ԱԺ պատգամավորը ստորագրահավաք է նախաձեռնել. հայ և ադրբեջանցի արտիստների կոնֆլիկտի պատճառով կդիմեն Գերմանիայի Բունդեսթագ

Արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն դադարում օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի եւ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովի շուրջ ծավալվող խոսակցություններն ու հեռակա վեճերը: Կրքերը չեն հանդարտվում: Գնալով այս կոնֆլիկտում նոր անձինք են ներգավվում եւ ի հայտ են գալիս երգչի ու երգչուհու շահերը պաշտպանող շահագրգիռ կողմեր:

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը հայտնել է, որ պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում ադրբեջանցի երգչի քսենոֆոբիկ պահանջով կասեցնելու առնչությամբ:

«Semper Opernball փառատոնը կասեցրել է երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով, որը երգչուհի Աննա Նետրեպկոյի ամուսինն է, Ռուզան Մանթաշյանի հայազգի լինելու պատճառով: Մենք՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, պատրաստել ենք մի նամակ, որը կուզենայինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ստորագրեն: Նամակն ուղղված է Բունդեսթագին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրենք Դրեզդենում կատարվող քսենոֆոբիկ դրսեւորումների վրա»,- ասել է Մանուկյանը:

Կոնֆիլիկտին է անդրադարձել նաեւ հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան: Նա, լինելով ազգությամբ հայ, որոշել է խառնվել կոնֆլիկտին եւ պաշտպանել սկանդալի կենտրոնում հայտնված ընկերոջը՝ Յուսիֆ Էյվազովին: Այս մասին տեղեկանում ենք Սպիվակովայի ինստագրամյան էջից:

«Հայ երիտասարդ երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի նկատմամբ իմ հիացմունքով հանդերձ, հասկանալով, որ այս կեղտոտ ու ստոր պատմության մեջ նա զոհ է, ես ցանկանում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին՝ հաստատապես իմանալով, որ նրան զրպարտել են ու խաբել։ Ես հայուհի եմ, նա՝ ադրբեջանցի, եւ եթե դիտարկենք քաղաքական ենթատեքստը, մենք հաստատապես կլինենք բարիկադների տարբեր կողմերում։ Բայց երբեք ոչ մի արտիստի համար գործընկերոջ ազգությունը դեր չի խաղացել։ Նրանց «հինգերորդ սյունակում», ինչպես քարե տախտակին, գրված է՝ արտիստ։ Բոլոր արտիստները մեկ՝ անսահման երկրի քաղաքացի են, որը կոչվում է ԱՐՎԵՍՏ»,- գրել է նա։

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանն էլ իր գործակալ Ռենե Մասիսի հետ միասին արդեն մի քանի անգամ հաղորդագրություն է տարածել՝ փորձելով մանրամասնել տեղի ունեցողն ու իրենց պահանջը: Հունվարի 20-ին տարածած հաղորդագրության մեջ երգչուհու գործակալը Semper Opernball-ի ղեկավար Հանս-Իոահիմ Ֆրեյին հորդորել էր ներողություն խնդրել Ռուզան Մանթաշյանից:

Ֆրեյն ավելի վաղ հայտարարել էր. «Օպերայի թատրոնը երբեք պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ՝ 2020 թվականի փետրվարի 7-ին «Semper Operaball»-ում ելույթ ունենալու համար: Բացի այդ՝ Յուսիֆ Այվազովը գործընկերների հետ հարաբերությունները երբեք չի կառուցել՝ ելնելով նրանց ծագումից: «Semper Operaball-ի յուրահատկություններից մեկն էլ հենց այն է, որ տարիներ շարունակ ծրագիրն ընդգրկել է տարբեր երկրների արվեստագետների ամենալայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանից»:

Մանթաշյանի ներկայացուցիչը, ի պատասխան նշել էր, որ Ֆրեյը համառորեն շարունակում է իր տեսակետն արտահայտել զանգվածային լրատվամիջոցների միջոցով՝ չցուցաբերելով ճկունություն ու մնալով իր կարծիքին: Մանթաշյանի ներկայացուցիչը նաեւ գրում է, որ կարելի է մտածել, որ Ֆրեյը ստիպված է եղել դա անել իր հրավիրյալ կատարողի անդրդվելի դիրքորոշման պատճառով:

Մի քանի օր առաջ Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյին նամակներով էին դիմել նաեւ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն ու ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Նրանք պահանջել են բացատրություն Դրեզդենի Semper Opera Ball-ի ներկայացման մեջ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի ազգայնամոլական ցանկությամբ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության կասեցման շուրջ։ 

Նշենք, որ եթե Գրիգորյանին հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի եւ վերջինիս հետ աշխատող գործակալության ղեկավար Ռենե Մասիսի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա ԵՀՄՖ-ն հետամուտ է լինելու, որպեսզի  Semper Opera Ball-ի գործակալությունը լուծարվի, իսկ նրա ղեկավարը ենթարկվի խիստ պատասխանատվության:

Հիշեցնենք՝ Հունվարի 13-ին համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին:

Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, որ այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայամանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ՝ SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։  

Սակայն դեռ դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված էր եղել նաեւ Ռուզան Մանթաշյանի անունը: Իսկ Ռուզան Մանթաշյանի գործակալի վստահեցմամբ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցություններն ավարտված չեն եղել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունը ձեռքբերված է եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3469 դիտում

ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ

Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան

ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան

AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին

«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո

Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան

Գյումրին պատրաստ է. Ալեն Սիմոնյանը ցույց է տվել կենտրոնը, որտեղից օնլայն հետևելու են ընտրական գործընթացին

Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին

Երևան-Գյումրի համագործակցությամբ Գյումրիում իրականացվել է թափառող շների ստերջացման աշխատանք. տեսանյութ

34-ամյա վարորդը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառերն ու հայտնվել կանաչ գոտում

Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել. նորակառույց շենք է փլուզվել. տեսանյութ

Աբովյանի պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Գյումրիում թեկնածուներից մեկը թուրքերենով փող է աշխատում, մյուսը՝ Թուրքիայում կացության քարտ ունի. Չախոյան

Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Պապուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին

Կրակոցներ Տավուշում հայտնի հացատան տարածքում. կան վիրավորներ

ԱՄՆ 60 կոնգրեսական պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Ցախ ու տուկի թել բաժանելուց էն կողմ չգնացիք, օրինազանցությունը սարքում եք քաղաքական կապիտա՞լ. Հարությունյան

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

ԱՄՆ դեսպանը վերահաստատել է Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը

Բոլոր ուժերը՝ ընդդեմ ՔՊ թեկնածուի, ակնհայտ է, որ միակ մրցակիցը մեկն է՝ Սարիկ Մինասյանը. Մանավազյան

Սարիկ Մինասյանը տեղին շրխկացրեց Արցախի անվան տակ ինչ ասես արած պսևդոհայրենասիրական խավի ճակատին. Սաֆարյան

Մարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունը. տեսանյութ

Թեհրանն արձագանքել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թրամփի նամակին

«Հորիզոններ»-ի սովորողների շնորհիվ նրանց ընտանիքները շուտով անցում կկատարեն նորարարական գյուղատնտեսության

Հայտնի է՝ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում. վարչապետ

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան

Մեկ գողական կերտաս, մեկ «գործ կուտաս», քննիչ ե՞ս, թե՞ քաղաքապետի թեկնածու, կողմնորոշվի. Մինասյանը՝ Մխիթարյանին

Մարտի 30-ին գյումրեցին չի գնալու «Պրագա-մռագա», Դոնբաս, Պուտին, Թրամփ, նա իր գիտակից քվեն տալու է. Մինասյան

Չե՛ս կարող իմ ձայնը կտրես, Պետրո՛ս. Ռուբեն Մխիթարյանը վիճաբանել է Պետրոս Ղազարյանի հետ

Թուրքերեն հայաթը օգտագործելով՝ հաց եք վաստակում, մեղադրում ինձ թուրքական լինելու համար. Մինասյանը՝ Մխիթարյանին

Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. Զելենսկի

Գյումրիում 8 անձ է ձերբակալվել. խուզարկություններ, խոստովանական ցուցմունքներ, ընտրակաշառք, ձեռագիր ցուցակներ

Հոր ընկերոջ բակում անզգուշաբար արձակված կրակոցից վնասվածք ստացած 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց