«Սորոսի հիմնադրամ»-ը չի ֆինանսավորել նախարարի, փոխնախարարների, «Մել» ֆիլմն ու «Հուզանք ու զանգ»-ը

29/01/2020 schedule15:26

«Բաց հասարակության հիմնադրամները» հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասնորեն նշում է, թե իրենց գրասենյակի գործունեության ընթացքում ինչ ծրագրեր են ֆինանսավորվել, եւ վերջին շրջանում իրենց ուղղված մեղադրանքներից, որոնք իրականության հետ աղերս չունեն:

Հայտարարության սկզբում հիմնադրամը հիշեցնում է, որ հիմնադրվել են Ջորջ Սորոսի կողմից, ով 1984 թ.-ից ի վեր 14 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը: Հայաստանում հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1997 թ.-ին և այդ օրվանից աջակցում է մարդու իրավունքների պաշտպաններին, ընտանեկան բռնության և խոշտանգումների դեմ աշխատանք ծավալող կազմակերպություններին, հետաքննող լրատվամիջոցներին, ընտրությունների ու պետական/հանրային/համայնքային եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին, կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններին:

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառված կեղծ լուրերից մի քանիսը հիմնադրամը ներկայացնում է ստորեւ. 

Սուտ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամեր ու հեղափոխություններ հրահրելով, և Բաց հասարակության հիմնադրամները դերակատարություն են ունեցել դրանում:

Փաստ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների ֆինանսական շուկաներում, որոնք վերահսկվում են խիստ կարգավորիչ մարմինների կողմից: 

Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղասիրության քարոզը: 

Փաստ: Հիմնադրամն Ադրբեջանի հանդեպ խաղաղասիրության քարոզ չի ֆինանսավորել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ նախաձեռնություն երբևէ չի ֆինանսավորել: 

Սուտ: Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և պետական պաշտոն զբաղեցնող մի շարք այլ անձանց:

Փաստ: Հիմնադրամը կազմակերպություններին է դրամաշնորհներ տրամադրել, որտեղ մինչ պետական պաշտոն զբաղեցնելը, աշխատել են նշված անձինք: 

Սուտ: Հիմնադրամը կապ ունի «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հետ:

Փաստ: Հիմնադրամը երբևէ որևէ կապ չի ունեցել և չունի «Սասնա ծռեր» կուսակցության հետ, չի աջակցել և չի աջակցում որևէ կուսակցության: 

Սուտ: Հիմնադրամն աջակցում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հակաքարոզչության իրականացմանը:

Փաստ: Հիմնադրամը պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի և դավանանքի ազատությունը: Ի դեպ, Հայ առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է: Մասնավորապես, դեռևս 2010-11 թթ.-ին ՀԱԵ Արմավիրի թեմը հիմնադրամից 50,000 դոլար դրամաշնորհ է ստացել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։ 

Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի հրապարակումը, «Մել» ֆիլմը, «Հուզանք ու զանգ» ներկայացումը, «Բռնության ձայնը» անանուն նամակների հրապարակումը, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը:

Փաստ: Հիմնադրամն աջակցում է մեր երկրում ամենաբարդ ու խնդրահարույց հարցերի բաց ու հանրային քննարկմանը, բայց չի ֆինանսավորել այդ նախաձեռնություններից որևէ մեկը: 

Սուտ: Ջորջ Սորոսը և Հիմնադրամը քարոզում են աբորտները:

Փաստ: Հիմնադրամը պայքարում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ: Միևնույն ժամանակ Հիմնադրամն աջակցում է կանանց՝ առողջության պահպանման համապարփակ և անվտանգ ծառայություններ ստանալու իրավունքը, որ իրացնում են կամավոր եւ ինքնուրույն: 

Սուտ: Հիմնադրամը խրախուսում է «տրանսգենդեր մարմնավաճառների քարոզը»:   

Փաստ: Սա բացարձակ սուտ է: Հիմնադրամի կողմից երբևէ նման քարոզ չի իրականացվել:  

Սուտ: Հիմնադրամն իրականացնում է մարդասպանների, ահաբեկիչների հերոսացման քարոզ:

Փաստ: Հիմնադրամը երբևէ նման քարոզ չի իրականացրել: Հիմնադրամը պայքարել և պաշտպանել է արդարադատության հասանելիության հիմնարար իրավունքը:

Տպել
1308 դիտում

Շատ խորհրդանշական է ուղղափառ եկեղեցու զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վենցյանը, Աշոտյանը, Միհարն Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են