Երևան
12 °C
Եթե ինչ-որ մեկը չի կարող հասնել կրթությանը, ապա կրթությունն ինքը կմոտենա: Այս կարծիքին է Գեւորգ Հարությունյանը, որը հիմնադրել է Հայաստանում առաջին շարժական կրթարանը՝ «Edu VanHub»-ը:
Ծրագրի նպատակը գյուղական համայնքների երիտասարդներին ու պատանիներին որոշակի մեդիագիտելիքներ տալն է`նրանց համար կառուցելով անհրաժեշտ ներառական եւ ինովատիվ միջավայր։
«Edu VanHub»-ի թիմի անդամները՝ մեդիաժուռնալիստներ, լուսանկարիչներ, բլոգերներ ավտոբուսով հասել են հայկական մի շարք գյուղեր եւ մեդիադասընթացներ կազմակերպել այնտեղ ապրող պատանիների համար:
20 թրեյնինգ 10 գյուղում
Նախագծի առաջին՝ պիլոտային փուլը, իրականացվել է 2019-ի գարնանը՝ Հայաստանի Լոռու մարզի Շիրակամուտ, Գեղասար, Դեբետ, Շահումյան, Բազում գյուղերում եւ Շիրակի մարզի Ախուրյան, Աշոցք, Անի, Մայիսյան, Ամասիա գյուղերում:
Ինչպես պատմեց հիմնադիրը, անցկացվել է 20 թրեյնինգ, որոնք 2 մասից էին բաղկացած: Տեսական մասի ժամանակ ներկայացվում էր մեդիաժուռնալիզմի, լուսանկարչության պատմության, պաշտպանված ու մեդիագրագետ լինելու մասին: 2-րդ, իր խոսքով՝ երեխաների համար ավելի հետաքրքիր փուլում, պրակտիկ գիտելիքներ էին ձեռք բերում, օրինակ՝ հենց բլոգերն իր ձեռքով ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է բլոգ նկարել գյուղի, ընտանիքի, տնտեսության մասին:

Համայնքի բնակիչներն էլ, սովոր չլինելով այս ամենին, սկզբում զգուշանում էին՝ հետաքրքրվելով, թե ինչու են եկել։ «Հարցնում էին՝ ո՞ր կուսակցությունից եք»,- պատմեց Գեւորգը՝ հավելելով, որ պարապմունքների ավարտին շատ լավ կարծիքներ են լսել: «ֆանտաստիկ ֆիքբեք վերցրինք թե՛ երեխաներից, թե´ ծնողներից»:
Մասնակիցները նաեւ տեղում առաջադրանքներ էին ստանում, ու նախագծի առցանց հարթակում շարունակվում էր աշխատանքը:
Դժվարություններ հաղթահարող ավտոբուսը
Կատարված աշխատանքի մասին պատմելիս՝ Գեւորգ Հարությունյանը ցույց է տալիս իրենց տարբերանշանը՝ գունավոր ավտոբուս՝ ընթացքի մեջ: Հենց դա էլ շարժունակ լինելու, ցանկացած տեղ հասնելու գաղափարն է: Ավտոբուսը հաղթահարում է բարձունքներ՝ տարածելու մեդիա կրթություն:

Գեւորգը ծրագրի ստեղծման մասին պատմելիս՝ 2015 թվականն է հիշում, այդ ժամանակ Հայաստանի գյուղերում շրջագայում եւ ընկերների հետ երեխաների համար թատերական ներկայացումներ էր կազմակերպում: Տեսնելով, որ հատկապես հեռավոր գյուղերում պատանիները կտրված էին կրթական, մշակութային կյանքից՝ որոշեց, որ նրանց պետք է կրթել ու մոտիվացնել:
«Մտածեցի, որպես երիտասարդ ես իմ ներդրումը պետք է ունենամ՝ այդ պատը ջարդելու մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ սկզբում ոլորտի մասնագետների հետ է խոսել, սակայն ոչ ոք նախագծի ապագան չի տեսել:
2017-ի վերջին Միլանում տեղի է ունեցել «էրազմուս տաղանդ» մրցույթը, որին Գեւորգը զբաղեցրել է երրորդ տեղը եւ դարձել իրենց հայաստանյան ներկայացուցիչը: 2018-ին հիմնադրել են «garagErasmus4Yerevan»-ը դիմել դրամաշնորհի եւ հաղթել:
Գեւորգի խոսքով՝ կարեւորը մոտիվացիան է, եթե անգամ 1-2 օրվա մեջ պատանիները մեծ գիտելիք չկարողանան ձեռք բերել, այն կարող է կողմնորոշման միջոց լինել, ֆորմալ կրթությունը թեեւ անհրաժեշտ է, սակայն մեզ մոտ ոչ ֆորմալը շատ է պակասում:
Ուկրաինայի պատանիները նման են մերոնց
«Edu VanHub»-ի ավտոբուսը, դժվարություններ հաղթահարելով, ոչ միայն Հայաստանի, այլեւ Ուկրաինայի գյուղեր է հասել: Մեր երկրում դասընթացներ անցկացնելուց հետո՝ որոշվել է նախագիծը դարձնել միջազգային. գաղափարը համաշխարհային է, եւ մեդիակրթություն բոլորին է անհրաժեշտ: Այս անգամ եւս դիմել են ֆինանսավորման համար, ստացել այն եւ 8000 կմ ճանապարհ հաղթահարել:
Գեւորգի խոսքով՝ այնտեղ էլ նմանատիպ խնդիրներ կան, ինչ մեզ մոտ: Պատանիներն էլ մերոնց շատ նման են: «Երկար ճանապարհ գնալը սիմվոլիկ է, ուրեմն ինչ-որ ասելիք ունես, որ այդքան ճանապարհ ես հաղթահարում»:
Ուկրաինական 5 գյուղերում անցկացվել է 10 դասընթաց, թիմը նույնն էր, լեզուն էր փոխվել՝ անգլերեն:

Մի հետաքրքիր ձեռբերում էլ է եղել: Նախագծի հիմնադրի խոսքով՝ այդ տարածաշրջանում ձեւավորված է, որ հայաստանցին գնում է՝ գործ խնդրելու, իսկ իրենց դեպքում ուրիշ էր․ «Ասում էին՝ գո՞րծ եք ման գալիս, ասում էինք՝ եկել ենք կրթելու, իրենց համար wow էֆեկտ էր, մեզ համար էլ հպարտանալու առիթ»: Այս անգամ էլ ծրագիրը հավանություններ էր ստացել:
Թիմը մտադիր է առավել ընդլայնել աշխարհագրությունը եւ այլ ազգի պատանիներին եւս կրթել մեդիագիտելիքներով, հնարավորության դեպքում ցանկությունը մեծ է նաեւ Հայաստանի մարզերում նախագիծը շարունակել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան
Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ
Եռագլուխի պատկերը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևան-Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվել է
Այսօրվա մեր երթուղին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի օրակարգը․ տեսանյութ
Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար
Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ստեփանավանում տուն է այրվել
Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան
Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza
Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում
Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ
29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ
Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային
Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը
Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան
Պետք է թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները
«Օրենքով գող» Արտեմը քր․ ենթամշակույթ կրող խմբավորմանը հրահանգել է չընտրել ՔՊ-ին․ հայտարարվել է հետախուզում
Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը
Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի․ խաղաղության աղավնիներ Մեծամորում․ տեսանյութ
Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ
Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ
Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի
Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ
Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը
Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից
«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են
Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT