Երևան
12 °C
ՀՀ իշխանությունն այսօր շատ ուժեղ դիրքերում է եւ գնում է ամենամեղմ եւ ամենաիրավական ճանապարհով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ օրինակ բերելով այն փաստը, որ ձեռք էին մեկնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի օրինագծով:
«Մեզ մեղադրում են, որ մենք չափից շատ փափուկ ենք եւ մեղմ, որ հենց դա է պատճառը, որ մենք ՀՀ-ում ունենք խնդիրներ: Մենք երբեւէ ուրիշ տարբերակներ չենք էլ քննարկել, բացի իրավական ճանապարհով գնալուց»,- ասաց Սիմոնյանը:
Տեսակետը, որ հասարակության շրջանում իշխող կուսակցության վարկանիշն այնքան էլ բարձր չէ, Սիմոնյանը չի կիսում: «Հասարակության շրջանում կան, եղել են ու միշտ կլինեն մարդիկ, որոնք այլ կարծիք ունեն, միշտ կլինեն մարդիկ, որոնք «Իմ քայլին» չեն ընտրել, միշտ կլինեն մարդիկ, որոնք կընտրեն հակառակ կուսակցությանը։ Խորհուրդ եմ տալիս՝ դուրս եկեք «Ֆեյսբուք»-ից, դուրս եկեք այն մարդկանց շրջանակից, որոնք վճարվում են՝ ՀՀ բարձրագույն իշխանությանը վիրավորելու, ինչ-որ ձեւով վարկաբեկելու համար, դուրս եկեք եւ տեսեք՝ ՀՀ ժողովրդին ով է գազազեցնում։ ՀՀ ժողովրդին ջղայնացնում է այն ամենը, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի եւ իշխող կուսակցության նկատմամբ։ Ատելության մթնոլորտ կա այն մարդկանց մեջ, որին որեւէ մեկը չի սիրում, որը նույնիսկ իր տանը, իր շրջապատում ատելի է։ ՀՀ իշխանությունը՝ ես, իմ գործընկերները, որեւէ մեկին չենք ատում։ Մենք ուժեղ ենք, մենք հաղթող ենք, մեր հետ մեր ժողովուրդն է, մենք սիրում ենք մեր ժողովրդին, մենք սիրում ենք մեր աշխատանքը եւ այնքան ուժեղ ենք, որ որեւէ մեկին ատելու նպատակ չունենք։ Դա սերմանում են իրենք՝ մի պարզ պատճառով, որպեսզի մեզանից սարքեն այն հրեշը, որն իրենք կան»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը։
Նրա պնդմամբ՝ ակնհայտ է, որ Հայաստանը երբեւէ որեւէ զեկույցում նման ցուցանիշներ չի գրավել: Ինչպես նշեց Սիմոնյանը, բոլոր միջազգային զեկույցներում ՀՀ-ն ամենաբարձր գնահատականներին է արժանանում, իսկ վարկանիշը բոլոր տեղերում միայն բարձրանում է: «Բայց քաղաքական առումով այն փոքրիկ պարտիզանական խմբերը, որոնք գործում են ՀՀ-ում եւ պատկանում են Միքայել Մինասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թողած բեկորներին, մեծ գումարներ են ծախսում եւ փորձում են ՀՀ-ի եւ քաղաքացիների վարկանիշը գցել ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ՝ երկրից դուրս: Գնում են օտարերկրյա պաշտոնյաների դռան դիմաց նստում են, որ բողոքեն ու պատմեն, թե որքան են դժբախտ, որ կորցրել են իշխանությունը: Բայց այդ պաշտոնյաներն էլ միամիտ չեն, դրա համար էլ իրենց հայտարարություններում շատ զգույշ են եւ երկկողմանի կոչեր են անում»,- նկատեց Սիմոնյանը:
Անդրադառնալով երեկ Ռուբեն Հայրապետյանի լրագրողների հետ զրույցին՝ Սիմոնյանն ասաց. «Երբ երեկ խոսվում էր տեսակի մասին, հայտնի տխրահռչակ մարդիկ ասում են՝ մենք այդ տեսակը չենք: Ես եւ ՀՀ քաղաքացիները գիտենք, թե դուք որ տեսակն եք, դուք զինվորական բժշկին թիկնապահներով, քացիներով ծեծող տեսակ եք, մարդ առեւանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող տեսակ եք: ՀՀ-ի իշխանությունն ու քաղաքացին այդ տեսակը չեն, եւ նրանց մոտ չի ստացվելու մեզ այդ տեսակը սարքել: Իսկ նրանց տեսակը վերացող տեսակ է, նրանց տեսակը դատական հայցերի ժամանակ շատ արագ հիվանդացող տեսակ է, նրանց տեսակը բոլոր երգիչ-երգչուհիներին հեռախոսազանգերով ստորագրություն խնդրող տեսակ է: Նրանց տեսակներից է մեկը, որ հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալու ժամանակ, երբ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը մոտենում է այդ հեռուստաընկերությանը, ուղիղ եթերում գույնը գցում է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե այսօր «Ռուբեն Հայրապետյանների» եւ մնացածի վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում, միակ պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
«Որովհետեւ մենք իրենց տեսակը չենք: Որովհետեւ մենք մարդակեր, մարդ սպանող եւ ծեծող, առեւանգող տեսակը չենք: Այդ տեսակը մերժվել է ՀՀ քաղաքացիների կողմից, եւ իրենք ատելով ատում են բոլորին եւ որոշել են, որ մնացած բոլորն էլ են ատում»,- ասաց Սիմոնյանը՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին չտրվել այս սադրանքներին եւ վստահ լինել, որ ՀՀ իշխանությունը ուժեղ է, քան երբեւէ:
«ՀՀ-ում գործում է օրենք, եւ այդ օրենքի հետեւանքով նրանք ոչ միայն կոշիկների հետ կապված, այլ ընդհանուր առմամբ շատ ու շատ խնդիրներ են ունենալու»,- եզրափակեց Սիմոնյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT