Երևան
12 °C
Այսօր վաղ առավոտից Գյումրու թիվ 19 դպրոցում ծնողների որոշմամբ եւ դպրոցի մանկավարժների կամքով դասադուլ է հայտարարվել: ՀԺ-ի հետ զրույցում դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արտակ Մարտիրոսյանն ասաց՝ որոշումը կոլեկտիվնն է եղել: Պայքարում են կոռուպցիայի համար մեղադրվող նախկին տնօրենի վերադարձի դեմ:
«Նախկին տնօրենը լուր էր ուղարկել, որ այսօր գալու է դպրոց՝ որպես տնօրեն, քանի որ դատարանը վերականգնել է իր իրավունքը: Կոռեկտության սահմաններն անցնել չեմ ուզում, թե չէ կասեի՝ գալու լուրի հետ նաեւ ինչ խոստում է նա փոխանցել մանկավարժներին»,- ասաց Մարտիրոսյանն ու խորհուրդ տվեց գնալ Շիրակի մարզպետարան, ուր ավելի վաղ գնացել էին ուսուցիչներն ու ծնողները:





Հիշեցնենք, որ թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի նկատմամբ 2018 թվականի հուլիսի 31-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով:
Մասնավորապես, թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում, որպես տարբեր դասարանների աշակերտներ, գրանցված է եղել 16 անձի տվյալ, որոնք դպրոց չեն հաճախել և չեն մասնակցել դասապրոցեսներին: Նաեւ ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որ Գյումրիի 12 բնակիչներ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տևական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն՝ որևէ դասապրոցեսի չեն մասնակցել: Դպրոցի տնօրենն ուսուցիչների միջոցով, ինչպես նաև անձամբ, դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների՝ դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ:
Իր գործողությունների մեջ Մեսրոպյանը ներքաշել էր դպրոցի 25 աշխատակցի: «Նախաքննությամբ փաստվեց, որ Նարինե Մեսրոպյանը կատարել է հանցագործություն, բայց ես նպատակահարմար չգտա դատել նրան, քանի որ ե՛ւ տնօրենին, ե՛ւ 25 ուսուցչին դատելն աննպատակահարմար է: Ո՞նց եք պատկերացնում՝ մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք»,- 2019 թվականի փետրվարի 18-ին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Դատախազը նաեւ միջնորդել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որ վերջինս լուծարեր թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի հետ ունեցած աշխատանքային պայմանագիրը, քանի որ աշխատանքային օրենսգրքով եւս սահմանված է վստահությունը կորցնելու պարագայում պայմանագրի լուծարումը: Հենց այդ որոշումն է Մեսրոպյանը վիճարկել դատարանում եւ ստացել իր օգտին վճիռ: ՇՄ առաջին ատյանի դատարանը որոշել է ՀՀ Շիրակի մարզպետի 2019 թ. փետրվարի 28-ի թիվ 32 որոշումն անվավեր ճանաչել, Նարինե Մեսրոպյանին նախկին աշխատանքում վերականգնել, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել միջին աշխատավարձը:
Այսօր էլ Մեսրոպյանը, օգտվելով իր ունեցած նոր հնարավորությունից, որոշել է վերադառնալ դպրոց եւ զբաղեցնել տնօրենի պաշտոնը, ինչին էլ ընդդիմանում են ե՛ւ Մեսրոպյանի հետ տարիներ շարունակ աշխատած մանկավարժները, ե՛ւ նորեկները, ե՛ւ ծնողները:
Շիրակի մարզպետարանում մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ հանդիպելուց, խնդիրը ներկայացնելուց հետո նույն կազմը գնաց նաեւ ՇՄ դատախազություն: Դատախազ Կարեն Գաբրիելյանն ընդունեց 10 հոգուց կազմված խմբի՝ 3 ծնողի, 7 ուսուցիչի: Թե ներսում ինչ խոսեցին, հայտնի չէ: Մանկավարժները հրաժարվեցին մեզ հետ զրուցել, նաեւ ասացին՝ նկարահանվել չեն ուզում: Ավելին՝ լրագրողի ներկայությունը դատախազությունում համարեցին իրենց վրա գործադրվող ճնշում:





Դատախազի հետ հանդիպումից հետո դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Նարինե Դավթյանը համաձայնեց պատմել, թե ինչու են որոշել դասադուլ անել եւ ինչ են ուզում: Պարզվեց՝ նախքան դասադուլը դպրոցում ստորագրահավաք է կազմակերպվել ընդդեմ Նարինե Մեսրոպյանի, որը դեռ նախորդ շաբաթ է ներկայացվել ե՛ւ Շիրակի մարզպետին, ե՛ւ ՇՄ դատախազին:
«Ստորագրահավաքը պարտադրված չի եղել: Ուսուցչական կազմի 98 տոկոսն ստորագրել է, ծնողներից էլ հիմնականում տարրական օղակի աշակերտների ծնողներն են ստորագրել: Իրենք են ամեն օր դպրոց գալիս, բարձր դասարանցիներն արդեն ինքնուրույն են, նրանց ծնողները չեն գալիս դպրոց: Մենք էլ ոչ մեկին հատուկ ո՛չ զանգել ենք, ո՛չ կանչել, ով եղել է դպրոցում, իր կամքով ստորագրել է: Բոլորի պահանջը մեկն է, որ նախկին տնօրենը չվերադառնա, քանի որ նրա ղեկավարությամբ ոչ մեկը չի պատրաստվում աշխատել»,- ասաց Նարինեն:

ՀԺ-ի հարցին, թե ինչու մանկավարժները չեն ցանկանում աշխատել նախկին տնօրենի հետ, ծնողխորհրդի նախագահն ասաց՝ չգիտի: «Դա իրենց ներքին խոհանոցն է, ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, տնօրեն-ուսուցիչ հարաբերությունը երբեք չեն ունեցել, ստրուկներ են եղել: Ծնողներն էլ շատ անգամներ խնդիրներ ու խոչընդոտներ են ունեցել՝ դրամահավաքության հետ կապված, որը վերացել է ԺՊ-ի նշանակմամբ: Նախակրթարանի համար նախկինում ծնողն ստիպված է եղել պարտադիր վճարել 4000-ից 4500 դրամ: Հիմա այդ վճարը փոխարինվել է ծնողական ներդրում 1000 դրամով, որը նախատեսված է 2-րդ անգամ սննդի համար, նաեւ ընդհանուր սննդի համար հավաքվող 800 դրամ պարտադիր գումարը դարձել է 500, նաեւ ընդառաջում են բոլոր այն երեխաների ընտանիքներին, որոնց համար դժվար է այդ գումարը վճարելը: Իսկ նախկինում մինչեւ վերջին աշակերտն այդ 800 դրամները վճարել է »,- ասաց Դավթյանը:

Այսօր որոշվեց դասերն անհարկի չչեղարկել: Պահանջը մնաց մեկը՝ դեմ են նախկին տնօրենին: Կշարունակեն պայքարն այնքան ժամանակ՝ մինչեւ նախկին տնօրենի վերադառնալու վտանգն անցնի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT