսդրական փոփոխությունն արել: Մենք այդ օրենսդրությունը փոխել ենք, որպեսզի տնտեսվարողի բեռը նվազեցվի»: Ալավերդյանի խոսքով՝ այդ փոփոխության հասցեատերը ոչ թե աշխատավարձ ստացող քաղաքացին է այլ հենց տնտեսվարողը. «Մենք ասում ենք՝ տնտեսվարող ջան, եթե դու քաղաքացուն վճարում ես 2 մլն դրամ աշխատավարձ, 36 տոկոս քո ծախսերում մի գրանցիր, որպես վճարված հարկ: Դու այդ գումարը մի փոխանցիր պետությանը եւ քո ծախսերը կրճատիր: Մենք ասում ենք քո կապիտալը մեծացրու, ներդրումներ արա»:

Ալավերդյանի խոսքով՝ ժամանակը ցույց կտա, թե տնտեսության մեջ ինչ կլինի այս փոփոխության արդյունքում: Նա ընդգծեց, որ սա կազդի նաեւ, որ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ վճարող տնտեսվարողը մտածի իր աշխատողի աշխատավարձը բարձրացնելու մասին. «Նախկինում տնտեսվարողը մտածում էր, որ եթե օրինակ աշխատավարձը դարձնի 150 հազար 1 դրամ, ապա եկամտահարկը 23 տոկոսից կբարձրանա 28 տոկոս, իսկ հիմա այդ խնդիրը վերացել է»,- եզրափակեց Ալավերդյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3867 դիտում

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին