Երևան
12 °C
Մեկ օրվա տվյալով պետք չէ երեւի հետեւություն անել, բայց մենք կորոնավիրուսի դեպքերի տեմպի աճի որոշակի վտանգի առաջ ենք կանգնած՝ չնայած դրա նախորդ օրը մենք ունեինք տեմպի նվազում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր առավոտվա դրությամբ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի 92 նոր դեպքին։
Վարչապետը նշեց՝ շատ կարեւոր է արձանագրել, որ թեստավորման քանակները մեծացրել են. «Եվ դա ճիշտ մոտեցում է, մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշել, ընդհակառակը, մենք ուզում ենք՝ հնարավորինս շատ։ Եվ այստեղ ընդհանուր առմամբ մենք կարող ենք ասել, որ մեր իրավիճակը դեռեւս վերահսկելիության շրջանակներում է»։
Նրա խոսքով՝ այստեղ 2 խնդիր կա. «Կա երկու ծայրահեղություն. մի ծայրահեղությունը խուճապն է այս պրոցեսի հետ կապված, որն անթույլատրելի է, եւ դրա կարիքը չկա ընդհանրապես։ Եվ երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է: Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երեւույթները, բայց, ոնց հասկանում եմ, չափից ավելի շատ ենք կանխել։ Հիմա չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել ինչ-որ մի հավասարակշռված վիճակի, որովհետեւ երկրում տիրում է համատարած հանդարտություն, հանգստություն։ Իհարկե, դա լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսակետից, բայց համաճարակային տեսակետից պրոբլեմ է։ Հենց այս հանգստությունն է, որ մեզ համար ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա»։
Վարչապետը կոչով դիմեց հանրությանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք էս պրոբլեմին։ Այսօր մեր հիվանդների 80 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի, այսինքն՝ եթե սա լիներ մեզ հայտնի վարակ, օրինակ՝ գրիպ, մենք այսօրվա մեր հիվանդների 80 տոկոսին կասեինք՝ ուղղակի գնացեք տուն, թեյ խմեք, հեղուկ շատ օգտագործեք, եւ վերջ։ Եվ հիմա էլ այս մեր հիվանդների 80 տոկոսին, ըստ էության, չենք բուժում, բայց ինչո՞ւ ենք նրանց պահում հաստատություններում, մի պարզ պատճառով, որովհետեւ եթե նրանք դուրս գան, կվարակեն այլ քաղաքացիների»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, ցավոք սրտի, կորոնավիրուսից 4-րդ մահը եղավ, եւ ամենամեծ ռիսկի խումբը շարունակում են մնալ տարեցները։
«Մեկուսացման պայմանները չպահելով՝ առաջին հերթին վտանգի տակ ենք դնում ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Ուզում եմ ճշգրտել, որ սա չի նշանակում, թե ավելի երիտասարդների համար երաշխավորված է, որ վիրուսը լինելու է անվտանգ։ Ո՛չ, այդպիսի բան որեւէ մեկը չի կարող պնդել, ուղղակի առավելապես վիրուսը վտանագավոր է մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Իհարկե, պարետատունը միջոցներ է ձեռնարկել, ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով պահպանում է սահմանված արտակարգ դրության ռեժիմը, բայց սա այն դեպքը չէ, երբ այս արտակարգ միջոցներն իրականացվում են ինչ-որ քաղաքական կամ այլ նպատակներով։ Սա արվում է մեր քաղաքացիների անվտանգության համար։ Եվ մեր քաղաքացիներին պետք է խնդրենք ավելի շատ ջանք թափել՝ սեփական անվտանգությունը պահպանելու համար»,- ընդգծեց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը
Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան
Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին
Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին
Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը
Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ
Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ
Նոր կադրեր՝ «Վարչաբենդ»-ի համերգից
Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը
2-րդ նախագահ աշխատած ՌՔ-ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից․ լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ․ Միրզոյան
Մեկնարկել է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ հարվածային գործիքների մոտ Նիկոլ Փաշինյանն է. տեսանյութ
TRIPP-ի խափանումը պատերազմի մեկնարկն է. Քոչարյանը թող ասի՝ որ պետությանն է պատերազմ հայտարարում. տեսանյութ
Աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ՀՀ ողջ տարածքում 110/35 կՎ բարձր լարման 322 ենթակայանում ստուգումների համար
Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեր ամենամասշտաբային սոցիալական բարեփոխումներից մեկն է․ Ղազարյան
Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկարաձգվել է
Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան
Քոչարյանը քաղաքական աղբանոցի ուղեգիր ունի. նրա կառավարման տարիներին արտագաղթում էին, որ չծառայեն. Ստեփանյան
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասը
Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ
Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի
Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը
Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ
Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս
ՀՀ նախագահն ու Կուբայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի շուրջ
Մնաց 2.5 ժամ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին․ այն պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է
Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին վեր է Սահմանադրությունից և օրենքներից․ Սաֆարյան
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների
Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով․ FIP
Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը
Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությանը. տեսանյութ
Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին
«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ
Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT