Բացահայտվել են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հկ տնօրենի ապօրինությունները (տեսանյութ)

24/03/2020 schedule22:16

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2014-ից 2020 թվականներին օտարերկրյա «Համաշխարհային հատուկ օլիմպիադաներ» կազմակերպությունից, Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, ինչպես և այլ կազմակերպություններից «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը փոխանցվել է ընդհանուր 80 միլիոն 680 հազար դրամից ավելի գումար՝ հաշմանդամային սպորտին առնչվող ծրագրերի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Քննությանը հայտնի տվյալներով՝ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության տնօրենը հիշյալ գումարներից իր անձնական բանկային քարտին փոխանցելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 34 միլիոն 430 հազարից ավելի դրամ։
Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը 2015-2016 թվականներին կանխիկացրել և յուրացման եղանակով հափշտակել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներից երկուսի մարզիչի՝ ՀՀ Նախագահի կողմից որպես անվանական թոշակ նշանակված գումարներից 960 հազար դրամը։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Տպել
621 դիտում

Կայացել են ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ․ Արցախի ՄԻՊ

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ադրբեջանական տեղեկատվական հարթակները տարածում են բացարձակ շինծու տեղեկություններ սահմանային իրավիճակի մասին

COVID-19-ով պայմանավորված՝ իրավիճակը Վրաստանում սրվում է. Գախարիա

Ըստ պաշտպանների՝ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս գտնվել ՔԿՀ-ում, որի աշխատակիցները դեռ թեստ չեն հանձնել

Առինջ համայնքում արձանագրություն է կազմվել «Զիլ» մակնիշի ինքնաթափ բեռնատարի վարորդի նկատմամբ

Հայաստանում պարենային որոշ ապրանքների թանկացումներ հնարավոր են եւ արդեն նաեւ տեսանելի․ նախարար

Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր շոուի՝ Հայաստանում նկարահանված թողարկումը

ՌԴ-ում կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաճաժամի պատճառով կնվազեն դեպի Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները

Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մի անգամ դասին․ հեռավար կրթությունից զվարճալի դեպքեր են պատմում ուսանողները եւ աշակերտները

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

12-ամյա տղային մի քանի ժամ փնտրել են փոքր եղբայրները. նրան գոմում կախված է գտել հարեւանի կինը

Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. բուժումն այս պահին ավարտվել է

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու է գնացել եղբայրը

ՓՄՁ-ներից 120 հայտ ենք ստացել արդեն, որի ընդհանուր գումարը կազմում է 1․4 մլրդ դրամ․ Խաչատրյան

Բռնցքամարտի ռուս մարզիչը կարծում է, թե վարակվել է հայ կոլեգայից. Tribuna.com

Հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 46 տոկոսով. ՊԵԿ

«Դոմոդեդովո»-ի տարածքում այս պահին ՀՀ քաղաքացի ուղևորներ չկան