«ՈՉ»-ի ճամբարը կորցնելու բան չունի, իսկ «ԱՅՈ»-ի կողմը շատ բան ունի կորցնելու՝ չհաղթելու դեպքում. քաղտեխնոլոգ

Ապրիլի 5-ին Հայաստանում սպասվող Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քաղաքական դաշտում վերադասավորումներ եւ դիրքավորումներ են տեղի ունենում: Եթե գրեթե պարզ է, թե ովքեր են լինելու «Այո»-ի շտաբում, ապա «Ոչ»-ի հարցն այնքան էլ հստակ չէ: Երեկ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց «Ոչ»-ի նախաձեռնություն ձեւավորելու հարցով խորհրդակցություններ սկսելու մասին: 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը խուսափում են իրենց վրա վերցնել «Ոչ»-ի շտաբի պատասխանատվությունը սեփական ռեսուրսների վրա վստահ չլինելու պատճառով: Բացի այդ, ըստ նրա, խորհրդարանական ընդդիմությունը, օրինակ, չի ցանկանում մի դաշտում հայտնվել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ՝ այդ թեմայով տարածվող տեղեկությունները չհաստատելու համար:

Ստորեւ մեր զրույցը՝ Վիգեն Հակոբյանի հետ.

- Պարո՛ն Հակոբյան, ըստ Ձեզ, ո՞ր ուժերը կլինեն «Ոչ»-ի ճամբարում՝ ակնհայտ կամ թաքնված կերպով:

- Բավական լայն սեգմենտ կարող է լինել «Ոչ»-ի կողմնակիցների դաշտում, եւ, իսկապես, դա կարող է լինել ե՛ւ ֆորմալ, ե՛ւ ոչ ֆորմալ առումով: Մենք տեսնում ենք արդեն, որ մի շարք ուժեր, որոնք իշխանական ճամբարում չեն, հայտարարում են, որ իրենք չեն զբաղվելու «Ոչ»-ի շտաբով, կոչ են անում բոյկոտի: Բոյկոտի մասին հայտարարողներն իրականում օգնում են «Ոչ»-ի հաղթանակին: Որովհետեւ եթե իրենք չեն քարոզում «Այո»-ն, ստացվում է՝ պայքարում են «Այո»-ի հաղթանակի դեմ: Եթե պայքարում են հաղթանակի դեմ, ստացվում է՝ օգնում են «Ոչ»-ի կողմնակիցներին: Իշխանությունը եւս հենց այս «սպիտակի» ու «սեւի» տրամաբանության մեջ է ուզում քարոզարշավը տանել: Դա ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, որը պնդում է՝ հեղափոխությունը շարունակվում է՝ նախորդ ռեժիմի վերջին բաստիոնը ճեղքելու համար: Այս դիրքավորումը տրամաբանական է իշխանության համար, որովհետեւ միայն այսպես է հնարավոր մոտիվացնել մարդկանց եւ ապահովել մասնակցությունը: Այլապես հանրաքվեի դրվող հարցը լայն հանրության համար այնքան առաջնահերթ չէ, որ դրա համար պայքարեն: Այս համատեքստում նախկին իշխանությանը ներկայացնող քաղաքական ուժերը, որոնք ասոցացվում են սեւի հետ, պետք է գոնե բացահայտ կերպով չմասնակցեն այս պրոցեսին, որովհետեւ այդ դեպքում իրենք ծառայություն են մատուցում իշխանություններին՝ վերահաստատելով, որ «սեւի» ու «սպիտակի» մասին վարչապետի կարգախոսը դեռ արդիական է:

- Իսկ ի՞նչ կարող եք ասել ԲՀԿ-ի դիրքորոշման մասին:

- Դժվար է որեւէ բան ասել, որովհետեւ դեռ հասկանալի դիրքորոշում չունի ԲՀԿ-ն, լղոզված են դիրքորոշումները: ԲՀԿ-ն դեռեւս փորձում է շոշափել տրամադրություններ, հասկանալ, թե ովքեր են լինելու գլխավոր խաղացողներն ընդդիմադիր սեգմենտում: ԲՀԿ-ն, առհասարակ, միշտ բավականին զգույշ է բացում իր խաղաքարտերը, ինչը, իմ կարծիքով, հասկանալի է՝ հաշվի առնելով այդ կուսակցության խոցելիությունը: Դա կապված է բիզնեսների հետ:

- Նորից վերադառնալով «Ոչ»-ի ճամբարին, ըստ Ձեզ, ո՞րն է շտաբ ձեւավորելու հարցում խուսափողականություն դրսեւորելու պատճառը. քննարկվող տեսակետներից մեկի համաձայն՝ համենայն դեպս խորհրդարանական ընդդիմությունը չի ուզում ՀՀԿ-ի, նախկին իշխանությունների, Քոչարյանի կողմնակիցների հետ հայտնվել մի շտաբում՝ դրանով չհաստատելով իրենց համագործակցության մասին լուրերը:

- Պարզ է, որ «Լուսավոր Հայաստանը» չի ուզում նույն դաշտում լինել, եթե հանկարծ նախկին իշխանությունները փորձեն ակտիվ դեր խաղալ «Ոչ»-ի ճամբարում: Բայց կա նաեւ այլ խնդիր. գուցե համապատասխան ռեսուրս չունեն, որ իրենց վրա վերցնեն պատասխանատվություն «Ոչ»-ի հաղթանակի համար: Եթե ինչ-որ մեկը որոշում է «Ոչ»-ի շտաբ ղեկավարել, նա իր վրա է վերցնում պատասխանատվություն արդյունքի համար: Ես այդպես եմ կարծում:

- Այդքան ակնհա՞յտ է, որ «Լուսավոր Հայաստանը» չի ուզում նախկին իշխանությունների հետ լինել նույն ճամբարում, նույն շտաբում:

- Դատելով իրենց հայտարարություններից՝ ես այդպես եմ կարծում: Նրանք խուսափում են նախկին իշխանությունների հետ իդենտիֆիկացիայից եւ նույնիսկ շփումից:

- Արդյոք դրա պատճառն ա՞յն է, որ այդ մասին ժամանակ առ ժամանակ խոսվում է: ԼՀԿ-ի վերջին հայտարարություններից հետո համացանցում շրջանառվում էր «Միշիկի Էդմոնը» արտահայտությունը:

- Նաեւ՝ դա, իհարկե: Նաեւ հենց այդ պատճառով: Վարչապետը, Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներն այդ մասին գրեթե բացահայտ ակնարկում են: Օրերս ԱԺ փոխխոսնակն է նման ակնարկներ արել: Ես չեմ կարող դա պնդել կամ հերքել, բայց Քաղաքացիական պայմանագիրը, որպես «Ելք» դաշինքում «Լուսավոր Հայաստանի» նախկին գործընկեր, երեւի ինչ-որ մի բան ավելի շատ գիտի, քան մենք, եթե նման պնդումներ է անում:

- Պարո՛ն Հակոբյան, երկուշաբթի օրվանից մեկնարկում է հանրաքվեի քարոզարշավը. ըստ Ձեզ՝ այս պահին ո՞ր թեւն է ավելի շահեկան վիճակում: «Այո»-ի համար հե՞շտ է լինելու:

- Ես կարծում եմ, որ բարդ է լինելու. այնպես չէ, որ հանրաքվեի տարբերակը իշխանության համար ամենաերազած տարբերակն էր, որովհետեւ դա իր մեջ վտանգներ է պարունակում՝ ռեսուրսների, ռեյտինգի առումով: Շուրջ 645 հազար ձայն է հարկավոր «Այո»-ի հաղթանակի համար, ինչը դժվար է՝ պայմանավորված հանրաքվեի դրվող հարցի ոչ այդքան պոպուլյար, հրատապ լինելու հանգամանքով: Հենց սա է պատճառը, որ իշխանությունը փորձելու է այդ ամենը ներկայացնել՝ որպես հեղափոխության շարունակություն: Նույն բարդության առջեւ է լինելու նաեւ ընդդիմությունը, որովհետեւ զուտ միայն բոյկոտի կոչերով, քննադատությամբ, նրանք չեն կարող հասնել իրենց ցանկացած արդյունքին: «Ոչ»-ի ճամբարի դեպքում միակ տարբերությունն այն է, որ նրանք մեծ բան չունեն կորցնելու: Իսկ իշխանությունը շատ բան ունի կորցնելու:

- Երեւի ավելի շատ՝ ապացուցելու, ապացուցելու, որ ընտրություններից ավելի քան 1.5 տարի անց շարունակում են վայելել հասարակության վստահությունը:

- Պատկերացրեք, որ չհավաքեն այնքան ձայն, որքան վերջին ընտրություններին ստացել են: Դա թույլ կտա ընդդիմությանը նոր քաղաքական օրակարգով հանդես գալ, ասել, որ իշխանության ռեյտինգը իջել է:

- Չասացիք, թե ով է ավելի շահեկան դիրքում այս պահին:

- Եթե այդ մասին հարցնեք քարոզարշավից 5 օր հետո, միգուցե կարողանամ ասել՝ հիմնվելով քարոզչական մարտավարության եւ մի շարք այլ հանգամանքների վրա: Շատ բան կախված է լինելու քարոզչությունից, կախված է լինելու նրանից, թե ով ավելի շատ ինստիտուցիոնալ կառույցներ ունի ամբողջ երկրում: Քարոզչության առաջին շաբաթը ցույց կտա, թե ինչ է լինելու, այդ թվում՝ «Ոչ»-ի շտաբում: Սա նաեւ նրանց համար է լավ շանս, որ փորձեն մեծ օրակարգի շուրջ համագործակցեն, համախմբվեն եւ ձեւավորեն իսկապես ընդդիմադիր դաշտ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2611 դիտում

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը