Մայրաքաղաքի մայթերի ձնամաքրման գործում պատասխանատու են նաեւ տնտեսվարողները

Փետրվարի 8-ին տեղացած ձյունն ու դրան հետևած սառնամանիքը հետիոտնի համար խնդիրներ են առաջացրել՝ մայթերին ստեղծելով դժվարանցանելի իրավիճակ: Դրանք սառցապատ էին, քայլելը՝ վտանգավոր: Դեռևս նախորդ տարվանից մայրաքաղաքի մաքրությամբ, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներով հիմնականում զբաղվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Փողոցների ձնամաքրման համար կազմակերպությունն այսօր ունի անհրաժեշտ տեխնիկա: Արդյունքում՝ կատարված աշխատանքը գոհացնում է վարորդներին: Սակայն դեռևս անելիքներ կան մայթերի մաքրման համար հատուկ տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

«Մենք նոր ենք կազմավորել մեր համայնքային ընկերությունը և արդեն վերջնական համալրել ենք տեխնիկայով, որը զբաղվում է փողոցների ձնամաքրմամբ, աղբահանությամբ, և տեսնում եք, որ երկու մասով էլ արվում է լավագույնը՝ վերջին տասնամյակների մեջ: Եվ շատ բնական է, որ դեռևս չենք հասցրել համալրվել մայթերը մաքրող տեխնիկայով: Մինչ այս, որ ձյունը գալիս էր, այնպես էր ստացվում, որ չէր սառցակալում, և մենք մեր աշխատակիցների ուժերով մաքրում էինք մայթերը, երբ կա սառցակալում, ուղղակի հնարավոր չէ, պետք է տեխնիկա, որն էլ այս տարվա մեջ արդեն գնումների միջոցով ձեռք կբերենք, մյուս տարի այդ խնդիրները չենք ունենա»,- ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Համայնքից բացի, մայրաքաղաքի մայթերի ձնամաքրման հարցում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Դեռևս 2009թ. Երևանի ավագանու որոշմամբ հստակ կարգ է սահմանվել՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ապահովել տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատված հատվածները պետք է ամբողջությամբ մաքրեն ձյան և սառույցի կուտակումներից:

«Պարտադիր բարեկարգման աշխատանքներն իրենց մեջ ներառում են թե՛ ձնից ու սառույցից մաքրում, թե՛ կանաչապատման, ինչպես նաև հարակից հատվածների սալիկների փոփոխման աշխատանքներ»,- ասել է Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանը:

Սոցիալական պատասխանատվության այս մոտեցումն, ի դեպ, ընդունված է աշխարհի զարգացած շատ երկրներում:

«Հստակ սահմանված է աշխատանքների ցանկը, որի նկատմամբ արդեն ՏԻՄ օրենքով վերահսկողություն են իրականացնում վարչական շրջանների ղեկավարները: Նաև կա լիազորություն, և այդ աշխատանքների չկատարման դեպքում տնտեսվարողները տուգանվում են: Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 156-րդ հոդվածով վարչական պատասխանատվության չափը կազմում է 15.000-20.000 դրամ»,- նշել է Արամ Մարտիրոսյանը:

«Վերահսկման մեխանիզմներ ունենք՝ այդ թվում նաև ակտավորման և վարչարարություն իրականացնելու, բայց մենք զերծ ենք մնում պատժիչ մեթոդներից և աշխատում ենք բանակցությունների, ավելի փոխհամագործակցության մթնոլորտում մեր տնտեսվարողներին բերել այդ դաշտ, որպեսզի իրենք այնուամենայնիվ իրենց հարակից մայթային տարածքները բարեկարգեն, իսկ ձմռան ամիսներին ձնամաքրման աշխատանքներ իրականացնեն: Նախորդ տարվա համեմատ բավականին առաջընթաց կա այդ առումով, քանի որ կա վստահություն քաղաքային իշխանությունների նկատմամբ, և տնտեսվարողներն ավելի ու ավելի են համագործակցության դաշտ գալիս: Այնուամենայնիվ, բավարար չի դեռևս այդ իրավիճակը, կարծում եմ, միաժամանակ հետո այդ արդյունքը կզգանք»,- նշել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Նշվում է, որ համայնքային կառույցում անհրաժեշտ տեխնիկայի համալրումը շարունակվում է: Կազմակերպությունն այսօր ունի 30 միավոր ձնամաքրման հատուկ տեխնիկա: Ձեռնարկված քայլերի արդյունքում շատ շուտով համայնքը ձեռք կբերի նաև մայթերը մաքրող մասնագիտացված մեքենաներ:

Տպել
1318 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ