Եվրահանձնաժողովը քննարկել է «Արեւելյան գործընկերության» ծրագրերը. ինչպիսին կլինի Հայաստանի եւ մյուսների օգնությունը

Եվրահանձնաժողովը առաջարկություններ է ներկայացրել այն մասին, թե ինչպես ավելացնել առեւտրի ծավալները եւ խորացնել հետխորհրդային վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական ինտեգրումը Եվրամիությանը:

«Արեւելյան գործընկերության» իր առաջնահերթությունները  Եվրահանձնաժողովն ընդունեց չորեքշաբթի, մարտի 18-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Եվրահանձնաժողովի այս նիստը եղել է միակը, որն անցկացվել է տեսակապի միջոցով, փոխանցում է DW-ը:

Եվրահանձնաժողովի առաջարկը ուժի մեջ մտնելու համար դեռ պետք է հաստատեն ԵՄ անդամ պետությունները: «Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագիրը տարածվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի վրա:

«Մենք կօգնենք ձեզ ավելի ուժեղ տնտեսություն կառուցել եւ ապահովել տնտեսական աճ, ստեղծել աշխատատեղեր՝ ներգրավելով օտարերկրյա ուղղակի ներդրումներ եւ ամրապնդել կապերը տրանսպորտի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի հարցերում», - հայտարարել է  ԵՆ Հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեմին: Նա նաեւ խոստացել է Եվրամիության աջակցությունը` կորոնավիրուսային համաճարակի հետեւանքով առաջացած ճգնաժամային խնդիրները հաղթահարելու համար:

Առաջին հերթին, Եվրահանձնաժողովը ցանկանում է օգնել հետխորհրդային վեց երկրների տնտեսությունների արդիականացմանը: Մասնավորապես, խոսքը փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու մասին է: «Արեւելյան գործընկերության» գոյության տասը տարիների ընթացքում ԵՄ-ն ֆինանսավորում է տրամադրել 125 հազար այդպիսի ձեռնարկությունների, ինչը օգնել է ստեղծել կամ պահպանել ավելի քան 250 հազար աշխատատեղ:

Եվրահանձնաժողովը խոստանում է շարունակել տրամադրել վարկերի համար երաշխիքներ, առաջին հերթին՝ տեղական արժույթներով, ինչպես նաեւ ներդրումային խթաններ: Բացի այդ, Բրյուսելը խոստանում է աջակցություն ցուցաբերել  Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու համար այն երկրներին, որոնք այդ կառույցի անդամ չեն հանդիսանում: «Արևելյան գործընկերության» մասնակիցների թվում այդպիսի երկու երկրներ կան՝ Բելառուսը եւ Ադրբեջանը:

Եվրահանձնաժողովը ցանկանում է առանձին նախաձեռնությամբ հանդես գալ երիտասարդների համար: Նպատակը երիտասարդներին օգնելն է աշխատանք գտնելու, ինչպես նաեւ սեփական բիզնեսը սկսելու համար:

Բրյուսելում Եվրահանձնաժողովի նիստի ժամանակ մեծ ուշադրություն են դարձրել նաեւ թվայնացմանը: Խոսքը գերարագ ինտերնետի զարգացման հարցում օժանդակության մասին է, ինչպես նաեւ ռոումինգի վճարների իջեցման կամ վերացման վերաբերյալ համաձայնագրերի՝ ինչպես «Արևելյան գործընկերության» երկրների, այնպես էլ ԵՄ-ի միջեւ:

Մեկ այլ գերակայություն որակվել  կլիմայի չեզոքությունը: Եվրահանձնաժողովը ցանկանում է մեծացնել աջակցությունը «Արևելյան գործընկերության» երկրներին ՝ կառույցների էներգաարդյունավետությունը բարելավելու համար: Այն կօգնի նաեւ զարգացնել վերականգնվող էներգիան, հիմնականում `ածուխի սպառումը նվազեցնելու համար:

Եվրահանձնաժողովում շեշտել են, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու, թե որ էներգիայի աղբյուրներն է նպատակահարմար համարում օգտագործել, բայց նշել է, որ գործընկեր երկրների հետ հետագա շփումները կախված կլինեն միջուկային անվտանգությունից: Առաջին հերթին դա վերաբերում է Բելառուսին, որտեղ Օստրովեցում ատոմակայան է կառուցվում, որի՝ առաջիկայում սպասվող գործարկումը հարեւան Լիտվայում մեծ դժգոհություն է առաջացրել:

Եվրամիության «Արևելյան գործընկերության» (ԱլԳ)  ծրագիրը մեկնարկել է 2009-ին՝ նպատակ ունենալով խորացնել նախկին ԽՍՀՄ կազմում ընդգրկված իր 6 արեւելյան հարեւանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքական եւ տնտեսական կապերը ԵՄ-ի  անդամ պետությունների հետ:

Տպել
1611 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը