Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր կդիմեն Վերաքննիչ դատարան՝ վիճարկելով առաջին ատյանի դատարանի կողմից անձնական երաշխավորության վերաբերյալ իրենց միջնորդությունը չքննելու իրավաչափությունը:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպան Հայկ Ալումյանը:
Բանն այն է, որ մարտի 17-ի դատական նիստի ժամանակ պիտի քննարկվեր Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը: Նիստը, սակայն, տեղի չունեցավ դատավորի վատառողջ լինելու պատճառով: Ըստ պաշտպանների՝ հաջորդ դատական նիստի օրվա հետ կանխատեսումներ ստանալու իրենց փորձերն անցան ապարդյուն, եւ միայն երկու օր հետո պարզ դարձավ, որ դատավորը վիրահատվել է. «Հենց նույն օրը մենք միջնորդեցինք Երեւան քաղաքի դատարանի նախագահին, որ մեր այդ միջնորդությունը փոխանցվի այլ դատավորի, որովհետեւ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները, հատկապես եթե անձը գտնվում է կալանքի տակ, լուծվում են անհապաղ: Բայց, ինչպես գիտեք, երեկ դատարանի նախագահը գրությամբ ուղղակի մերժեց մեր այդ պահանջ-խնդրանքը, այսինքն՝ մենք հիմա անորոշ վիճակում ենք. ունենք միջնորդություն խափանման միջոցի հետ կապված եւ անգամ մոտավորապես չգիտենք, թե երբ կարող է այն քննվել»:
Ալումյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանից պահանջելու են, որ առաջին ատյանի դատարանի կողմից իրենց միջնորդությունը չքննելը ճանաչվի Եվրոպական կոնվենցիային հակասող, որ Վերաքննիչն ինքը քննության առնի միջնորդությունը եւ այն բավարարի: Հարցին՝ արդյոք դրա համար օրենսդրական կարգավորում կա՞, Ալումյանը պարզաբանեց, որ ներպետական օրենսդրությունը չի նախատեսում դատավորի կողմից բողոքը չքննելու բողոքարկում Վերաքննիչ դատարան, սակայն Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածն ասում է, որ եթե որեւէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքերից որեւէ մեկը խախտվում է, ապա ինքը պիտի ունենա արդյունավետ պաշտպանության միջոց. «Եթե, օրինակ, դատարանը չի քննում խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը, մենք սկսում ենք պնդել, որ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետն է խախտվում, հետեւաբար պետությունն այդ խախտումից մեզ պետք է տրամադրի արդյունավետ պաշտպանության միջոց, տվյալ դեպքում դա Վերաքննիչ դատարանն է: Այսինքն՝ անկախ նրանից, որ ներպետական օրենքը նման կարգավորումներ չունի, հիմք ընդունելով Կոնվենցիան՝ Վերաքննիչ դատարանը պիտի քննի մեր բողոքը, բայց գործնականում կքննի, թե չէ, գիտեք, կախված է ոչ միայն օրենքից եւ Կոնվենցիայից, այլ այս գործում առկա այլ գործոններից, որոնք շատ ավելի մեծ ազդեցություն ունեն գործի ընթացքի վրա»,- ասաց Ալումյանը: Ըստ նրա՝ ԲԴԽ որոշումները տալիս են բացառության փոքր հնարավորություններ, առավել եւս, որ Եվրոպական կոնվենցիան ասում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկել իրեն կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, եւ դատարանը պիտի անհապաղ որոշում կայացնի դրա վերաբերյալ:
Ալումյանի համոզմամբ՝ եթե դատավարության ընթացքում ազատության մեջ գտնվող որեւէ ամբաստանյալ խախտեր գրավի կանոնը, փորձեր հատել ՀՀ սահմանը եւ հետ բերվեր, Դատախազությունն էլ այդ հիմքով միջնորդություն ներկայացներ դատարան, որպեսզի կալանավորումը ընտրվի խափանման միջոց, այդ պահին դատավորի անաշխատունակ վիճակում լինելու դեպքում կալանավորման հարցի համար մի ուրիշ դատավոր կգտնեին. «Ցավոք, մեզ մոտ ավելի անհապաղ է համարվում անձին կալանավորելու, քան ազատ արձակելու հարցի քննությունը»: Դիտարկմանը՝ արդյոք այդ դեպքում անհրաժեշտություն չէ՞ր առաջանա, որ նոր դատավորը եւս գործի նյութերին ծանոթանա, որոնք, փաստորեն, իր վարույթում չեն, Ալումյանը պատասխանեց. «Եթե մենք վիճարկելու լինեինք այն հիմքով, որ առկա չէ հիմնավոր կասկած, իհարկե, նոր դատավորը պիտի ուսումնասիրեր այդ 82 հատորը, նոր որոշեր, բայց եթե մենք չենք քննարկում հիմնավոր կասկած կա, թե չկա, դատարանն էլ արդեն Աննա Դանիբեկյանի որոշմամբ ֆիքսել է, որ թաքնվելու հավանականություն չկա, իսկ խոչընդոտելու հավանականությունը թեեւ նվազել է, բայց շարունակում է լինել, մենք մեր միջնորդության մեջ անգամ սա չենք քննարկման առարկա դարձնում, այլ ասում ենք, որ այս պայմաններում որպես ելակետ ընդունելով այս հանգամանքները՝ առկա հնարավոր ռիսկերը կարո՞ղ են զսպվել 4 վարչապետների անձնական երաշխավորությամբ, թե չէ, այստեղ դատարանը պարտավոր չի լինելու խորանալ գործի նյութերի մեջ»:
Պաշտպանը հերթական անգամ պնդեց, որ բացակայում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որեւէ տեսակի խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը: Դրա փաստարկները, ըստ նրա, ընկած են նախագահի անձեռնմխելիության, 300.1 հոդվածի՝ 2008 թվականին գոյություն չունենալու, նաեւ նրա հիմքում, որ ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը փորձ անգամ չի արել որեւէ կերպ խոչընդոտելու. «Այս պարագայում խոսել գործի վրա անօրինական ազդեցություն գործադրելու մասին իրավական անհեթեթություն է: Բացի այդ, ի տարբերություն ցանկացած քաղաքացու՝ պարոն Քոչարյանի ամեն քայլը, որպես պաշտոնաթող նախագահի, վերահսկվում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այսինքն՝ երբ նա ազատության մեջ է, նրա հետ գտնվում են ԱԱԾ աշխատակիցներ, որոնց գիտությամբ են անգամ ամենամոտ մարդիկ տեսակցում պարոն Քոչարյանին»,- շեշտեց պաշտպանը:
Հարցին՝ դատարանի վրա ճնշում զգո՞ւմ են արդյոք, Ալումյանը պատասխանեց. «Այս դատավորը տեսել է, թե ինչ սպառնալիքներ, հայհոյանքներ թափվեցին պարոն Ազարյանի վրա, երբ նա ազատ արձակեց պարոն Քոչարյանին, եւ ոչ ոք, ով պարտավոր էր քրեական գործ հարուցել այդ փաստի առթիվ, ի պաշտպանության նրա հանդես գալ, նկատի ունեմ՝ ԲԴԽ-ին, Դատավորների ընդհանուր ժողով, ձայն չհանեց»: Ի տարբերություն դրա՝ Ալումյանը հիշեցրեց, որ երբ միջադեպ եղավ դատավոր Աննա Դանիբեկյանի մասնակցությամբ, եւ նրան հետապնդեցին Ռոբերտ Քոչարյանի օգտին հանդես եկող երիտասարդներ, անմիջապես քրեական գործ հարուցվեց: Ըստ Ալումյանի՝ այս գործով խորհրդակցական սենյակ հեռանալիս դատավորը չի կարող չմտածել նման հարցերի շուրջ. «Աննա Դանիբեկյանը՝ անպաշտպան մի կին, հասկանում է, որ եթե հիմա կիրառի օրենքը, իսկ այդ դեպքում պիտի բաց թողնի պարոն Քոչարյանին, էլ ինչ վայրագ դրսեւորումներ կարող են տեղի ունենալ»:
Անդրադառնալով ԲԴԽ նախագահի կողմից իրենց վարքագծի առնչությամբ Փաստաբանների պալատին դիմելու հանգամանքին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ դա անտրամաբանական է, եւ դիմումի տեքստը օրենքի հետ ոչ մի առնչություն չունի. «Եթե դատավորի աթոռին նստելը օրենքով արգելված չէ, ո՞նց կարող է ԲԴԽ նախագահը այդ գործողությունը համարել անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ եւ իրեն թույլ տալ այդ թղթի տակ ստորագրել եւ դիմել Պալատ»: Ալումյանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը, երբ նստում են դատավորի աթոռին, լուսանկարվում: Հարցին՝ այս դեպքում արդյոք իրենց գործողությունները որպես ակցիա չէի՞ն իրականացնում, պաշտպանը պատասխանեց. «Ես չեմ լսել եւ հիմքեր չունեմ մտածելու, որ փաստաբան Միհրան Պողոսյանը դատավորի աթոռին նստել էր՝ որպես ակցիա, այդ պահին նիստ տեղի չէր ունենում, դատարանի դահլիճում մեզնից բացի մեկ էլ կարգադրիչներն էին, նա էլ ուղղակի նստել էր»:
Խոսելով Եվրոպական դատարան ուղարկված դիմումներից՝ Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց դիմումի պատասխանը զարմանալիորեն ուշանում է, իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դիմումին, դրա պատասխանն ակնկալվում է ստանալ հունիս ամսին կամ դրանից մի փոքր ավելի վաղ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, բժշկի խոսքով՝ այս շաբաթ նա որոշ հետազոտություններ պիտի անցնի, որից հետո միայն պարզ կլինի, թե երբ է դուրս գրվելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ
Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար
Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT