Այստեղ վստահության կամ անվստահության հարց չկա. Նիկոլ Փաշինյանը՝ քննիչ հանձնաժողովի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ խոսեց Երեւանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու նախագծի մասին: «Այն, որ այսօր նախագիծը չի ընդունվել, արդյոք սահմանադրական եւ քաղաքական մակարդակում հետընթա՞ց է, ինչպես քանիցս նշեց Էդմոն Մարուքյանը»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվեց Բադալյանը:

«Իհարկե, երբ քննիչ հանձնաժողովի համար անհրաժեշտ ստորագրությունները ԱԺ-ում հավաքվեցին, ՔՊ կուսակցությունը այդ թեմայի շուրջ քննարկում ունեցավ, ԱԺ նախագահը հայտարարություն արեց, սա արտահայտեց մեր քաղաքական թիմի ընդհանուր քաղաքական կամքը, այն է, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել օրենքով իրեն սահմանված բոլոր հնարավորություններից»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բայց, ինչպես նա նկատեց, այդպիսի հանձնաժողովի ձեւավորումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանը ունի իր «խորհրդարանը»՝ ի դեմս ավագանու, եւ Երեւանի ավագանու գործունեության մասին կանոնակարգում ֆիքսված է ավագանու լիազորությունը՝ ստեղծել քննիչ հանձնաժողով:

«Երբ Երեւանի ավագանին ինձ ուղարկել է այդ վերլուծությունը, ես դրա մասին տեղյակ եմ պահել ԱԺ նախագահին եւ ուղարկել եմ իրավական վերլուծության Արդարադատության նախարարություն: Վերլուծության արդյունքում Արդարադատության նախարարությունն ինձ ուղարկել է գրավոր տեղեկանք եւ ասել, որ Երեւանի ավագանու հիմնավորումները իրավական են: Եթե մենք տեղական ինքնակառավարման մարմնին տվել ենք լիազորություն, չենք կարող այդ լիազորությունները խլել, մանավանդ որ ասվում է՝ ԱԺ-ում կարող է քննիչ հանձնաժողով ձեւավորվել միայն ԱԺ լիազորություններին վերաբերող հարցերում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք գնացել են իրավական ճանապարհով:

«Ես մի գաղտնիք ասեմ. երբ  ՔՊ կուսակցության վարչությունում այդպիսի հարց է դրվել, որ կարող է այսպիսի իրավական խնդիր լինի, մենք նույնիսկ բացասաբար ենք արտահայտվել նման քաղաքական դիրքորոշման նկատմամբ, բայց իրավական վերլուծությունը բերել է այս ճշմարտությանը»,- ասաց վարչապետը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք այս հանձնաժողովի ստեղծումը թերահավատություն չի արտահայտում Երեւանի ավագանու նկատմամբ՝ վարչապետն ասաց, թե այստեղ վստահության կամ անվստահության հարց չկա: Նրա պնդմամբ՝ երկրում գոյություն ունի իշխանության տարանջատման հստակ սկզբունք, եւ եթե խախտվի իշխանության տարանջատման սկզբունքը, կխախտվի պետական կառավարման համակարգը եւ դրա արդյունավետությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2902 դիտում

Երբ մարդն անհրաժեշտություն է ունենալու վիրահատության, հետազոտության, փաթեթը բազային կարիքը հոգալու է. նախարար

Բացառվում է որևէ հրահանգ, ուղղորդում բուժաշխատողներին, դրա կարիքը չկա. Ավանեսյան

Ալիևը համոզված է՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական է

Հաջիևը կրկնել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին ծեծված թեզը

Ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում

Գյումրեցիները կատակում են՝ «Լեննական «Պեպսի»-ն որ բացում ես, պռոպկի տակ Քոչարյանի նկարն է». Հարությունյան

Ալիևի օգնականն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի դատավարություններին

Բնակարանային գողության համար հետախուզվողը հայտնաբերվել է նոր գողության ժամանակ

Հարավային Կովկասում պետք է խաղաղություն հաստատվի. Ալիև

Եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Այդքան երիտասարդների կյանքի կորստի հեռանկարը սարսափելի է, անկախ նրանից՝ ուկրաինացի են, թե ռուս. Մայքլ Մարտին

Ձեր աչքը չի՞ ծակում, թե ոնց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվել, արգելեք, պարզ է. վարչապետ

Գազը չի կարող կարևոր լինել մարդու իրավունքներից. ԵԽ-ում քննարկվել է Բաքվում պահվող հայերի մասին բանաձևը

Ընդդիմադիրներին պետք է՝ մարդիկ մնան ցեխի մեջ, որ «երկնային» գրավիլը, բրինձը թափվի․ վարչապետ

Տեղեր կան՝ կարկուտ է գալիս, հատուկ ինչ-որ բան են ցանում այդտեղ, որ ապահովագրություն ստանան. Փաշինյան

Ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին. տեսանյութ

Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման՝ ընդդիմության առաջարկը

Ես չեմ կարող ամեն օր զանգել, ասել՝ որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չէ. վարչապետ

Թրամփը Սպիտակ տանը մեղադրել է Իռլանդիայի վարչապետին ու ԵՄ-ին ԱՄՆ-ին «տարիներով օգտագործելու» համար

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկում. լուսանկարներ

Բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ կարճաժամկետ օգուտի համար. վարչապետ

Զարոկյանը հերքել է հայտարարությունը, թե Սիմոնյանի եղբայրը կապ ունի պետական տենդերներ շահած ընկերության հետ

Բաքվում պահվող հայերի խոշտանգումների մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ հետաքննվեն. Յորգենսեն

Պուտինը զինվորական համազգեստով այցելել է ՌԴ ԶՈՒ Կուրսկի հրամանատարական կետ

Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք Ադրբեջանի նկատմամբ․ ԵԽ իտալացի պատգամավոր

Դսեղի կամուրջը հիմնանորոգված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ ԵԽ իսպանացի պատգամավոր

Արզնի ՀԷԿ-ի ավազանի մաքրման աշխատանքների ժամանակ դի է հայտնաբերվել

Ադրբեջանի հարձակման ժամանակ հայ ժողովրդին միայնակ են թողել և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը. Ֆրոյլիխ

Բաքվում ընթացող դատավարությունը կարելի է համեմատել ստալինյան դատավարությունների հետ․ Լուազո

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 8 վիրավոր

Նոր Հաճնի ջրատարում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Նոր սահմանադրությունը կունենա տարածաշրջանային բովանդակություն. վարչապետ

FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչև մարտի 15-ը

Հրդեհի տարածումը Այգեհովտի մոտակա այգիներ կանխվել է. այրվածքներ ստացածներ կան

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային. վարչապետ

Քարոզչական «պինգ-պոնգ»՝ ՌԴ-ի «հաճախորդը» դառնալու համար․ ինչու են «իրար միս ուտում» Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

Բուդապեշտի երկնքում օղակներ են հայտնվել. ինչ հետքեր են դրանք

Հրազենային վնասումով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա. երեխան վիրահատվում է

Տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը. լուսանկարներ, տեսանյութ