Լիբիայի հակամարտությունը կարող է միջազգային խնդիր դառնալ. Հաֆթարը հանդիպել է Մակրոնին ու Մերկելին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում մարտի 9-ին հանդիպել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ: Հանդիպման ընթացքում Հաֆթարը հայտնել է Լիբիայում խաղաղության հաստատման իր պատրաստակամության մասին, բայց պայմանով, որ իր հակառակորդները եւս պահպանեն խաղաղություն:  Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի պաշտոնական տեղեկատվությանը:

Մակրոնի եւ Հաֆթարի հանդիպումը Ելիսեյան պալատում նախապես ծրագրված չի եղել եւ տեւել է ավելի քան 1 ժամ: Հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ Լիբիայի ազգային բանակի ղեկավարը հայտարարել է, որ պատրաստակամ է ստորագրել փաստաթուղթ Լիբիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին, սակայն իրեն իրավունք է վերապահում խախտել այդ փաստաթղթի կետերը, եթե Լիբիայի ազգային համաձայնության ուժերը խախտեն հրադադարը:

Մարտի սկզբին Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հասսան Սալամեն լքեց իր պաշտոնը՝ հրաժարական ներկայացնելով: Հեռանալու որոշումը նա բացատրել էր առողջական վիճակով: Միաժամանակ նա խոստովանել էր, որ ՄԱԿ-ի բոլոր ջանքերը՝ ուղղված Լիբիայում խաղաղության հաստատմանը եւ հակամարտող կողմերի միջեւ երկխոսության սահմանմանը, մինչեւ այս պահն անցել են ապարդյուն:

Հաֆթարի գլխավորած ուժերը 2019-ի ապրիլի 4-ին փորձել են գրավել Տրիպոլին, որը գտնվում է Ազգային համաձայնության կառավարության իշխանության ներքո: Վերջինս գլխավորվում է Ֆեյեզ Սարաջայի կողմից եւ ճանաչվել է որպես միջազգային կազմակերպություն: 2019 թվականի մայիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Հաֆթարի հետ եւ կոչ արել նրան գտնել ճգնաժամի քաղաքական լուծումը:

Մակրոնի եւ Հաֆթարի վերջին երկխոսության թեմա է հանդիսացել Լիբիայում ենթադրյալ օտար ուժերի առկայությունը: Եվրոպական երկրների առաջնորդները մտավախություն ունեն, որ լիբիական հակամարտությունը կարող է դառնել միջազգային խնդիր: Թուրքիան եւ Կատարն աջակցում են ազգային համաձայնության Կառավարությանը: Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն աջակցում են Հաֆթարի ուժերին:

Պաշտոնական Փարիզը կասկածվում է Լիբիայի ազգային բանակին թաքուն հովանավորելու մեջ, թեպետ հայտարարում է, որ չի աջակցում ոչ Հաֆթարին, ոչ Սարաջին: The New York Times-ը նախորդ տարի հայտնել էր, որ Լիբիայում եղել են հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք ԱՄՆ-ից ժամանակին ձեռք է բերել Ֆրանսիան: Այդ համակարգերը եղել են Հաֆթարի տիրապետության տակ գտնվող տարածքում: Պաշտոնական Ֆրանսիան նշել էր, որ համակարգերն իսկապես Ֆրանսիային են պատկանում եւ Լիբիայում են՝ ֆրանսիական հետախուզական ուժերի ենթակայությամբ: Այսպիսով, Ֆրանսիայի ՊՆ-ն, փաստացի հաստատել էր իր ներկայությունը Լիբիայում:

Փարիզ կատարած այցից եւ Մակրոնի հետ հանդիպումից մեկ օր անց՝ մարտի 10-ին Խալիֆա Հաֆթարը ժամանել է Բեռլին՝ Գերմաիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման, նրա իսկ պաշտոնական հրավերով:

Հանդիպման ընթացքում Մերկելը շեշտել է Լիբիայում կայունության եւ հրադադարի հաստատման անհրաժեշտության, ընդ որում՝ քաղաքական գործընթացների առաջխաղացման մասին, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերգը: Կանցլերը նաեւ հիշեցրել է բեռլինյան կոնֆերանսի արդյունքների մասին, որին մասնակցել էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի եւ մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրամիությունն ու ՄԱԿ-ը: Որոշվել էր Լիբիայում ամբողջական հրադադարի ռեժիմ սահմանել:

2011 թվականին լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի վրա հարձակման եւ նրա պանությունից հետո Լիբիան փաստացի դադարել է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն: Լիբիայի մի մասում ղեկավարում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, մյուս մասում՝ ներառյալ մայրաքաղաք Տրիպոլին, ղեկավարում է Եվրամիության եւ ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավրված ազգային համաձայնության Կառավարությունը: Երկրի ժողովրդական խորհրդարանի հատվածը գործում է Տրիպոլիից անկախ եւ ղեկավարվում մարշալ Խալիֆա Հաֆթարի կողմից:

Տպել
1600 դիտում

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան