Երևան
12 °C
Արցախի նախագահի թեկնածուներից Հայկ Խանումյանը կնոջ՝ Դիանա Մովսիսյանի հետ իր քաղաքացիական պարտքն է կատարել Ստեփանակարետի 1/32 ընտրատարածքում:
Լրագրողների հետ զրույցում թեկնածուն ասել է, որ քվեարկել է հանուն իրական փոփոխությունների: «Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին: Ինչպես տեսնում եք, ամեն օր նոր մարտահրավերի առաջ ենք կանգնում, եւ շատ կարեւոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ կարողանանք ֆորսմաժորային իրավիճակներին դիմակայել: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն եւ պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լինի ֆորսմաժորային իրավիճակներից առավել արդյունավետ դուրս գալ»,- ասել է Խանումյանը:
Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին հարցին՝ Խանումյանն ընդգծել է, որ իր կարծիքով պետք է որոշում կայացվեր հետաձգել կամ չեղարկել ընտրությունները, բայց իշխանությունն անգործության է մատնված. «Բակո Սահակյանը չի կարողանում որոշում կայացնել, դա տեսել ենք 2016 թվականի ապրիլին, դա տեսնում ենք հիմա, դա տեսել ենք տարբեր իրավիճակներում, 2018 թվականի հունիսին, երբ որ Ստեփանակերտում ցույցեր էին…Հետեւաբար իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը Բակո Սահակյանի եւ նրա նեղ շրջապատի վրա է: Պաշտոնական Երեւանը, չգիտեմ՝ արդյոք ունե՞ր համապատասխան արդյունավետ լծակ դա որոշելու համար»,- ասել է Խանումյանը:
Արցախի նախագահի թեկնածուն խոսել է նաեւ թեկնածուների համար ստեղծված պայմանների մասին: Խանումյանն ընդգծել է, որ Ֆորմալ առումով բոլորի համար ստեղծված են հավասար պայմաններ, բայց ակնհայտ է, որ այս ընտրություններում Արցախի եւ նույնիսկ Հարավային Կովկասի պատմության մեջ աննախադեպ մեծ գումար է ծախսվել եւ այդ գումարը, ըստ նրա, ծախսել են 3 կուսակցություններ:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի բնակչությունն ընտրում է միաժամանակ երկրի նախագահ եւ խորհրդարան: Արցախի Հանրապետությունում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103 հազար 663 քաղաքացի: Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն եւ 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:
Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը եւ Մելսիկ Պողոսյանը։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, «Անկախության սերունդ» կուսակցությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, Արցախի հեղափոխական կուսակցությունը, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, Արցախի Պահպանողական կուսակցությունը, Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը, «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT