Երևան
12 °C
Գազի հնարավոր թանկացման թեման հրաշալի առիթ էր, որպեսզի հաստիքային քննադատները հերթական անգամ ահավոր աղմուկ բարձրացնեն, թե տեսա՞ք, հեղափոխական իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքում Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում, ժողովուրդն ավելի է աղքատանալու, բա ո՞ւր մնացին խոստումները, եւ այլն: Եվ սա՝ այն դեպքում, երբ առայժմ հայտնի չէ անգամ՝ «Գազպրոմ Արմենիան» սակագնի բարձրացման հայտ կներկայացնի՞, թե ոչ, կամ եթե ներկայացնի՝ ՀԾԿ հանձնաժողովը կհամաձայնվի՞, թե ոչ, կամ եթե համաձայնվի՝ որքանո՞վ կբարձրանա սակագինը: Բայց հակաիշխանական քարոզչամիջոցների համար այս ամենը կարեւոր չէր: Թեման շատ հարմար էր, որովհետեւ հնարավորություն էր տալիս միաժամանակ եւ՛ քննադատել իշխանություններին, եւ՛ ներկայանալ որպես ժողովրդի հոգսերով ապրողներ:
Հիմա՝ ավելի հանգամանորեն: Ռուսաստանն, իհարկե, գազամուղն ու գազի գինն օգտագործում է նաեւ որպես քաղաքական ազդեցության լծակ եւ դա կիրառում է ոչ միայն մեր նկատմամբ: Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերություններում էլ է գազը կարեւորագույն գործոն, դաշնակից երկրների (օրինակ՝ Բելառուսի) հետ հարաբերություններում էլ: Ու սա միանգամայն նորմալ է. լծակ ունի՝ օգտագործում է: Եվ, ի դեպ, միշտ է օգտագործել: Այլ հարց է, որ նախկինում Հայաստանի իշխանությունները դրան այլ կերպ էին «դիմակայում»՝ պարտքեր էին կուտակում ու հետագայում դրա դիմաց հանձնում ռազմավարական նշանակության օբյեկտները: Սա իր հերթին մեծացնում էր Հայաստանի հետագա կախվածությունը Ռուսաստանից, ինչն ըստ էության նշանակում էր, որ Հայաստանը գազի համեմատաբար արտոնյալ գնի համար վճարում էր իր ինքնիշխանության որոշակի չափաբաժիններով:
Այսօր Հայաստանի իշխանությունները կարծես թե հրաժարվել են այդ «մարտավարությունից», բայց մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ եթե գազն իսկապես թանկանա, դա մարդկանց վրա որոշակի սոցիալական ազդեցություն ունենալու է: Հարց է ծագում՝ արժե՞ այդ ազդեցությունից խուսափելու համար հերթական անգամ վճարել մեր ինքնիշխանության որոշակի մասով, թե՞ պետք է վճարել փողով: Ընդ որում՝ շարքային քաղաքացիներին այսպիսի ընտրության առջեւ դնել չի կարելի: Ոչ թե այն պատճառով, որ մեր քաղաքացիները գիտակցության այդ մակարդակը չունեն, այլ որովհետեւ այն ամսական 800-1000 դրամը, որ թանկացման դեպքում միջին հաշվով պիտի վճարի ամեն ընտանիք, շատերի համար էական նշանակություն ունի, եւ ճիշտ չէր լինի այդ բեռը թողնել քաղաքացիների ուսերին:
Ուրեմն ինչպե՞ս պիտի վարվեն Հայաստանի իշխանություններն այդ դեպքում՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Առաջին՝ պիտի փորձեն բանակցությունների միջոցով հասնել նրան, որ գազը կամ չթանկանա, կամ թանկանա նվազագույն չափով: Երկրորդ՝ պիտի ՀՀ օրենքների շրջանակներում խստագույնս վերահսկեն «Գազպրոմ Արմենիայի» գործունեությունը, որպեսզի վերջինս չուռճացնի ծախսերը եւ դրանք չներառի սակագնի մեջ: Երրորդ՝ պիտի հրաժարվեն գազի դիմաց գույքով վճարելու պրակտիկայից: Չորրորդ՝ պիտի սուբսիդավորեն գազի գինը բնակչության համար եւ այդ բեռը թողնեն պետության վրա: Ուշադրություն դարձրեք՝ իշխանությունները հենց այս չորս ուղղություններով էլ աշխատում են, այսինքն՝ ճշգրտորեն անում են հենց այն, ինչը նման իրավիճակում կաներ ցանկացած նորմալ երկրի նորմալ իշխանություն: Որովհետեւ դա միակ տարբերակն է, որի դեպքում ոչ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կառաջանա, ոչ մեր երկրի ինքնիշխանությունը կտուժի, ոչ էլ մարդկանց սոցիալական վիճակը կվատանա՝ թեկուզ աննշան չափով:
Իսկ թե ինչ միջոցներով պետությունը կսուբսիդավորի այդ հնարավոր թանկացումը՝ իշխանությունները կիմանան: Ավելի ճիշտ՝ երեւի արդեն գիտեն: Ու «արմատական ընդդիմությանը» ամենաշատը հենց դա է մտահոգում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT