Իրավապահ համակարգը մտավախություն է հայտնում, որ ՍԴ-ում սպասում են՝ բոլոր կոռուպցիոներներին պատասխանատվությունից ազատեն

Կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի ու ծավալների շուրջ մտահոգությունն այսօր եւս արդիական է, բայց այդ ամենը հարաբերական է: Ազգային ժողովում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս, երբ ՀՔԾ օրվան էինք մասնակցում, պարզվեց, որ միայն 2019-ի առաջին 10 ամիսների ընթացքում ՀՔԾ-ն պետությանը հասցված այնքան վնաս է վերականգնել, որքան ՀՔԾ-ի գոյության ողջ ընթացքում: Հիմա սա փաստ է, որն առկա է եւ ակնհայտ: Մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ այն խնդիրները, որ դրել ենք՝ կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին, մենք բավարար արդյունավետությամբ չենք կարողանում լուծել, եւ դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Մենք հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որպեսզի այդ գործընթացը հեշտացնենք: Խոսքը նաեւ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման օրենքի մասին է»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ օբյեկտիվ խոչընդոտներ կան, որոնցից է փորձագիտական կարողությունների սահմանափակությունը.

«Օրինակ՝ ենթադրենք՝ հափշտակված գույք կա, եւ այն մեծ ծավալների է հասնում: Երեւանի կենտրոնում տասնյակներով անշարժ գույք կա: Հիմա այդ գործը ինչո՞ւ տեղից չի շարժվում, որովհետեւ փորձագետը պետք է գնահատի այդ գույքի արժեքը, որպեսզի, ըստ դրա, տրվի իրավական գնահատական: Քանի որ քրգործերի ծավալները երբեմն նույնիսկ կրկնակի ավելացել են, որ չեն կարողանում այդ փորձաքննություններն իրականացնել, տարիուկես տեւում է: Մյուս կողմից էլ այդ փորձագետը հո մեղավո՞ր չի, որ այդ պաշտոնյան ավելի շատ է գողացել, քան փորձագետները կարողություն ունեն արագ գնահատելու»։

Վարչապետն ընդգծեց, որ խնդիր կա նաեւ դատական համակարգում. «Մեր իրավապահ համակարգն անընդհատ մտավախություն է հայտնում, որ մեր ՍԴ-ն, ըստ էության, այն դիրքում է, որ սպասում են՝ բոլոր կոռուպցիոներներին վերջում պատասխանատվությունից ազատեն»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2762 դիտում

Երբ մարդն անհրաժեշտություն է ունենալու վիրահատության, հետազոտության, փաթեթը բազային կարիքը հոգալու է. նախարար

Բացառվում է որևէ հրահանգ, ուղղորդում բուժաշխատողներին, դրա կարիքը չկա. Ավանեսյան

Ալիևը համոզված է՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական է

Հաջիևը կրկնել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին ծեծված թեզը

Ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում

Գյումրեցիները կատակում են՝ «Լեննական «Պեպսի»-ն որ բացում ես, պռոպկի տակ Քոչարյանի նկարն է». Հարությունյան

Ալիևի օգնականն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի դատավարություններին

Բնակարանային գողության համար հետախուզվողը հայտնաբերվել է նոր գողության ժամանակ

Հարավային Կովկասում պետք է խաղաղություն հաստատվի. Ալիև

Եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Այդքան երիտասարդների կյանքի կորստի հեռանկարը սարսափելի է, անկախ նրանից՝ ուկրաինացի են, թե ռուս. Մայքլ Մարտին

Ձեր աչքը չի՞ ծակում, թե ոնց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվել, արգելեք, պարզ է. վարչապետ

Գազը չի կարող կարևոր լինել մարդու իրավունքներից. ԵԽ-ում քննարկվել է Բաքվում պահվող հայերի մասին բանաձևը

Ընդդիմադիրներին պետք է՝ մարդիկ մնան ցեխի մեջ, որ «երկնային» գրավիլը, բրինձը թափվի․ վարչապետ

Տեղեր կան՝ կարկուտ է գալիս, հատուկ ինչ-որ բան են ցանում այդտեղ, որ ապահովագրություն ստանան. Փաշինյան

Ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին. տեսանյութ

Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման՝ ընդդիմության առաջարկը

Ես չեմ կարող ամեն օր զանգել, ասել՝ որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չէ. վարչապետ

Թրամփը Սպիտակ տանը մեղադրել է Իռլանդիայի վարչապետին ու ԵՄ-ին ԱՄՆ-ին «տարիներով օգտագործելու» համար

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկում. լուսանկարներ

Բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ կարճաժամկետ օգուտի համար. վարչապետ

Զարոկյանը հերքել է հայտարարությունը, թե Սիմոնյանի եղբայրը կապ ունի պետական տենդերներ շահած ընկերության հետ

Բաքվում պահվող հայերի խոշտանգումների մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ հետաքննվեն. Յորգենսեն

Պուտինը զինվորական համազգեստով այցելել է ՌԴ ԶՈՒ Կուրսկի հրամանատարական կետ

Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք Ադրբեջանի նկատմամբ․ ԵԽ իտալացի պատգամավոր

Դսեղի կամուրջը հիմնանորոգված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ ԵԽ իսպանացի պատգամավոր

Արզնի ՀԷԿ-ի ավազանի մաքրման աշխատանքների ժամանակ դի է հայտնաբերվել

Ադրբեջանի հարձակման ժամանակ հայ ժողովրդին միայնակ են թողել և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը. Ֆրոյլիխ

Բաքվում ընթացող դատավարությունը կարելի է համեմատել ստալինյան դատավարությունների հետ․ Լուազո

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 8 վիրավոր

Նոր Հաճնի ջրատարում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Նոր սահմանադրությունը կունենա տարածաշրջանային բովանդակություն. վարչապետ

FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչև մարտի 15-ը

Հրդեհի տարածումը Այգեհովտի մոտակա այգիներ կանխվել է. այրվածքներ ստացածներ կան

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային. վարչապետ

Քարոզչական «պինգ-պոնգ»՝ ՌԴ-ի «հաճախորդը» դառնալու համար․ ինչու են «իրար միս ուտում» Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

Բուդապեշտի երկնքում օղակներ են հայտնվել. ինչ հետքեր են դրանք

Հրազենային վնասումով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա. երեխան վիրահատվում է

Տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը. լուսանկարներ, տեսանյութ