Ադրբեջանցի ֆուտբոլիստի հայրը խոստովանել է՝ հայ մարզիչը որդուն չի հանել թիմից, այլ տղան է գնացել քաղաքական նկատառումներով

«Տոբոլի» ադրբեջանցի նախկին դարպասապահ Էմիլ Բալաեւի հայրը խոստովանել է, որ իր որդին ղազախական թիմից հեռացել է քաղաքական դրդապատճառներով: Այս մասին գրում է ղազախական sports.kz պարբերականը: «Տոբոլի» գլխավոր մարզիչը Գրիգորի Բաբայանն է, եւ ֆուտբոլիստը չի ցանկացել հանդես գալ հայազգի մասնագետի գլխավորությամբ, թեեւ վերջինս վստահեցրել է 25-ամյա խաղացողին, որ ինքն ազգային պատկանելիությանը նշանակություն չի տալիս, եւ նա իր թիմի հիմնական դարպասապահն է լինելու:

«Դուբայում նա մոտեցել է Էմիլին եւ ասել. «Դու ինձ համար հիմնական դարպասապահ ես: Ուզում եմ, որ այստեղ խաղաս»: Նա Էմիլին պատմել է իր մասին: Ասել է, որ իր պապին Ղազախստան են աքսորել 1937 թվականին, որ ինքը ծնվել է Ղազախստանում, տեղի մենթալիտետի կրող է եւ Հայաստանի հետ կապ չունի: Էմիլը պատասխանել է. «Դեռ ոչինչ չեմ կարող ասել»: Բարեբախտաբար, Էմիլը լքել է ակումբը: Հիմա նա ազատ գործակալի կարգավիճակում է: Եթե նույնիսկ Էմիլին միլիոն տային, նա չէր մնա, որովհետեւ մենք պատիվ ունենք: Էմիլը հրաժարվել է ամսական գրեթե 20 հազար դոլար աշխատավարձից, կարո՞ղ եք պատկերացնել»,- ասել է ֆուտբոլիստի հայրը:

Ավելի վաղ Բալաեւը, որը Ղազախստանի անցած տարվա լավագույն դարպասապահն է, թիմի հետ մեկնել է Դուբայ՝ ուսումնամարզական հավաքի, սակայն չի մնացել այնտեղ: Ակումբի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա վնասվածք ուներ եւ մեկնել էր՝ բուժվելու: Նրա ապագայի շուրջ մամուլը կասկածներ էր հայտնում, դեռ այն ժամանակ, երբ Բաբայանը նոր էր գլխավորել «Տոբոլը»: Նա գլխավոր մարզիչ էր դարձել 2019թ. դեկտեմբերին:

Տպել
1239 դիտում

Կապանի բնակարաններից մեկում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել եւ անօգնական վիճակում գտնվող 82-ամյա կին

Արարատում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, ընդհանուր թիվն այս պահին 175 է. Գարիկ Սարգսյան

51-ամյա Կարեն Պապիկյանը որոնվում է որպես անհետ կորած

COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է (տեսանյութ)

Էջմիածնի մարզադաշտի տարածքում մահացած տղամարդ է հայտնաբերվել. օպերատիվ խումբը դեպքի վայրում է

Հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերման 2019 թ. ցուցանիշը 2018 թ. համեմատ. կա շուրջ 92% աճ

COVID-19 հավելվածի միջոցով թեստ է իրականացրել 240 հազար մարդ, կորոնավիրուս հայտնաբերվել է 4 մարդու մոտ․ Բագրատ Բադալյան

ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին»

Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են

Կորոնավիրուսով վարակված զինծառայողների վիճակը լավ է․ ՊՆ մամուլի խոսնակ

Հայբիզնեսբանկը բուժաշխատողների կողքին է

178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր. ԱԻՆ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս

Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար

Կորոնավիրուսի մասին ԵԽ-ի զեկույցի հիման վրա դատարանն ազատ է արձակել գրեթե մեկ տարի անազատության մեջ գտնվող մեղադրյալին

Օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ. պետական ապարատն աշխատում է ուժերի գերլարումով

1 օրում ախտահանվել է Արցախ մտնող 148 տրանսպորտային միջոց

Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա. վարչապետ

Այսօր գիշեր ՀՀ որոշ շրջաններում կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ձյուն