Երևան
12 °C
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մարտից անցնել ամառային ժամանակի, իսկ հոկտեմբերից՝ ձմեռային:
Մասնավորապես, առաջարկով ժամային փոփոխության (մարտի վերջին կիրակի օրվանից ժամը մեկ ժամով առաջ տալ, ինչպես նաեւ հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից մեկ ժամով հետ տալ) արդյունքում օրվա ընթացքում լուսավոր ժամանակահատվածը կավելանա միջինում 50 րոպեով։
Համաձայն նախնական վերլուծության՝ առաջարկվող ժամանակահատվածում միջին արեւածագի ժամը 6։10-է, միջին մայրամուտի ժամը՝ 19։50։ Ենթադրվում է, որ միջին վիճակագրական քաղաքացու արթուն անցկացված ժամանակը կազմում է 16 ժամ։ Հաշվարկի նպատակով օրվա սկիզբ է ընդունվել ժամը 07։00-ը եւ ավարտ ժամը՝ 23։00-ն։
Արդյունքում, մարտից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում միջին վիճակագրական օրվա ընթացքում լուսավոր ժամերը կազմում են 12 ժամ 50 րոպե, առաջարկվող փոփոխության արդյունքում այս ցուցանիշը կաճի 50 րոպեով՝ կազմելով 13 ժամ 40 րոպե, ինչի արդյունքում տարեկան լուսավորություն պահանջող ժամերի քանակը կկրճատվի 9%-ով։
Հնարավոր օգուտները հաշվարկվել են 2 եղանակով՝
Լուսավորության խնայողությունը տեղի է ունենում ողջ տնտեսությունում:
Լուսավորության խնայողությունը տեղի է ունենում միայն տնային տնտեսություններում:
Առաջին եղանակի դեպքում օգտագործվել է ԱՄՆ-ում լուսավորության ծախսերի գնահատականը, որը կազմում է էլեկտրական էներգիայի 6%-ը։ 9% խնայողության դեպքում էլեկտրական էներգիայի խնայողությունը կկազմի մոտ 0,54% կամ 1.1 մլրդ ՀՀ դրամ։
Երկրորդ եղանակի դեպքում ենթադրվում է, որ էլեկտրական էներգիայի սպառումը լուսավորության նպատակով կազմում է տնային տնտեսության սպառման 8%-ը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնային տնտեսությունների կողմից էլեկտրական էներգիայի սպառումը կազմում է ընդհանուր սպառման մոտ 36%-ը, խնայողությունը կազմելու է մոտ 561 մլն ՀՀ դրամ։
Հարկ ենք համարում նշել նաեւ այն հանգամանքը, որ մի շարք հետազոտությունների համաձայն՝ /հիմնականում իրականացված են ԱՄՆ համար/ ժամերի փոփոխությունը կարող է ունենալ բացասական հետեւանքներ, ինչպիսիք են՝
Chmura Economics & Analytics-ի կողմից մշակվել է ցուցանիշ (Sleep Better Lost-Hour Economic index), որը ցույց է տալիս ամառային ժամանակին անցման ազդեցությունը տնտեսական կորուստների վրա. Մասնավորապես՝ սրտի կաթվածի հաճախականության արդյունքում նվազում է արտադրողականությունը հանքարդյունաբերության եւ շինարարության ոլորտներում: Հիմնվելով այս ցուցանիշի մշակման համար օգտագործված չափանիշների վրա՝ Արեւմտյան Վիրջինիայի Մորգանթաուն քաղաքը ամառային ժամանակին անցնելու արդյունքում առավելագույն կորուստներն է կրել (445 685 ԱՄՆ դոլար), այսինքն՝ թվով 129 709 բնակիչներից յուրաքանչյուրը կորցնում է 3.40 դոլար, իսկ երկրի միջին ցուցանիշը կազմել է 1.70 դոլար ԱՄՆ մեկ անձի համար, իսկ ընդհանուր ազդեցությունը ԱՄՆ-ի տնտեսության վրա կազմում է 434 մլն. ԱՄՆ դոլար (ՀՆԱ-ի 0.002%):
Հաշվի առնելով այս վերլուծությամբ սահմանված ցուցանիշը՝ ամառային ժամանակին անցումը կարող է ազդեցություն ունենալ ՀՀ-ի տնտեսության վրա տարեկան մինչեւ 120 մլն ՀՀ դրամ կորուստի չափով՝ միայն վերոնշյալ բացասական էֆեկտի արդյունքում:
Միաժամանակ, ժամանակի փոփոխությանը հաջորդող 5-10 օրվա ընթացքում ուշադրության կորստի պատճառով արտադրական պատահարների աճը եւ արտադրողականության անկումը, դժբախտ պատահարների թվի աճը եւ առողջական հնարավոր մի շարք այլ խնդիրներ։ Համաձայն նախնական գնահատականների ՀՀ համար ժամերի փոփոխության՝ գումարային վնասը կարող է կազմել մոտ 650 մլն ՀՀ դրամ։
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ներկայացվող տնտեսական ազդեցության գնահատականը իրականացվել է որոշակի ենթադրությունների հիման վրա, որոնց փոփոխությունը էապես ազդում են գնահատականի ճշգրտության վրա։
Այսպես՝
Հաշվի առնված չէ օդորակման եւ տաքացման համար օգտագործող էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի ազդեցությունը։ Ինդիանա նահանգում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ժամերի փոփոխությունը հանգեցրել է էլեկտրական էներգիայի սպառման աճի։
Խնայողության դրական ազդեցությունը իրականացվել է սպառման կառուցվածքում լուսավորության ծախսի ենթադրվող դերի վրա, որը ներկայիս դրությամբ հայտնի է միայն մոտավոր եւ որի 0,1 տոկոսային կետով փոփոխությունը կարող է բերել օգուտների 7-19 մլն ՀՀ դրամի փոփոխությանը։ Միաժամանակ, 2009 թվականին էներգիայի խնայողության գործակալությունը ամառային ժամանակին անցնելու ազդեցությունը էլեկտրաէներգիայի խնայողության վրա գնահատել է միայն 0,1 տոկոս (հիմնականում այն պայմանավորված է եղել էներգախնայող լամպերի տարածմամբ):
Վնասները կարող են լինել գերագնահատված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնահատումն իրականացվել է որպես % ԱՄՆ ՀՆԱ-ից՝ ենթադրելով համադրելի ազդեցություն ՀՀ տնտեսության վրա։
Վերլուծությունը իրականացվել է ստատիկ, առանց հաշվի առնելու արտադրողականության աճը եւ լուսավորման համար օգտագործվող էներգախնայող տեխնոլոգիաների զարգացումը, ինչը կարող է բերել օգուտների գերագնահատման եւ վնասների թերագնահատման։
Վերլուծության մեջ հաշվի առնված չեն մի շարք պահվածքային փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել առավոտյան ժամերին լուսավորության համար օգտագործվող էլեկտրական էներգիայի սպառման աճին։
Այդ կապակցությամբ ավելի քան 200 երկրներից աշխարհում մնացել են միայն շուրջ 70 պետություններ, որոնք տարեկան երկու անգամ ժամացույցի սլաքներ են փոփոխում: ԵՏՄ անդամ երկրներում ժամերի փոփոխություն չի իրականացվում։ Ռուսաստանը հրաժարվել է ամառային ժամանակի անցումից 2011 թվականին։
Եվրոպայում հասարակական լսումներ են անցկացվել այդ հարցի շուրջ, եւ հարցվողների 84 տոկոսը դեմ է արտահայտվել սլաքները առաջ տալուն: Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են ամառային ժամանակի պարտադիր անցումը չեղարկելու առաջարկը։ 2021 թվականից ԵՄ-ի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է ինքնուրույն որոշել տարեկան երկու անգամ (գարնանը եւ աշնանը) ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տալու նպատակահարմարությունը
Ամառային ժամանակին անցումը առաջացնելու է ավիաընկերությունների կողմից թռիչքաժամերի հաստատման եւ բնականոն գործունեության կազմակերպման հետ կապված խնդիր (առնվազն վեց ամիս առաջ վերջիններիս նախապես իրազեկելու):
Միաժամանակ ԵՄ-ում ամառային ժամանակի անցումը պարտադիր է 2001 թվականից, որը ուղղված է ներքին շուկայի աշխատանքի բարելավմանը եւ էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցմանը: Հավաստիացվում էր, որ ավելի քիչ ժամանակային տարբերությունները դյուրացնում են անդրսահմանային առեւտուրը: Մինչդեռ էներգիայի խնայողությունը չնչին է եղել, իսկ ԵՄ-ի մի շարք հիմնական առեւտրային գործընկերներ, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան ամառային ժամանակի չեն անցում։ ՀՀ առեւտրային գործընկերների 52%-ը ժամերի փոփոխություն չի իրականացնում /ըստ առեւտրի ծավալների/։
Ամփոփելով վերոգրյալը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառային ժամանակին անցումը պահանջում է առավել խորը վերլուծություն՝ ՀՀ կառավարությունը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թողնել անփոփոխ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ
Շատ ջերմություն ստացա մեր տատիկ-պապիկներից և նույնը տվեցի նրանց․ Թորոսյանն այցելել է «Նորք» խնամքի կենտրոն
ՄԱԿ ՄԻԽ նախագահը ծանոթացել է Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասներին
Հիշել են վարչապետի` անցած տարվա ելույթը, բայց լավ չեն հիշել․ ինչ էր ասել Փաշինյանը 3 ամիս առաջ՝ թոշակի մասին
Կրկեսային գործիչների հոգեվարքը. կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը․ Չախոյան
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ
Վրաստանը Ուկրաինայի քաղաքացիների համար երկարաձգել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետը
Պարազիտ, մակաբույծ են. ասում են՝ Փաշինյանը իշխանություն չի տա. հետաքրքիր է՝ այդ ում պիտի տա. տեսանյութ
Վարձատրվել են կանխիկ՝ ԱՄՆ դոլարով․ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է
«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել
Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից
Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով
Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ
Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան
Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան
Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը
Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ
Վարչապետը նոր նշանակումներ է արել
Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին
Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը
Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ
Ղազախստանում Սու-30СМ է կործանվել
Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է
Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով
Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ
Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան
Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել
Քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը
Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ մի քանի րոպեում
«Վեոլիա ջրի» պարզաբանումը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ
Հունվարին որքան է կազմել ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը. թվեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT