Երևան
29 °C
Այս տարի փետրվարի 19-ին Հայաստանում կնշվի ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 151-րդ տարեդարձը եւ արդեն ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը:
Թումանյանի ծննդյան օրը գրքի տոն դարձնելու նախաձեռնությունը Հայաստանի Գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանինն է: Այն նշվում է դեռեւս 2008 թվականից:
Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս մայրաքաղաքում եւ մարզերում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Փետրվարի 19-ին Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի մի շարք դպրոցների աշակերտներ կհանդիպեն ժամանակակից գրողների հետ:
Մեզ հետ զրույցում Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ իրենք արդեն 10 տարուց ավելի է, որ նման միջոցառումներ են կազմակերպում: Գրողների ցանկն արդեն տրամադրել են Երեւանի քաղաքապետարանին, որը կօգնի միջոցառումը կազմակերպել: Մասնակցելու են շուրջ 40 մտավորականներ: Էդվարդ Միլիտոնյանն օրինակ՝ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի աշակերտների հետ է հանդիպելու: Կան դպրոցներ, որոնք առաջարկել են, որ աշակերտների հետ հենց իրենց նախկին շրջանավարտ գրողները հանդիպեն:
Գրողների միության նախագահը հավելեց, որ միջոցառումը չի սահմանափակվելու միայն Երեւանում, եւ հանդիպումներ կլինեն նաեւ մի շարք մարզերում: Միջոցառումներ են նախատեսվում նաեւ Արցախում ու Թբիլիսում:
Այդ օրը ՀԳՄ Պոեզիայի պուրակում տեղի կունենա նաեւ ֆլեշմոբ, գրքի նվիրատվություն: Ցանկացողները կարող են իրենց գրքերով ներկա գտնվել եւ դրանք նվիրել ընթերցողներին։
Ինչպես պարզվեց, երեխաների հանդիպելու համար՝ գրողները հոնորար չեն ստանալու: Նշենք, որ դեռեւս մի քանի օր առաջ արձակագիր Արփի Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում դժգոհել էր, որ Երեւանի քաղաքապետարանը գրողներին հոնորար չի տրամադրելու:
Քաղաքապետարանի լրատվական բաժնից հաստատեցին այս տեղեկատվությունը՝ նշելով, որ այս հանդիպումներն ամեն տարի անց են կացվել առանց հոնորարի: Այդպես է որոշված եղել ի սկզբանե: Ըստ նրանց հիմնավորման՝ այս ամենն իրականացվում է երեխաների համար եւ երբեմն կարելի է մասնակցել միջոցառումների առանց հոնորարի:
Նշենք, որ իրք նվիրելու օրվա կապակացությամբ արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում, Արցախում եւ Հայաստանից դուրս՝ Մոսկվայում, Թբիլիսիում, Բեյրութում կազմակերպվում են միջոցառումներ, հանդիպումներ, գրքի նվիրատվություններ:
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
© 2024 Հայկական ժամանակ