Էրիկ Գրիգորյանը մասնակցել է «Հայանտառ»-ի անտառտնտեսությունների համար ձեռք բերված տրակտորների հանձնման արարողությանը

21/02/2020 schedule20:05

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների համար ձեռք բերված տրակտորների հանձնման արարողությանը։
Նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի պետական բյուջեի միջոցներով նախարարությունը ձեռք էր բերել «БЕЛАРУС 82.1» մակնիշի 8 տրակտոր, որոնք համալրված են 8 գյուղատնտեսական, 8 անտառային գութաններով և ծառատնկման համար նախատեսված համապատասխան հորատիչներով: Տրակտորները նախատեսված են հանրապետության տարածքում լայնածավալ անտառապատման, այդ թվում՝ «10Մ» (Տասը միլիոն ծառի ծրագիր) նախաձեռնության շրջանակներում սպասվելիք անտառտնկումների և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար։

Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին տեխնիկական վերազինման կապակցությամբ՝ նշելով, որ անտառտնտեսությունների վերազինման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, քանի որ այն նպատակ ունի անհամեմատ բարձրացնել անտառվերականգնման աշխատանքների արդյունավետությունը։

Արարողության ավարտին նախարար Գրիգորյանն անտառտնտեսություններին է նվիրել «Հայաստանի կարմիր գրքի» մեկական օրինակ։

Տպել
416 դիտում

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան