ԱՄՆ-ն սկսել է COVID-19-ի պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա. առաջինը պատվաստված կինը իրեն լավ է զգում

ԱՄՆ-ն սկսել է նոր կորոնավիրուս COVID-19-ի պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա: Առաջինը պատվաստանյութը ներարկվել է 43-ամյա Ջենիֆեր Հալերը. այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը: «Ես ինձ հիանալի եմ զգում»,- ասել է երկու երեխաների մայրը կորոնավիրուսի փորձարարական պատվաստանյութի ներակրումից անմիջապես հետո:

Սիեթլի Kaiser Permanente Washington հետազոտական ինստիտուտի գիտնականները հուզմունքով սպասում են COVID-19-ի պոտենցիալ պատվաստանյութի հետազոտության առաջին փուլի տվյալներին: Գիտնականների կարծիքով, սա կարևոր օր է, և այս ներարկումները փաստում են, որ դեղն անվտանգ է:

Ներարկումը, նրանց խոսքով, մշակվել է ռեկորդային ժամանակում՝ Չինաստանում նոր վիրուսի բռնկումից ու ողջ երկրագնդում տարածվելուց հետո:

«Հիմա մենք մի թիմ ենք. ամեն մեկը ցանկանում է անել այն, ինչ կարող է այս արտակարգ իրավիճակում»,- փորձի նախօրեին ասել է այս հետազոտության ղեկավար դոկտոր Լիզա Ջեքսոնը:

«Բոլորս էլ մեզ այնքան անօգնական ենք զգում: Սա ինչ-որ բան անելու հիանալի առիթ է ինձ համար», - ասել է փորձնական պատվաստանյութը ներարկվելուն համաձայնած կինը՝ Ջենիֆեր Հալերը, որ երկու անչափահաս երեխայի մայր է:

Հաջորդիվ ևս երեք հոգի պիտի ստանա այս ներարկումը. նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում 45 կամավորների ներարկել երկուական չափաբաժին:

Նշենք, որ թեպետ պատվաստանյութ գտնելը հանրային առողջության հրատապ առաջնահերթություն է ճանաչվել, սակայն նույնիսկ եթե այս հետազոտությունը լավ ընթանա, պատվաստանյութը լայն կիրառման համար հասանելի չի լինի նվազագույնը ևս 12 ամիս:

Տպել
2193 դիտում

Տավուշում կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա. ո՞վ է գոհ այս վիճակից

Բանակը ապաղաքականացված կառույց է, յուրաքանչյուր զինծառայող՝ ազատ իր ընտրության մեջ. հայտարարություն

Արցախի զորամասերից մեկում սննդի ապահովման նոր համակարգով ճաշարան է բացվել (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներն հիմնականում անցանելի են

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. այրվել է մեքենայի շարժիչի հատվածը

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին