Լոռի այցելած հյուրերին ու լոռեցիներին հյուրընկալողներին այսուհետ միայն Lոռվա արտադրանք կնվիրեն. փոխմարզպետ

Լոռու մարզ այցելող հյուրերին մարզպետարանի կողմից այսուհետ կտրվեն միայն Լոռիում արտադրված հուշանվերներ: Այս ամենը մի քանի նպատակ ունի՝ լոռեցի արտադրողների հանրահռչակում, որոշակի ֆինանսական աջակցություն ու հետագա կապերի ամրապնդում: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանից:

«Պաշտոնավարման սկզբից, երբ որ շփումներ են եղել լոռեցի գործարարների կամ տեղական արտադրողների հետ, միշտ առաջ էին քաշում այն խնդիրը, որ ներկայանալու եւ իրենց արտադրանքը ներկայացնելու խնդիր ունեն, ինչը մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ունի: Սրան ավելի ռացիոնալ աջակցելու համար 2 բան ենք մտածել: Դուք գիտեք, որ Լոռու մարզպետարանը հաճախ է պաշտոնական այցեր ունենում դրսում եւ հաճախ էլ դրսից է հյուրեր ընդունում, որի ժամանակ էլ ընդունված կարգի համաձայն՝ նվերներ ենք փոխանակում: Որոշում կայացվեց, որ այսուհետ այդ նվերները պետք է լինեն միայն լոռեցու արտադրանքը: Նպատակն այն է, որ Լոռի եկած հյուրը Լոռին բնորոշող որեւէ իր տանի իր հետ»,- ասաց Գայանե Մարկոսյանը:

Փոխմարզպետն ասում է՝ սրանով քայլ է արվում հետագայում կապեր ստեղծել լոռեցի արտադրողների ու պաշտոնատար անձանց, հյուրերի միջեւ. «Գործարար կապերի ամրապնդման համար մարդը պետք է հասկանա, թե ինչ ու ինչ որակի ապրանք է արտադրվում մեր մարզում»:

Սրան զուգահեռ մարզպետարանը նախատեսում է Լոռու գործարար կապերի կատալոգ ստեղծել: Արդեն իսկ ցուցակագրվել են այն գործարարները, որոնք ցանկություն են հայտնել ներառվել կատալոգում ու ներկայացնել իրենց արտադրանքը: Աշխատանքային խմբի փորձագետը լուսանկարչի հետ շրջելու է արտադրամասերում, ինչի ավարտին, ըստ փոխմարզպետի, կունենան հստակ բազա, որը կդրվի բոլոր այն գործընկերների սեղանին, որոնք հետաքրքրված են Լոռիով:

Հուշանվերները, որ նվիրվելու են Լոռի այցելած հյուրերին կամ պաշտոնական այցերի ժամանակ, մարզպետարանը գնելու է լոռեցի արտադրողներից. «Թվում է՝ փոքր բան է, երբ ինչ-որ 5000 կամ 50 հազար դրամի հուշանվեր ենք գնելու արտադրողից, բայց սա նաեւ փոքր ֆինանսական աջակցություն կլինի, որ պետական կառույցը շուկայական արժեքով, ՀԴՄ կտրոնով ապրանք կգնի: Եթե հիմա այդ 5000 դրամի գնումն էական բան չի փոխի արտադրողի կյանքում, հետագայում, վստահ եմ, հետադարձ արձագանք ու հետագա կապեր կբերի իր հետ»:

Մարզպետարանն արդեն իսկ գնել է քանդակագործ Բոգդանի գործերից, գեղագետիտության ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղից են մանրանկարչական գործեր ձեռք բերել, ինչպես նաեւ պահածո արտադրողներից ու մեղվաբույծներից են գնումներ արել, որոնք շուտով կնվիրվեն: «Այս շարքը լինելու է շարունակական»,- հավելեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

Տպել
2010 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում