Ո՛չ, Մասիս Մայիլյանի ձայներն իր ձայներն են, Սամվել Բաբայանինը չեն. ՀՀ ԱԺ պատվիրակության գնահատականը՝ ԱՀ ընտրություններին

Կային խնդիրներ, որոնց շուրջ դեռ շատ աշխատելու բան կա, բայց, այնուամենայնիվ, այսօրվա տվյալները արտացոլում են այն պատկերը, որ արցախցին ձեւավորել է քվեարկության միջոցով: Ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում ենք դրական:

Արցախում երեկ տեղի ունեցած ընտրություններն ամփոփելով այսօր այսպիսի հայտարարություն հնչեցրեց ՀՀ ԱԺ դիտորդական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ բաժանվել են խմբերի եւ շրջել տեղամասերում, ու կարող է ասել, որ շատ բարձր է գնահատում քվեարկողների կազմակերպվածությունն ու ակտիվությունը:

«Որքանով հասկանում եմ, երկրորդ փուլն անխուսափելի է, հույս ունենանք՝ կլինի ավելի լավ կազմակերպված: Հուսանք նաեւ, որ աշխարհում գոյություն ունեցող իրավիճակը՝ կապված կորոնավիրուսի հետ, չի կարողանա խանգարել, որ հանդիպենք 14 օր անց: Բոլորս հասկանում ենք, թե որքան կարեւոր է Արցախի հանրության համար ընտրությունների կայացումը, դա կարեւոր է Արցախի Հանրապետության վերջնական կայացման համար»,- հայտարարեց Սիմոնյանը:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը նկատեց, որ եղել են Մարտակերտի մի քանի տեղամասերում, հայտնաբերել միյան ընթացակարգային խախտումներ, որոնք ունեին մի քանի պատճառներ.

«Առաջին. ԿԸՀ-ն պետք է աշխատի հանձնաժողովների հետ, կա վերապատրաստման լուրջ կարիք, երկրորդ, կան իրավական որոշ բացեր: Բնական է, որ ամեն ընտրությունից հետո կարիք է լինում Ընտրական օրենսգրքի բարելավման: Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են շատ խաղաղ: Վստահ եմ, որ երկրորդ փուլում մասնակցությունը կրկին կլինի շատ ակտիվ, թերությունները կշտկենք»,- նկատեց Սամսոնյանը: Պատասխանելով միջազգային դիտորդների բացակայության պայմաններում ընտրությունների լեգիտիմության մասին հարցին՝ Սամսոնյանն ասաց՝ ցանկալի կլիներ, որ միջազգային դիտորդները մասնակցեին, բայց ԿԸՀ-ն փորձել է այնպես անել, որ ընտրությունները նաեւ առանց նրանց լինեն թափանցիկ: Այս առումով նա կարեւորեց 48 տեղամասերում տեսախցիկների առկայությունը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք պատգամավորների կարծիքով Արցախի նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը Սամվել Բաբայանի շնորհիվ է ստացել այդքան ձայներ՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրություններում, օրինակ, Մայիլյանի կուսակցությունը անցողիկ շեմը չի հաղթահարել, իսկ Բաբայանի կուսակցությունը 9 մանդատ է ստանալու:

«Ո՛չ, Մասիս Մայիլյանի ձայներն իր ձայներն են, Սամվել Բաբայանինը չեն, Վիտալի Բալասանյանն իր ձայներն ունի, Արայիկ Հարությունյանը՝ իրենը: Էդ նույն տրամաբանությամբ կարելի է հարցնել՝ էս լրատվամիջոցը, որ հարց է տալիս, էդ ի՞ր հարցն է, թե՞ իր հետ աշխատող որեւէ մեկի»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

Տպել
3013 դիտում

Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի

Վրաերթի ենթարկված 47-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում

Երկար, քաղաքավարի խոսակցություններ են, երբեմն՝ 1-1,5 ժամ. Շոլցը՝ Պուտինի հետ հեռախոսազանգերի մասին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին

Ճապոնիայի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել

Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) մեղադրանքը հաստատվել է. նա օրինականացրել է շուրջ 400 մլն դրամի ապօրինի գույք

Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին․ Արթուր Թովմասյան

Կողքին եղել են խաղալիքներ, սնունդ․ նոր մանրամասներ նորածնի մարմնի հայտնաբերման փաստով

«Սթափության կոչ եմ անում». Ավինյանն արձագանքել է քաղաքապետարանի աղմկոտ ձերբակալություններին

Ինչպիսին է մարդու իրավունքների հետ կապված վիճակը Հայաստանում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը

Անտառում բանջար հավաքող քաղաքացին նորածնի դի է գտել

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և նպատակաուղղված քայլեր իրականացնի. նախագահ

Բրյուսելում հանդիպել են Կլաարն ու Չավուշօղլուն

Պետությանը կվերադարձվի պատճառված մոտ 82 մլն դրամի վնասը

Փարիզում 100-ավոր ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների հետ բախումներից հետո (լուսանկարներ)

Պետք է ապահովել բժշկական օգնության պատշաճ որակը․ առողջապահական կազմակերպությունները կլիցենզավորվեն ամեն 5 տարին մեկ

Տեսակցողի գրպանում հայտնաբերվել է կալանավորի համար նախատեսված թմրամիջոց

Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը

ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյան

Լոռու անտառներում ապօրինի ծառահատումների գործով անցնում է 11 անտառապահ և 3 անտառապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծը չընդունվեց ԱԺ օրակարգում

Ձերբակալվել է քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյա

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Հայաստանը Բրազիլիայում նոր դեսպան ունի

Ինչ տեսք կունենան մայրաքաղաքի որոշ փողոցներ դեֆորմացված ծառերի փոխարինման արդյունքում (տեսանյութ)

«Գուչի»-ն վաճառքի է հանել բյուրեղապատ արջուկի տեսքով պայուսակներ. արժեքը՝ 43 հազար դոլար (լուսանկարներ)

Մասնակի փլուզում Երևանի Վերին Անտառային փողոցում, պատը կարող է ամբողջությամբ փլվել (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը` լուսանկարներով

Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են, չեն կարող օգնել՝ թող չխանգարեն. ԱՀ պետնախարար

Նոր հրաժարական՝ Երևանի քաղաքապետարանում

Փորձում են ճնշում գործադրել, բայց մեզ համար ճնշում չկա. Շաղոյանը՝ Հայաստան-Թուրքիա հանդիպման մասին

53-ամյա Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է անկեղծ կերպարով | լուսանկարներ

Ի՞նչ իրավիճակ է Ջերմուկում

Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել

Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցին Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել | տեսանյութ