Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի նախկին տնօրենը հայտնում է, որ դոնորները դադարեցնում են համագործակցությունը

Գյումրու Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը ֆեյսբուքի իր էջում այսօր տեղադրել է ավստրիացի գործընկերներից ստացված նամակների լուսանկարները, որոնցում, ըստ Կուրղինյանի, ավստրիացիները հստակ հայտարարում են մանկական հիվանդանոցի հետ հետագա համագործակցությունը դադարեցնելու մասին:

«Հատուկ նրանց համար, ովքեր հայտարարում են, որ ավստրիացի գործընկերները չունեն կարծիք կամ անտարբեր են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Տարակուսանք, զայրույթ և հիասթափություն արտահայտող նամակների հոսքից տեղադրում եմ ընդամենը մի քանիսը։ Ավստրիացի գործընկերների նամակներում ցավոք կան նաև նախօրոք պլանավորած այցերի և ծրագրերի կասեցման մասին հայտարարություններ։ Կոռեկտության սահմանների մեջ մնալով՝ չեմ տեղադրում Ավստրիայի դեսպան պարոն Ալոիս Կրաուտի և մի շարք խոշոր դոնորների նամակները՝ ուղղված ՀՀ արտգործնախարարություն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նաեւ գրել էր Կուրղինյանը։ 

 

 

ՀԺ-ի հետ զրույցում հիվանդանոցի նախկին տնօրենն ասաց՝ նամակներն ի սկզբանե հրապարակելու մտադրություն չի ունեցել: Բայց պտտվող լուրերն են ստիպել, որ 5-6 նամակ հրապարակի: ՀՀ-ում Ավստրիայի դեսպանի նամակը Կուրղինյանը չի հրապարակել՝ հաշվի առնելով անձի զբաղեցրած դիրքն ու պաշտոնը: Բոլոր նամակներում ասված է, որ մշտապես գոհ են եղել նախկին տնօրենի աշխատանքից եւ իրենց բոլոր ներդրումներն իրականացվել են փոխադարձ վստահության հիմքի վրա: Այս պահին, սակայն, հիաթափված են հիվանդանոցում տեղի ունեցած փոփոխությունից եւ չեղարկում են նախապես հաստատած պայմանավորվածություններն ու Գյումրի կատարելիք այցերը:

«Մի քանիսը գրել են, որ շատ պարզ հասկանում են, որ այս փոփոխությունը միայն  քաղաքական ենթատեքստով է կատարվել: Մի նամակում գրված է, որ հունիս-հուլիսին պլանավորված այցը դադարեցնում է մանկակական ուրոլոգների եւ անեսթեզիոլոգների մեծ խումբը: Նրանք պետք է  բերեին սարքավորումներ եւ մեզ մոտ մանկական ուրոլոգիական ծառայությունը զարգացնեին: Յոզոֆ Օսֆալդն էր պրոֆեսորը: Նա հստակ գրել էր, որ վերջ: Մյուս նամակագիրը պրոֆեսոր Պոլ Առաքելյանն է, նա էլ է գրել էր, որ իրենց մոտ կա հիասթափություն եւ դա ազդելու է ծրագրորի հետագա ընթացքի վրա: «Ռոտարի» միջազգային կազմակերպության Գյումրիի ակումբը եւ Նորվեգիայի միջազգային «Ռոտարին», որոնք մեր հիվանդանոցում 130.000 դոլարի ներդրում էին արել վերջին ամիսներին, հստակ նամակ են գրել ՀՀ վարչապետին եւ հայտնել, որ դադարեցնում են ներդրումները: Այս մասին նրանք նաեւ բանավոր ասել են Շիրակի  մարզպետին»,- մանրամասնեց Աշոտ Կուրղինյանը:

Համագործակցությունը դադարեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակով տեղեկացրել է նաեւ հիվանդանոցի հիմնական բարերար ավստրիացի Գյունտեր Պետերը: Ըստ Աշոտ Կուրղինյանի, Գյունտեր Պետերը մանրամասնել է իրենց տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունն ու վարչապետին խնդրել՝ եթե հնարավոր է, չեղարկել որոշումը (տնօրենի փոփոխության-խմբ.):

Ի՞նչ լուր է եղել, որն Աշոտ Կուրղինյանին ստիպել է ֆեյսբուքում հրապարակել ավստրիացիների նամակները: ՀԺ-ի հետ զրույցում Կուրղինյանն ասաց, կան խոսակցություններ, որ տնօրենի փոփոխությունից հետո ավստրիական կողմից որեւէ արձագանք չի եղել, դժգոհություններ չկան: Այն, որ Շիրակի մարզպետարանը ավստրիացիներից որեւէ նամակ չի ստացել այդ մասին, ըստ Կուրղինյանի, ինքն է եղել պատճառը:

Հարցրել են ում դիմեն, ինքն էլ ասել է, որ իմաստ չունի մարզպետին նամակներ գրել, դրանք պետք է ուղղել ՀՀ վարչապետին կամ Տարածքային  կառավարման նախարարին: Բայց հիմա փոշմանել է, բոլոր նամակագիրներին տվել է Շիրակի մարզպետարանի էլեկտրոնային հասցեն, որ նամակներն ուղարկեն նաեւ պետական այդ կառույցին: Նպատակը մեկն է. որ տեղյակ լինեն առկա դժգոհությունից եւ ծրագրերի դադարից: «Ես չեմ ասում՝ միակն եմ, բայց վստահության ձեւավորման համար ժամանակ ու տարիներ են պետք: Ներդրողները մտահոգ են, քանի որ իրենց մեծ գումարներ են ներդնում եւ ուզում են դա վստահությամբ անել: Ես ոչ թոշակի տարիքի էի, ոչ էլ ինքս էի որոշել հեռանալ: Իսկ երբ տեսնում են, թե ինձ ինչ ճանապարհով են հեռացրել, արդեն վստահության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Կուրղինյանը:

Նա նաեւ հավելեց, որ դատական գործընթաց է սկսել. բողոքարկելու է տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար կայացած մրցույթն ընդհանրապես եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը: «Առավել քան վստահ եմ, որ դատը շահելու եմ»,- ասաց Կուրղինյանը:

Իսկ մինչ այդ առաջիկայում Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական  հիվանդանոց»-ի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանն ասուլիս կհրավիրի, որի ընթացքում կանդրադառնա մարզպետի կողմից բարձրացված՝ բրուցելոզով հիվանդ կովի արյունը մարդու անվան տակ մանկական հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտելու հայտարարությանը:

Եթե նման բան եղած լիներ, ապա այդ հայտարարությունից հետո իրավապահները պետք է համապատասխան միջոցներ ձեռք առնեին: Նման բան չի եղել: Լաբորատորիան աշխատում է, բժիշկը՝ եւս: «Այս մասով ուզում եմ ասել, որ սա բացահայտ պրովոկացիա էր: Ինչպե՞ս է հնարավոր հենց մրցույթի օրը՝ հունվարի 14-ին, նման անալիզ կատարվեց հիվանդանոցում, հաջորդ օրն արդեն սննդամթերքի անվտանգության տեսչությունը գնաց այդ գյուղ, գտավ կովին, տիրոջը հարցրեց հիվանդության մասին, նա էլ ավստրիական հիվանդանոցի անալիզը ցույց տվեց, որ կենդանին առողջ է: Իսկ արդեն հունվարի 17-ին նույն տեսչությունը եկել, առանց ինձ տեղյակ պահելու մտել է մեր փակ լաբորատորիա եւ, ըստ իրենց, պարզել, որ նման դեպքեր էլի են կատարվել: Իսկ երբ լրացավ եռօրյա ժամկետը, որ մարզպետը պետք է տնօրենի ընտրության հարցում որոշում կայացներ, ստացավ այդ գրությունը: Ես շատ լավ գիտեմ, ով է տեսչության պետը եւ ինչ հարաբերություններ ունի մարզպետի հետ: Սա էլ ինձ մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում: Իրենց պետք էր մի բան, որ բոլորին ցույց տային, թե ինչի համար Աշոտ Կուրղինյանին չնշանակեցին տնօրենի պաշտոնում»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Ասաց, որ բազմաթիվ հարցումներ են ուղարկվելու տարբեր պատասխանատու օղակներին այս դեպքի ամբողջական բացահայտման համար: «Կամ պետք է լաբորատորիայի բժշկուհին պատժվի, կամ պետք է հայտնի դառնա, որ մարզպետը ոչ հիմնավոր թղթեր է թափահարել բրիֆինգի օրը»,- զրույցն ավարտեց Աշոտ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ Գյումրու Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար 2020 թվականի հունվարի 14-ին հայտարարված մրցույթին մասնակցել էին նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանն ու «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ, տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը: Մրցույթի արդյունքներով Աշոտ Կուրղինյանը հավաքել էր 100, Ժորժիկ Սերոբյանը՝ 96 միավոր: Արդյունքների ամփոփումից հետո հանձնաժողովի 7 անդամից բոլորի կողմ ձայներին արժանացել էր Աշոտ Կուրղինյանը, 6 կողմ և 1 դեմ ձայն հավաքել էր Ժորժիկ Սերոբյանը։ Երկուսն էլ ճանաչվել էին մրցույթի հաղթողներ: Վերջնական որոշումն, ըստ գործող կարգի, թողնվել էր մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Վերջինս էլ հունվարի 17-ին տնօրենի պաշտոնում հաստատել էր Ժորժիկ Սերոբյանի թեկնածությունը: Այնուհետ հաջորդ օրը հրավիրել ասուլիս եւ խոսել իր որոշման մասին: 

Արմենուհի Մինասյան

 

Տպել
6946 դիտում

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը