Սոլեյմանիի սպանության վրեժը կայացել է, Իրանն այլեւս քայլեր չի ձեռնարկի. ՄԱԿ-ում Իրանի Մշտական ներկայացուցիչ

09/01/2020 schedule11:10

Իրանն ավարտել է իր վրեժը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ այլեւս չի ծրագրի, եթե ԱՄՆ-ը վերջ տա Իրանի դեմ ագրեսիային: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թախտ-Ռավանչին:

«Մեր բոլոր քայլերը ուղղված են եղել Սոլեյմանիի սպանության վրեժը լուծելուն, այժմ այդ քայլերը ավարտվել են: Եթե ԱՄՆ-ը նոր ռազմական գործողություններ չիրականացնի, Իրանը պատասխան քայլեր խոստանում է չձեռնարկել»,- ասել է իրանցի դիվանագետը:

Նա հավելել է, որ Իրանը գործել է բացառապես ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի դրույթներով՝ իրացնելով ինքնապաշտպանության իր իրավունքը:

Բացի այդ՝ Թախտ-Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին է ուղարկել երրորդ նամակը՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման օրից ի վեր: Նամակում նա տեղեկացրել է Իրաքում ԱՄՆ-ի բազաների վրա հարձակվելու մասին եւ նշել, որ չեն ցանկանում սրել իրավիճակը:

«Գործողությունների պլանը հստակ մշակված եւ ուղղված է եղել կոնկրետ ամերիկյան ռազմական օբյեկտների վրա, ոչ մի քաղաքացիական անձ կամ կառույց չի տուժել»,- ասված է եղել նամակում:

Հիշեցնենք՝ Իրաքի արեւմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, Իրանի կողմից երեկ ենթարկվել էր հրթիռային հարվածների:

Տպել
553 դիտում

Հզոր «Լիվերպուլը» ոչ մի հարված չի կատարել «Ատլետիկոյի» դարպասին. պարտվել է 0:1 (տեսանյութ)

Խոզերի կերի մեջ հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր. ՍԱՏՄ

Հրդեհ Լերմոնտովո գյուղի բնակելի տներից մեկում. տուժածներ չկան

Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան փոքրիկի վիճակը լավ է, շաբաթվա վերջում դուրս կգրվի

Պաշտպանի աջակցությամբ ՀՀ քաղաքացուն նշանակվել է ՌԴ-ում ծնված երրորդ երեխայի 1 միլիոն դրամ նպաստը

Երեկ դանակահարված անչափահասներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը՝ կայուն

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է

Քրեական ենթամշակույթն ու դրա օրենքները ստեղծում են հանցավոր միջավայր. քննարկում գլխավոր դատախազությունում

Ա. Սարգսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին, ստացել Չինաստանի նախագահի շնորհակալությունը

ՊԵԿ-ը 2020 թվականի հունվար ամսին պետական բյուջե է հավաքագրել 161 մլրդ 879 մլն դրամ հարկեր

24 ժամով դադարեցվում է Լոռու մարզի համայնքների մեծ մասի ջրամատակարարումը

Նախարարությունը 50.000 գիրք կտրամադրի դպրոցների գրադարաններին

ԱՄՆ-ի կոնգրեսականների աշխատակիցները կհետևեն Արցախի ընտրություններին․ «Ամերիկայի ձայն»

Դանակահարություն Երեւանում. «Ռիո Մոլ»-ի տարածքից 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

Նախագահը ստորագրել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթը

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է զոհված զինվորի հարազատներին

Վանում 2 երկրաշարժ է գրանցվել

Փակ են եւ դեռ անորոշ ժամանակ փակ կմնան Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է կոչ անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն. Ալեն Սիմոնյան