Երևան
12 °C
Շուրջ 2 տարվա պաշտոնավարման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկրորդ մամուլի խոսնակն ազատվեց աշխատանքից: 2019 թվականի հունվարի վերջին այդ պաշտոնին նշանակված Վլադիմիր Կարապետյանն այսօր մեր զրույցում հրաժարվեց նշել մեկ տարի անց աշխատանքից ազատվելու պատճառները:
ՀՀ վարչապետի որոշման մեջ եւս դրանք բացակայում են: Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանն այդ մասին մեր հարցին ի պատասխան ասաց. «Առանց մեկնաբանության»: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետը մամուլի խոսնակ էր նշանակել Արման Եղոյանին: Վերջինս եւս պաշտոնավարեց շուրջ 1 տարի:
Երեկվանից լուրեր են տարածվում, որ Վլադիմիր Կարապետյանից հետո աշխատանքից ազատվելու է նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Շարունակում եմ աշխատել, ամեն ինչ բնական ընթացքով գնում է, ոչ մի խնդիր չկա»: Նա նաեւ հերքեց տարածված լուրերը, թե հնարավոր է փոխարինի Վլադիմիր Կարապետյանին՝ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում:
Մովսիսյանին եւս մի քանի հարց ուղղեցինք՝ ՊՈԱԿ-ի աշխատանքի հետ կապված.
- Պարոն Մովսիսյան, նախկինում ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կազմում կային ֆեյք էջեր վարող աշխատակիցներ, որոնք զբաղված էին ազատ մամուլի հրապարակումները եւ ընդդիմադիր գործիչների աշխատանքները սեւացնելով: Կառույցը նույնիսկ հայտնի էր «ֆեյքերի» ՊՈԱԿ անունով: Հիմա կա՞ն նման աշխատակիցներ, որոնց գործառույթը ֆեյք էջ վարելն է:
- ՊՈԱԿ-ը նման գործառույթ չունի, նման գործունեությամբ չի զբաղվում: Դա բացառվում է միանշանակ: Դա պրոֆեսիոնալ գործունեությանը դեմ է: Իսկ թե նախկինում եղել են ՊՈԱԿ-ում ֆեյքեր, թե չէ, նաեւ ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից, ներկայիս պատգամավոր Տաթեւ Հայրապետյանն է հայտարարել, որ այո ՊՈԱԿ-ում եղել են ֆեյքեր, կարող եք իր հետ խոսել այդ մասին: Ես ՊՈԱԿ-ում աշխատանքի եմ ընդունվել հեղափոխությունից հետո, հեղափոխությունից հետո նման բան չկա:
- Համացանցում նկատելի է, որ իշխանության դեմ աշխատող ֆեյքեր կան: Հնարավո՞ր է, որ դուք կամ ՊՈԱԿ-ի ավելի հին աշխատողները ճանաչում են նրանցից ոմանց՝ որպես նախկինում այդ ՊՈԱԿ-ում աշխատողների:
- Ես առանձնապես չեմ արժեւորում ու կարեւորում ֆեյքերի գործունեությունը, որպեսզի դա հասկանամ, ու կարծում եմ՝ տեսնում եք, որ երբ ֆեյքերի գործունեության հետ կապված Ազգային անվտանգության խնդիր է լինում՝ ԱԱԾ-ն շատ հեշտությամբ բացահայտում է, թե ովքեր են այդ մարդիկ: ՊՈԱԿ-ը նման գործունեությամբ չի զբաղվում, ոչ էլ գուշակությամբ ենք զբաղվում, թե ով ով է:
- Օրերս վարչապետի անունից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Դիանա Հարությունյան» անվամբ հանդես եկող երիտասարդը կեղծ տեկատվություն էր հրապարակել, որը հետո տեղ էր գտել իրանական ու ադրբեջանական ԶԼՄ-ներում: Հնարավո՞ր է, որ օրինակ «Դիանա Հարությունյան»-ը, նախկինում ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակից եղած լինի, որն այժմ ընդդիմադիր գործունեություն է ծավալում:
- Ես նման տեղեկատվություն այս պահին չունեմ, գիտեմ, որ ԱԱԾ-ում գործ է հարուցվել, իրենք զբաղվում են, երեւի թե իրենց պետք է ուղղվի այդ հարցը, որովհետեւ դա արդեն ԱԱԾ-ի տիրույթում է, ոչ թե մեր կառույցի:
- Պարոն Մովսիսյան, ի՞նչ է անում ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ը ապատեղեկատվական հոսքերին դիմագրավելու համար:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Լինում է ընթացք, երբ որ մի անձի, մի երեւույթի նկատմամբ տեղեկատվական հոսք է սկսվում, որի ճիշտ կամ սուտ լինելը հասարակ քաղաքացին դժվարանում է տարբերակել: Ձեր անձի մասով եւս նույնն է տեղի ունենում այս օրերին: Նման դեպքերում ի՞նչ է անում ՊՈԱԿ-ը:
- Անցած տարվա ընթացքում մեր կառույցը ստեղծեց տեղեկատվության ստուգման կենտրոնը, որն ակտիվորեն արձագանքում է, երբ որ ապատեղեկատվություն է հրապարակվում, իհարկե միայն Կառավարության եւ նախարարությունների գործունեության մասով: Տեղեկատվության ստուգման կենտրոնը ունի նաեւ կայք (https://infocheck.am/am): Այնտեղ պարբերաբար հրապարակումներ են լինում, ամփոփումներ են լինում տարածվող ապատեղեկատվությունների մասին, դրանք նաեւ լրատվամիջոցներին են ուղարկվում:
«infocheck.am» կայքում հայտնված վերջին հրապարակումը վերնագրված է այսպես. «Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ․ իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածում»:
Հիշեցնենք, որ Մովսիսյանի ղեկավարած ՊՈԱԿ-ն ունի 145 հոգանոց հաստիքացուցակ: Այս կառույցի նպատակը Կառավարության աշխատանքը առավել թափանցիկ դարձնելը, տարբեր մոնիտորինգներ ու վերլուծություններ իրականացնելն է: ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ 2019-ին բացվել է «Օրբելի» կենտրոնը, որի նպատակը հայկական վերլուծական միտքը աշխարհին հասցնելն է: «Օրբելի» կենտրոնում իրենց հետազոտություններն ու վերլուծություններն են հրապարակում 100-ից ավելի փորձառու մասնագետներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT