ՀՀ-ում հայտնաբերված կորոնովիրուսով վարակված տղամարդը մեկուսացված է. հսկվում են չվերթի մյուս ուղեւորները ևս. Ա. Թորոսյան

Թեհրանից Հայաստան ժամանած կորոնավիրուսով վարակված ՀՀ 29-ամյա քաղաքացին մեկուսացված է: Այս մասին ընթացող ասուլիսում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այն ինչ տեղի է ունեցել երեկ, ճիշտ հայտնաբերված դեպք է: Թեհրանից բոլորին ուղեկցել է մեր մասնագետը:  Բոլորը եղել են դիմակներով: Եվ ուղեւորները, եւ անձնակազմը կրել են դիմակներ, ՀՀ-ում ունեցել են դուրս գալու առանձին ուղի, պրակտիկորեն չեն շփվել այլ անձանց հետ, եւ վտանգ քիչ են ներկայացրել այլոց համար: Չեն ունեցել ախտանշաններ եւ բոլորը գնացել են տուն: Հիմա, երբ կա այս դեպքը, ըստ միջազգային ռեկոմենդացիաների, եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված որեւէ անձ, անկախ նրա մոտ եղած հիվանդության ծանրությունից խորհուրդ է տրվում նրանից երկու շարք առաջ, երկու շարք ետ, եւ իր շարքը մեկուսացնել 14 օր ժամանակով, ինչն այս պահին կատարվում է, եւ արդեն ավարտական փուլում է: Նաեւ մեկուսացվել են ուղեւորին կնոջ հետ տուն տարած մարդիկ: Տաքսի ծառայությունից չեն օգտվել նրանք: Վարչապետի գրառումը հիմնված է եղել իմ տված ինֆորմացիայի վրա, որն այդ պահին ամբողջական չի եղել, եւ ԱԱԾ-ն մի քանի ժամում պարզեց այդ տեղեկատվությունը: Նույնը վերաբերում է հիվանդանոց գնալուն: Քաղաքացին հիվանդանոց է գնացել շտապօգնության մեքենայով, որի անձնակազմը նույնպես մեկուսացվում է: Դրանից դուրս գտնվողները չեն համարվում ռիսկի գոտում գտնվող անձինք: Չնայած շատ քիչ է այլ անձանց վարակելու հավանականությունը, մենք բոլոր ուղեւորներին պահում ենք հսկողության տակ»,-ասաց նախարարը:

Հայտնաբերված դեպքը հանրային առողջապահական լուրջ վտանգ չի ներկայացնում, ավելին, ըստ Արսեն Թորոսյանի, հիվանդի համար եւս վտանգ չի ներկայացնում, քանի որ այս պահին փաստացի այդ անձը մեկուսացված է հիվանդանոցում, սակայն որեւէ բուժական միջամտություն չի իրականացվում նրա նկատմամբ:

Առողջապահության նախարարությունը մինչ օրս 117 թեստ է իրականացրել:

Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ նոր կորոնավիրուսով վարակվածության տարածվածությունը կանխարգելելուն ուղղված ՀՀ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին, եւ ավելին են հաճախ, քան այլ երկրների կողմից արվող միջոցառումներն են: «Խոսքը նաեւ ՀՀ-ից շատ ավելի զարգացած եւ հարուստ երկրների մասին է: Թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է: ՀՀ ԱՆ կողմից իրականցված աշխատանքները, որոնք մեկնարկել են հունվարի 22-ից, երբ ԱՀԿ-ն առաջին արտակարգ ժողովն արեց այս վիրուսի վերաբերյալ, էֆեկտիվ են եղել: Այսքան ժամանկ ՀՀ-ում չենք ունեցել վիրուսի բերովի դեպք: Որեւէ երկիր ապահովագրված չէ այս վարակն ունենալու հանգամանքից: Չեմ ուզում ապագայի կանխատեսումներ անել, սակայն պետք է նշեմ, որ մեր կողմից կատարվող աշխատանքները թույլ են տալիս առավելագույն չափով կանխարգելել լոկալ դեպքերը, որովհետեւ սա ընդամենը բերովի դեպք էր, որն իհարկե նոր քայլեր անելու անհրաժեշտություն է առաջացրել,»,-շեշտեց նախարարը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3025 դիտում

Սեյրան Օհանյանի բանկա-բութուլկեքը փոխարինված են ամրոցներով. ինչ կրակոցներ են սահմանին. Քոչարյանը մանրամասնել է

Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ

Ամփոփվել է «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը

Կիսակառույց շինությունում կնոջ դի է հայտնաբերվել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Մետրոպոլիտենի գործարկումից ավելի քան 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները. տեսանյութ

Վարդան Սարգսյանը հայր է դարձել. հաղորդավարը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ

Մամուլ կա. է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ. Աննա Հակոբյանը Թումանյանից մեջբերում է արել

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը

Արմեն Գրիգորյանն ու Վիվիան Լունելան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «Chevrolet Volt»-ը կողաշրջվել է

Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրերի համար. Սոկուլսկին՝ Փամբուխչյանին

Սլովենիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանն ընդունել է Տանյա Ֆայոնին

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին

Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն կբացվի. ներկայացվել է ԿԳՄՍՆ 2024-ի կատարողականը

Ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. ուժեղացված ծառայությունը շարունակվում է

Ալեն Սիմոնյանը Սլովենիայի փոխվարչապետի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

ՀՀ-ն կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ. ի՞նչ է քննարկվել

Դպրոցի զինանոցում ոչ ուսումնական զենք-զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ

Պախկվելով, ուրիշներին դեմ տալով` ստանում են ոչ թե ծանրակշիռ դերակատարում այլ ապագաղափարական Վարդանիկ. Ղազարյան

Սերժ Սարգսյանը փորձում է Քոչարյանի հետ բանավեճում միավորներ հավաքել․ թող իրեն հայելու մեջ նայի․ Ալեն Սիմոնյան

Չինարիում 55 և 49-ամյա ամուսինները տանը հանկարծամահ են եղել

Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի մոսկովյան այցի մասին. տեսանյութ

Ուրախ եմ, որ Ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքները բերել են հանրային խոսույթի փոփոխության. նախարար

«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր

2026-ի ընտրությունը ցույց կտա, թե ժողովուրդն ինչ է մտածում ՔՊ-ի մասին, ինչպես 2021-ին ցույց տվեց. տեսանյութ

Սերժ Սարգսյանի անունը պետք է գտնվի ոչ թե քաղաքական օրակարգում, այլ քրեական գործի նյութերում. Արման Բաբաջանյան

Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մոսկվան մայիսի 9-ին ակնկալում է ավելի քան 20 պետության և կառավարության ղեկավարի այց. Պեսկով

ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Տաթև ՀԷԿ-ի համար 2 նոր ուժային տրանսֆորմատորի ձեռքբերման մրցույթ

Ձյան և անձրևի առատ տեղումները կշարունակվեն մի քանի օր, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով

Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր. Ալեն Սիմոնյան

ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ

Ապարանի տարածաշրջանում մառախուղ է