Արայիկ Հարությունյանը հավատում է, որ մինչեւ 2050թ. Հայաստանը 25 օլիմպիական ոսկի կունենա

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է՝ իրատեսական է, որ Հայաստանը մինչեւ 2050թ. 25 օլիմպիական ոսկի ունենա: Հայկական սպորտի համար նման նշաձող է սահմանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ Հարությունյանն ընդգծում է, որ համապատասխան աշխատանք տանելու դեպքում կստացվի: Այս եւ այլ թեմաների վերաբերյալ հարցերին նա պատասխանեց այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ 2019թ. 10 լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունից հետո:

-Իրատեսական համարո՞ւմ եք մինչեւ 2050թ. 25 ոսկե մեդալ նվաճելը:

-Եթե հաշվի առնենք, որ 1 օլիմպիական ոսկու հետ կապված արդեն գործընթացներ կան, արդեն՝ 24, բայց իրականում, այո՛: Եվ պետք է մեծ աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ: Իմ ելույթում նշեցի, որ առաջինը պետք է գնահատենք ջանքերը, որ մեր մարզիկները, մարզիչները ներդնում են՝ սպորտը զարգացնելու եւ պարգեւներ բերելու համար, եւ 2-րդ, պետք է զարգացնել ենթակառուցվածքները:

-Արսեն Ջուլֆալակյանը հայտնում է՝ ամեն ինչ անում են, որ ինքը չկարողանա մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին: Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում:

-Ես տեղյակ եմ եւ կարծում եմ՝ ֆեդերացիայի եւ թիմի ներսում այդ հարցը պետք է լուծում գտնի: Մարզչական որոշումներ պետք է կայացվեն, եւ այդ որոշումները պետք է լինեն արդար:

-Ձեր կարծիքով՝ արդա՞ր է որոշումը, թե՞ ոչ (խմբ. մարզիչներն ասել են, որ օլիմպիական խաղերին մասնակցելու է Կարապետ Չալյանը, ոչ թե Ջուլֆալակյանը):

-Մարզիչները սովորաբար որոշումներ են կայացնում, հետո դրա համար պատասխանատվություն են կրում ըստ արդյունքների, որոնք ունենում են:

-Տարվա 10 լավագույն մարզիկների մրցույթի մոդելի փոփոխությունից եք խոսել: Իչպիսի՞ն է ձեր պատկերացումը դրա վերաբերյալ:

-Կդնենք դա հանրային քննարկման, եւ մոդելը միասին կքննարկենք: Բնականաբար, բոլոր այն դիտողությունները, որոնք նախորդ տարիներին եղել են, հաշվի պետք է առնենք, մասնավորապես՝ SMS քվեարկության հետ կապված կարգը: Միասին քննարկելու ենք եւ մինչեւ տարվա վերջ կորոշենք, այդ թվում՝ լրագրողների ներգրավմամբ:

-Սպորտի գծով փոխնախարար ե՞րբ կլինի:

-Հիմա իրականում Գրիշա Թամրազյանը համակարգում է 2 ոլորտները: Նշանակումների արդյունքում կունենաք նաեւ սպորտը համակարգողի անունը: Գուցե նաեւ ձեզ ծանոթ անուն լինի հենց նախարարության ներսից:

-Նշեցիք, որ մարզադպրոցների ու ենթակառուցվածքների խնդիր կա: Դրանցից բացի, էլ ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի օլիմպիական ավելի շատ մեդալներ ունենանք:

-Որակավորումների խնդիր ենք տեսնում, որակյալ մարզիչների խնդիր ենք տեսնում, բնականաբար՝ ենթակառուցվածքների, լավ մարզագույքի, լավ մարզադպրոցների կարիք ենք տեսնում: Գոնե այս վերջին նշածս ուղղություններով աշխատանք տարվում է: Նոր մարզադպրոց է կառուցվում, մարզադպրոցներ են նախագծանախահաշվարկներ արվում, եւ պետք է վերանորոգվեն, մարզագույք ենք տրամադրում: Այն, ինչ թվարկեցի, եթե այդ ուղղությամբ ունենանք բարելավում, ապա 25 մեդալի նիշը պետք է ավելի մեծացնենք, որովհետեւ իրականում մեր մարզիկներն ունակ են մեծ բարձունքների հասնել:

-Ի՞նչ սկզբունքով է բաշխվել նախարարության ֆինանսավորումը, քանի որ կոխի ֆեդերացիան բավականին մեծ գումար է ստացել: Կցանկանայի իմանալ՝ ինչո՞ւ:

-Ես անցած տարի եղել եմ կոխի առաջնությանը՝ հանրապետական, եւ ասել եմ, որ ազգային ձեւերը պետք է զարգացնենք: Եվ նման փոփոխությունը կապված է նաեւ այդ նպատակի հետ:

Տպել
1883 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում