Հայաստանյան գիտնականները ուսումնասիրում են նորահայտ կորոնավիրուսը

Հայաստանցի գիտնականները սկսել են հետազոտել արդեն շուրջ 1400 մարդու կյանք խլած նոր կորոնավիրուսը:

Դրանով զբաղվում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների ուսումնասիրման խմբի գիտաշխատողները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց այդ խմբի գիտական ղեկավար Հովակիմ Զաքարյանը, իրենք ուսումնասիրում են մարդու կորոնավիրուսների (SARS, MERS) եւ դրա նոր տեսակի (COVID-19) սպիտակուցների կառուցվածքային հատկանիշները։

«Հայտնի է, որ շատ սպիտակուցներ կամ դրանց առանձին հատվածներ չունեն հստակ 3D կառուցվածք, նմանատիպ սպիտակուցները կամ հատվածներն ունեն ֆունկցիոնալ նշանակություն, օրինակ՝ սպիտակուց-սպիտակուց փոխազդեցությունների համար»,- իր խոսքում նշեց վիրուսաբանը՝ ընդգծելով, որ շատ վիրուսներ՝ ՄԻԱՎ, պապիլոմավիրուս, Զիկա եւ այլն ունեն մեծ թվով նմանատիպ սպիտակուցներ։

«Մենք, օգտագործելով կենսաինֆորմատիկայի որոշակի մեթոդներ, փորձում ենք պարզել՝ արդյոք մարդու կորոնավիրուսների մոտ նույնպես կան նման սպիտակուցներ կամ դրանց հատվածներ, եւ եթե կան, արդյոք ունե՞ն կարեւոր նշանակություն վիրուսի վիրուլենտության՝ այսինքն օրգանիզմին վնասելու հարցում»,- ընդգծեց Զաքարյանը:

Վերջինս հրաժարվեց իրենց ուսումնասիրության մասին առավել մանրամասն խոսել՝  նշելով, որ տեղեկատվություն կհաղորդի ավելի ուշ, երբ արդեն կլինեն որոշակի արդյունքներ:

Նկատենք, որ կորոնավիրուսի նոր տեսակը հայտնաբերվել է ընդամենը 2019 թվականի դեկտեմբերին՝ Չինաստանում: Վիրուսի բուժման կոնկրետ մեթոդ առայժմ մշակված չէ: Չկա հիվանդության վրա մեծ արդյունավետությամբ ազդող դեղամիջոց ու նաեւ պատվաստանյութ: Մասնագիտական հանրությունն այս առումով դեռ փնտրտուքի մեջ է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, հիշեցնենք, հունվարի 30-ին, արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ էր հրավիրվել, որտեղ էլ նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչվել էր արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն:

Հավելենք, որ ըստ «worldometers.info»-ի անընդմեջ թարմացվող տվյալների՝ կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում մահերի թիվը երեկվա դրությամբ հասել է 1,384-ի, իսկ վարակվածներինը՝ 64,471-ի: 

Տպել
2650 դիտում

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել