Քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի եւ առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել

10/01/2020 schedule19:05

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներն անշեղորեն պահպանելու նպատակով տոնական և հետտոնական օրերին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է ուժեղացված ծառայություն, ինչի արդյունքում քրեակատարողական ծառայողների կողմից բացահայտվել են արգելված իրերի և առարկաների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր։

Մասնավորապես 2019 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 07։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, բնակելի գոտու տարածքում հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում եղել են դրա ծանրությունն ապահովող 2 քար և առանձնացված 2 փաթեթ։ Վերջիններս պարունակել են 3,5 և 10,0 գրամ քաշերով սպիտակ դեղահաբեր, թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգված, ինչպես նաև անհիդրիդ հիշեցնող հեղուկով սրվակ։

2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկության արդյունքում դատապարտյալների կացարանում հայտնաբերվել է 27 լիտր ինքնաշեն գինու թուրմ։

Հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Զ. Զ.-ին քաղաքացի Ա. Գ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերվել է թութունի հետ խառնված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։

Նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից ներկայացված հանձնուքի զննությամբ մեկտեղված 11 պլաստմասե բաժակներում հայտնաբերվել է մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված։

Հունվարի 8-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում շրջայցի ժամանակ քրեակատարողական ծառայողները դատապարտյալ Ա. Գ.-ի մոտ նկատել են բջջային հեռախոս, որն առգրավվել է։ Հեռախոսի զննությամբ հայտնաբերվել է նաև 2 բաժանորդային քարտ։ Այնուհետ խցերում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում դարակի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս և wi-fi սարք՝ 2 բաժանորդային քարտերով, ինչպես նաև 15 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք։

Հունվարի 8-ին և 9-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկությունների արդյունքում կալանավորված անձ Գ. Հ.-ի տաբատի գրպանում հայտնաբերվել է  բջջային հեռախոս, իսկ խցերից մեկի պահարանում՝ ինքնաշեն եղանակով պատրաստված դանակի նմանվող առարկա։

Տպել
1404 դիտում

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է