Ամբաստանյալներին մեղսագրվում են արարքներ, որոնք կատարելու լիազորություններով նրանք օժտված չեն եղել. դատախազն առարկեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին մեղադրող կողմն առարկեց ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության դեմ՝ ասելով, որ դրանց հիմքում դրված փաստական հանգամանքները բազմազան էին՝ սկսած իրավականից, ընդհուպ մինչեւ քաղաքական:

Նախորդ նիստին, հիշեցնենք, նման միջնորդությամբ հանդես էր եկել ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Դրանից հետո նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որին էլ այսօր շարունակեց պաշտպան Արամ Վարդեւանյանը:

Առարկությունը ներկայացնելիս մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նախ անդրադարձավ պաշտպանների այն պնդմանը, թե ամբաստանյալներին մեղսագրվող արարքը հանցագործություն չի եղել դրա կատարման ժամանակ, եւ միայն այդ արարքների կատարումից հետո՝ 2009 թվականին է Քրեական օրենսգրքով նախատեսվել նոր հանցագործություն, քրեականացվել նոր արարք, հետեւաբար անձի վիճակը վատթարացնող նորմին տրվել է հետադարձ ուժ. «Հին օրենքով՝ պետական իշխանությունը յուրացնելու հանցակազմը ունեցել է հնարավոր չորս դրսեւորումներ, որոնցից մեկն էլ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններն են: Ավելի պարզ ասած՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները 2008 թվականին՝ արարքները կատարելու պահին, նախատեսված են եղել որպես պատժելի արարք, դրանք չթույլատրված են եղել Քրեական օրենսգրքով»: Հետագայում այդ չորս դրսեւորումները Քրեական օրենսգրքով առանձնացվել են որպես առանձին հոդվածներ:

Դատախազը շեշտեց, որ անգամ Վենետիկի հանձնաժողովն է արձանագրել, որ 300.1-րդ հոդվածով նախատեսվել է առանձին հանցագործություն, ոչ թե նոր. «Այսինքն՝ դրույթն է նորը, դրանով նախատեսված արարքը նոր չէ»: Դատախազի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է նաեւ, որ նոր օրենքով անձինք կարող են պատժվել մինչ դրա ընդունումը կատարած արարքների համար, եթե այն ավելի բարենպաստ է, եւ դատախազն ու դատավորն են գնահատողը՝ ադյոք ավելի բարենպաստ նորմի վրա մեղադրյալի նկատմամբ կարող է կայացվել մեղադրական կամ արդարացման դատավճիռ թե ոչ: Դատախազը պնդեց՝ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը հանցագործություն էր թե՛ նախկինում, թե՛ հիմա, ուստի դրա վաթարացնող լինելու մասին խոսք լինել չի կարող:

Դատախազն անդրադարձավ նաեւ պաշտպանների այն պնդմանը, թե 300.1-րդ հոդվածը մեկնաբանվել եւ կիրառվել է խտրական ձեւով: Մեջբերելով Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանի այն խոսքերը, թե նախկինում 7-ի գործով դատախազները այլ բան են ասել, այս գործով դատախազները՝ մեկ այլ, Բաղդասարյանն ասաց․ «Ես հաստատում եմ, որ Դատախազության համակարգը միասնական համակարգ է, բայց դա չի զրկում դատախազներին իրավունքի նորմը սեփական տեսանկյունից ներկայացնել։ Թե որ մեկնաբանությունն է ճիշտ, կորոշի այդ վեճը լուծող անձը»:

Ինչ վերաբերում է նախագահի անձեռնմխելիությանը, Գեւորգ Բաղդասարյանն ասաց. «Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պաշտոնաթող նախագահը կարգավիճակի հետ կապ չունեցող գործողությունների համար չի օգտվում անձեռմխելիության երաշխիքից եւ ենթարկվում է պատասխանատվության ընդհանուր դրույթներով: Այդպիսի արարքներ կարող ե լինել ոչ միայն այնպիսիք, որոնք անձը կատարում է որպես քաղաքացի, այլ այնպիսիք, որոնց կատարման իրավասություն նախագահը չունի կամ կատարում է վերապահված լիազորությունների անցմամբ»: Բաղդասարյանը պնդեց՝ ամբաստանյալներին մեղսագրվում են արարքներ, որոնք կատարելու լիազորություններով նրանք օժտված չեն եղել:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ամբողջությամբ միացավ Գեւորգ Բաղդասարյանի առարկությանը՝ նշելով, որ պաշտպանների միջնորդությունը հիմնազուրկ է և ենթակա է մերժման. «Դատարանի առաջ բարձրացված հարցերը արդեն իսկ մի քանի անգամ ենթարկվել են դատական ստուգման, գնահատման արժանացել, եւ նաեւ այս դատարանն է անդրադարձել այդ հարցերին»: Պետրոսյանի խոսքով՝ խափանման միջոցի քննարկման ժամանակ անգամ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաներն են անդրադաձել թե հին եւ նոր օրենքներին, թե հետադարձ ուժին, թե նախագահի անձեռնմխելիության հարցերին՝ դրանց տալով պատշաճ քրեաիրավական եւ քրեադատավարական գնահատականներ. «Ուստի այսօր այս միջնորդությունը ներկայացնելը այդ նույն պրոցեսի կրկնությունն է»,- ամփոփեց դատախազը:

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված միջնորդության քննությունը հետաձգվեց: Այն կշարունակվի փետրվարի 18-ին՝ ժ. 13:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3235 դիտում

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա