«ՎԱԶ 21099-ի» վարորդը ընթանալիս շեղել է մեքենայի ուղղությունն ու դիտավորյալ վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնածներին

11/03/2020 schedule21:45

Մարտի 10-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Գավառի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. մի տղամարդ մահացել է, կան վիրավորներ։ Դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։ Առաջին հայացքից՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցածը երեք մեքենայի մասնակցությամբ վթար էր: Սակայն հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մարզի իրավապահներն օպերատիվորեն պարզել են եղելությունը։

Քննությանը հայտնի տվյալներով՝ «Մերսեդեսն» ու «Ժիգուլին» կայանված են եղել, իսկ մարդիկ՝ ճամփեզրին կանգնած։ «ՎԱԶ 21099-ի» վարորդը ընթանալիս  շեղել է մեքենայի ուղղությունն ու դիտավորյալ վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնածներին ու բախվել կայանված մեքենաներին։ Վրաերթի ենթարկվածներից 23-ամյա երիտասարդը, որը Լճափ գյուղի բնակիչ էր, տեղում մահացել է, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Նույն հիվանդանոց էր տեղափոխվել նաև «ՎԱԶ- 21099»-ի» վարորդը՝ Գավառի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Մեքենայի մեջ եղել էր նաև նրա 23-ամյա եղբայրը։ Պարզվել է, որ առավոտյան կենցաղային հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել, իսկ այս դեպքում՝ մեքենան փոխադրամիջոցից վերածվել էր հանցագործության գործիքի։ Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Եղբայրները ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տպել
1678 դիտում

Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը. Խաչատուր Քոքոբելյան

Հայաստանի շախմատի հավաքականները ժամանել են հայրենիք

«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ

Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգվի և այնտեղ կտեղակայվի նոր ավտոբուսներ

Գյումրեցի ծանրորդուհին նվաճել է 3 ոսկե մեդալ

Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը

2 մլրդ 734 մլն դրամ՝ 3 ճանապարհատվածում շինարարարական աշխատանքներ իրականացնելու համար

Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին

Կառավարությունը հաստատեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները

Մարդիկ պետք է հասկանան, որ գիտությամբ զբաղվելով նույնպես հնարավոր է բարեկեցիկ կյանք ունենալ. Մխիթար Հայրապետյան

Անբավարար տեխնիկական վիճակով բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման քննարկումներն ընթացքի մեջ են

Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար կտրամադրվի 20 մլն դրամ

Լարսում արագ փչացող ապրանքներով բեռնատարներն անցնում են առանց հերթի

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Արդեն որերորդ անգամ ու որերորդ տեղից լսում եմ, թե ինչ գարշելի ստեր են տարածվում ՔՊ-ի և մասնավորապես իմ մասին. Ալեքսանյան

Արցախում հերթական հանցագործության դեպքն է բացահայտվել համակարգչային տեխնիկայի կիրառմամբ

Օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն արձակուրդ կմեկնի

Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել և օգոստոսի 12-ից փոսերը կվերացվեն. Գնել Սանոսյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 5 ուղղությամբ սկսում է կրթական ծրագրերի հերթական փուլը (տեսանյութ)

Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կնշվի օգոստոսի 14-ին

Ծովինարի երկու բնակչի՝ միմյանց նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը

Օգոստոսի 10-ից մեկնարկել է թարմ մսի վաճառքի ուժեղացված վերահսկողությունը (տեսանյութ)

Օգոստոսի 12-25-ը մայրաքաղաքում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արման Սարիբեկյանն է

ՀՀ-ն ունի դաշնակից ՌԴ-ի քայլերը քննելու իրավունք, որովհետև դաշնակից լինել, նշանակում է շահերի համադրում. Բաբաջանյան

Զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական ԶՈւ կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին

ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ

Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. Արցախի ՊՆ

Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

Երևան-Իրան միջպետական ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է

Սեփական դաշտում առաջին խաղը հաղթանակ բերեց «Սյունիքին» (լուսանկարներ)

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, կան 4 զոհ, 18 վիրավոր

Կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկին շատանում են. ստացիոնար բուժում ստացողների 80 տոկոսը չպատվաստվածներն են (տեսանյութ)