Մայրը պնդում է, որ 10-ամյա տղան պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել. հարուցվել է երկրորդ քրեական գործը

27/01/2020 schedule18:20

Երևանի բնակչուհի Մարինե Ա․-ն պնդում է, որ իր 10-ամյա որդին պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության: Մայրը վստահ է, որ որդու բռնաբարությունը կազմակերպել են երեխայի տատիկը՝ իր մայրը, և երեխայի հայրը: Երեխան իր ցուցմունքներում նշել է, թե որտեղ, երբ, ինչպես են տեղի ունեցել այդ «վատ բաները», մատնանշել «իրեն ցավեցնող» երեք մեծահասակներին: 

2016-ին հարուցված քրեական գործը կարճվել է: 2019-ին բռնությունը կրկնվել է: Այս անգամ հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է:

«6-7 տարեկանից երեխայիս նկատմամբ պարբերաբար տեղի է ունեցել սեռական բռնություն, 2016-ից անցել եմ դատական երկարատև գործընթացների միջով, փաստաբաններին վարձատրելու համար վաճառել եմ տունս, ու տեղափոխվել եմ մորս մոտ: Այդ քրեական գործը կարճվել է: Հիմա այդ բռնարարները եկել են ու անցյալ ամիս նորից սեռական բռնության ենթարկել տղայիս. նորից գործ է հարուցվել, բայց մանկապիղծներն ակնհայտորեն հովանավորվում են վերևներից»,- ահասարսուռ դեպքերը «Հայկական ժամանակ»-ին պատմեց Մարինե Ա․-ն՝ ընդգծելով, որ իր ամեն խոսքը հիմնավորող փաստաթղթեր ունի:

Նրա տեղեկացմամբ՝ բռնությունները երեխայի նկատմամբ սկսվել են 2016-ից: Դա առկա է առաջին քրգործում: Երեխան ի ծնե ունի երևանյան հիվանդություն, և երբ բռնության ենթարկվելուց հետո տուն է եկել գունատ, թույլ, մայրը մտածել է, թե հիվանդության հետ է կապված: «Երեխան վախենում էր ինձ պատմել, իրեն ասել էին, որ եթե պատմի, ավելի շատ կցավեցնեն: Նրան բակում խաղալիս հետևում էր մայրս. ասում էր, թե ինքը երեխայի հետ է, որ ես չանհանգստանամ: Միայն վերջերս պարզվեց՝ հենց ինքն էլ այդ ամենը կազմակերպում էր»,- նշեց Մարինեն:

Մի օր, ըստ նրա, տղայի աչքի տակն ու քիթն ուռած տեսնելով, վախեցել է, հարցրել՝ ինչ է պատահել: Տղան ասել է, թե երեխաները ծեծել են, հետո միայն՝ խոսել նաև այն մասին, որ իրեն սեռական բռնության են ենթարկել: Երեխան չի ասել, որ իր նկատմամբ սեռական բռնություն գործադրել են նաև որոշ մեծահասակներ (ինչպես պարզվել է հետագայում՝ նրան սպառնացել էին, որ կսպանեն մորը). նա մատնանշել է միայն բակի երեխաներին: Ճշտող հարցերին, թե անչափահասները ևս իր որդուն սեռակա՞ն բռնության են ենթարկել, մայրը դրական պատասխան տվեց. «Այո, 7-12 տարեկան երեխաներ էին»: Սեռահասո՞ւն էին այդ երեխաները. հարցին ի պատասխան՝ նա նշում է, որ նրանք, ովքեր դեռ սեռահասուն չէին, մյուսներին նայելով՝ նվաստացուցիչ բռնությունների էին դիմում իր երեխայի նկատմամբ:

Որդուց բռնության մասին լսելուց անմիջապես հետո Մարինե Ա.-ն դիմել է իրավապահ մարմիններին: Նշանակվել է կոլոնոսկոպիայի դատաբժշկական փորձաքննություն։ 26.06.2016թ. փորձաքննությունն արձանագրել է, որ առկա է «հետանցքի ձագարաձև ներհրվածություն, որ կարող էր առաջանալ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու հետևանքով»: Դատահոգեբանական փորձաքննության արդյունքում էլ արձանագրվել է, որ երեխան ադեկվատ է, նրա խոսքերը հավաստի են:

«Այդ ժամանակ ես դեռ կարծում էի, թե միայն բակի երեխաներն են նրան նեղացրել: Երբ ես այդ երեխաներից մեկի տուն գնացի՝ պարզաբանելու, ուղղակի պատասխաններ ստանալու, նրանք ոստիկանություն հաղորդում տվեցին, թե ես զենք-զինամթերքով ներխուժել եմ իրենց տուն: Այդպես արեցին, որ էլ չբողոքեմ: Ոստիկանները եկան, խուզարկություն արեցին, ինձ տվեցին կասկածյալի կարգավիճակ, որ ձեռքերս կապվեն, որ չշարունակեմ բողոքել»,- նշեց Մարինեն: 

Նրա խոսքով՝ տարբեր ճնշումներ են գործադրվել իր նկատմամբ, որ չշարունակի արդարություն պահանջել, ահաբեկել են նաև այն մարդկանց, որ կարող էին վկայություն տալ․ «Ինձ մի աղջիկ ասաց, թե ովքե՛ր կապ ունեն այս գործի հետ, բայց հետո Ոստիկանությունում վախեցած հրաժարվեց իր խոսքից: Բայց ես նրա խոսքը ձայնագրել եմ: Ես միայնակ դուրս էի եկել Ոստիկանության, Քննչականի ու մանկապիղծների բանդայի դեմ»:

Երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության առաջին քրգործը 2019 թվականին կարճվել է։ «Կարճվել է հանցակազմի բացակայության անհեթեթ պատճառաբանությամբ: Դիմել եմ Լենա Նազարյանին, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներին, փորձել եմ Նելլի Դուրյանին մոտենալ, չի հաջողվել: Մեծ դիմադրություն կա»,- նշեց նա:

Պատմեց, որ մոր տուն տեղափոխվելուց հետո իրենք, կարծես, խաղաղվել էին: Երեխան դպրոցում գերազանց էր սովորում, ինքը հոգեպես կայունանում էր: Ցավը նորոգվել է 2019-ի դեկտեմբերի 28-ին։ Մարինե Ա․-ի խոսքով՝ իրեն տանից հեռացնելու նպատակով մայրն ասել է, որ գնա, Ամանորի առևտուր անի: Այն 40-50 րոպեի ընթացքում, որ ինքը տանը չի եղել, եկել են երեք չափահասներ, երեքն էլ բռնաբարել են երեխային: Իրեն պարբերաբար զանգել է մայրը, գնումների ցանկին իբր մոռացված ապրանքներ ավելացրել, որ ժամանակ ձգի: «Երբ դուրս եկա տնից, իմ մեքենայի կողքին կարծես նկատեցի Ս․-ի մեքենան (երեխայի մատնանշած բռնարարներից). այդ մեքենան հետաքրքիր ապացույց է, որ ոստիկանները կոծկում են ապացույցները. ես հաստատ հիշում եմ համարանիշը՝ XX/XXX կապտականաչ մերսեդես, բայց ինձ ասում են՝ նման ավտո ոստիկանության ցանկում չկա: Տեսա մեքենան, բայց մտածեցի, թե ինձ թվացել է: Մի քիչ հետո զանգեցի տուն, մայրս ասաց՝ երեխան տանն է, հաց է ուտում: Իսկ հետո, երբ տուն եկա ու երեխուս տեսա այդպես գունատ, թուլացած, կանգնացնում ենք, օրորվում ա... Ոստիկանություն զանգեցի, հաղորդում տվեցի, ասեցի՝ հենց հիմա մեր տուն եկեք, երեխուս էս վիճակում տեսեք: Այդ պահին երեխաս միայն ասում էր, որ Ս.-ն վախեցրել ա իրեն. ուրիշ բան չէր ասում»,- պատմեց Մարինեն:

Ինչու երեխան չի խոսել իր հետ կատարված սեռական բռնությունների մասին՝ հարցին ի պաստախան մայրը կրկնում է, որ երեխային սպառնացել են բոլորը։ «Ինքն ավելի շատ վախենում ա տատիկից, որովհետև նա ասել ա՝ եթե մամայիդ ասես, կասեմ ավելի շուտ-շուտ կգան: Բայց երբ դեկտեմբերի 30-ին երեխաս վատացավ, շտապօգնություն դիմեցի, էդ ժամանակ պատմեց. թե մամա, երբ որ դու տանը չես եղել, զանգել են տատիկին ու եկել են: Ինքը տեսել ա, որ տատիկն իրենցից փող ա վերցրել»,- ասաց նա:

Դեկտեմբերի 31-ին նշանակվել է փորձաքննություն, որն անցկացվել է «Փորձաքննությունների ազգային բյուրոյում»: «Իմ ներկայությամբ երեխայի հետույքից դուրս է բերվել, վերցվել է սպիտակավուն նյութ՝ սերմնահեղուկ: Սակայն հունվարի 20-ին ստացված փորձաքննության պատասխանում գրված է, թե «ոչ մի բան չի հայտնաբերվել, բայց չենք բացառում, որ եղել է»: Ես գրեցի Ոստիկանությունում, որ բացարձակ համաձայն չեմ: Կցեցի հետանցքի նկարները, որ փորձաքննության սենյակում եմ արել. ինչպե՞ս կարող էր չնկատվել այդ լայնացումը, կարմրությունը: Ես չգիտեմ՝ այս համակարգը որտեղից է հովանավորվում, բայց հաստատ բարձրաստիճան մեկն է: Կամ գործ ունենք հոգեկան հիվանդների հետ, կամ մանկապիղծների բանդայի, որ երեսիս այդպես լկտիաբար ասում են, որ ոչ մեկն էլ չի դատվելու, որ կոծկում են ամեն ինչ»,- նշեց նա:

Նախկինում Մարինե Ա․-ն չի կասկածել, որ մայրը ներգրավված է որդու նկատմամբ իրականացվող բռնություններում: Դա միայն դեկտեմբերի 30-ին է երեխան պատմել: Մոր հետ միասին կյանքը մի հարկի տակ անտանելի է, սակայն Մարինե Ա-ն, իր խոսքով, ուրիշ տարբերակ չունի, քանի որ մայրը թույլ չի տալիս իրերից որևէ բան վերցնել, որ կարողանա առանձին ապրելու մասին մտածել։ Որդու բռնաբարության դեպքի առնչությամբ հարուցված քրգործով դեռ նախաքննություն է ընթանում, մինչդեռ Մարինեն իր և երեխայի կյանքում հավասարակշռութունը վերականգնելու համար ցանկանում է րոպե առաջ հանգուցալուծված տեսնել այս իրավական գործընթացը: «Ուզում ենք այդ ամենն արագ ավարտվի, որ կարողանանք տեղափոխվել, հանգիստ ապրենք, որ երեխայիս հոգեբանի մոտ՝ վերականգնողական կենտրոն տանեմ»,- ասաց նա:

Այն հարցին, թե երեխան որևէ կերպ չի՞ դիմադրել իր նկատմամբ պարբերաբար կատարվող գործողություններին, կինը պատասխանեց, որ երեխան վախից ոչինչ չի արել, ինչը ևս արձանագրվել է Ոստիկանությանը տված նրա հաղորդման մեջ․ «Ասում ա՝ մամ, հենց փորձում էի մի բան ասել, ինքը (տատիկը) գալիս, ասում էր՝ կասեմ, էլի կգան»: Ինքը՝ որպես մայր, որևէ բան չի՞ նկատել, չի՞ զգացել․ հարցին ի պատասխան հիշում է, որ երեխայի ներքնաշորն անընդհատ կեղտոտ էր լինում, երեխան կեղտը չէր կարողանում պահել. բայց մտածել է, թե երեխա է, կմեծանա-կանցնի:

Մարինե Ա-ի խոսքով՝ բռնարարները երեքն են, և դժվար է նրանց դեմ դուրս գալ, քանի որ «թաղային հեղինակություններ են, թմրավաճառներ»:

Առաջին դատական գործում (հարուցված 2016-ին և կարճված 2019-ին), նրա խոսքով, երեխային տանից հանելու համար ուղարկում էին անչափահասների, որ նրան կանչում էին ֆուտբոլ խաղալու: Արդյունքում դպրոցի բակում նվաստացնում էին նրան, միզում բերանի մեջ կամ վրա, բռնաբարում, վախեցնում: Այդ ամենին ներկա էր լինում երեխայի տատիկը, որին, Մարինեն վստահ է, վճարվում էր դրա համար: «Ես էլ գիտեի, թե մերս էնտեղ ա, կարող եմ հանգիստ լինել: Մինչդեռ ինքն էլ հետները՝ մի 60-70 հոգի կա էս գործում՝ կոծկողներով, կազմակերպիչներով: Շենգավիթի Ոստիկանությունն էս գործին ամենայն մանրամասնությամբ տիրապետում ա: Ու իրենք չեն էլ թաքցնում, որ տիրապետում են: Քննիչներն ասել են ինձ՝ դու էլ գիտես, չենք կարա: Մի ծառայողական քննություն լինի, էնքան բան կբացահայտվի»,- ասաց Մարինեն:

Մեզ հետ զրույցում նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ առաջին դատական գործը հիմա գտնվում է Վերաքննիչ դատարանում, բողոքարկվել է կարճման որոշումը, դեռևս վերջնական դատական ակտ չկա: «Կարծում եմ, որ պետք է բեկանվի: Հնարավոր է նաև, որ այս գործի շրջանակում էլ որոշակի հանգամանքներ համադրվեն: Հիմա հարուցված է քրեական գործ անչափասի նկատմամբ սեռական ոտնձգության հոդվածով, դեռ ընթանում է նախաքննություն: Պետք է, որ ավելի արագ կարգավիճակ տրվեին որոշակի անձանց, քանի որ երեխան հստակ նշում է, թե ում կողմից է ենթարկվել ոտնձգության: Եթե, ինչպես նշել են, փորձաքննության արդյունքները բավարար չեն հստակ պատասխան տալու համար, ավելի խորը հետազոտությամբ դա կարող է պարզվել: Բայց քանի որ այդ ամենի միջով երեխան արդեն մի անգամ անցել է, և երկրորդ փորձաքննությամբ հաստատվել է հանգամանքը, որ երեխայի նկատմամբ եղել է ոտնձգություն, ուստի միանշանակ է, որ երեխայի խոսքերն արժանահավատ են: Նա շատ բաց, խելացի երեխա է, և հստակ նկարագրում է, թե երբ, ոնց, որտեղ, ինչ հանգամանքներում, ում ուղղորդմամբ է իր նկատմամբ այդ ամենը տեղի ունեցել: Հիմա որևէ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի. քննչական մարմինները հապաղում են»,- նշեց Ինեսսա Պետրոսյանը:

Հ.Գ Մարինե Ա․-ն պատմեց, որ իր մայրն իրեն էլ երեխայի ապագա հորն է հանձնել, երբ ինքն ընդամենը 11 տարեկան էր՝ համոզելով «հետո հետդ կամուսնանա»: 5 տարի շարունակ չափահաս տղամարդու հետ սեռական կյանքի արդյունքում ինքը հղիացել է: Որոշել է արհեստական ընդհատում անել. իր կյանքի նկատմամբ վտանգ է եղել, երեխայի հայրը պիտի ստորագրեր, որ տեղյակ է և պատասխանատու, որ միջամտությունը վտանգավոր է. նա չի ստորագրել: Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով. «Ունեցել եմ, ու էլ չեմ կարողացել հրաժարվել»: Երեխայի հայրը կրկին հայտնվել է 6 տարի անց, երեխայի հետ տեսնվելու ցանկություն հայտնել, տեսակցության նպատակով պարբերաբար տարել որդուն ու ... հանձնել բռնաբարության: Իրավապահ համակարգը, սակայն, ըստ Մարինե Ա-ի, անհաղորդ է այս ամենին, անտեսում է հնարավոր ամեն բան: «Երբ երեխաս քննիչին ասաց՝ տարեք ինձ էսինչ տեղը ես ցույց տամ, թե էլ որտեղ են ինձ հետ վատ բան արել, քննիչը դա գործին չկցեց. իսկ խոսքը էն ցելոֆանի գործարանի մասին ա, որտեղ ինձ էր պահում, երբ 14-15 տարեկան էի»,- պատմեց երեխայի մայրը:

Երեխայի մոր անունը փոխված է:

Տպել
5308 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է