Վարակի տարածման՝ թե մեծ, թե փոքր ցուցանիշների դեպքում պետք է առավելագույնս պահպանել շփման ու հիգիենայի կանոնները

Գեղարքունիքի մարզը միակն է, որտեղ կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել, Երեւանում՝ դեպքերն ամենաշատն են, սակայն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը Հայաստանի բոլոր անկյունների համար, նույնն է. առավելագույնս պահպանել հիգիենայի կանոնները, հետեւել շփման ու ախտահանման համաճարակաբանական ցուցումներին:

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի բացակայությունը, Արսեն Թորոսյանի գնահատմամբ, հիմք չէ առավել անհոգ լինելու: «Դա ինչ-որ առավելություն չէ. դա որեւէ կերպ Գեղարքունիքն ավելի անվտանգ տեղ չի դարձնում: Ընդհակառակը, դրդում է, որ շարունակեն պահպանել այն բոլոր կանոնները, որ մենք խնդրում ենք եւ կոչ ենք անում»,- ասաց նա:

Միայն կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումներին ազգովի հետեւելու արդյունքում է, որ, ըստ նախարարի, հնարավոր կլինի հասնել այն կետին, որ բոլոր մարզերում էլ կամ դեպքեր չարձանագրվեն, կամ դրանք լինեն քիչ:

Նախարարը չբացառեց, որ շուտով կորոնավիրուսի տարածման վիճակագրությունը կհրապարակվի ոչ միայն՝ ըստ մարզերի, այլեւ առանձին կնշվեն վարակման դեպքեր ունեցած քաղաքները, գյուղերը:

Երեւանում վարակվածների թվում են նաեւ Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի Երեւանի մասնաճյուղի 14 աշխատակիցները: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են իրենց զգում նրանք, եւ արդյոք գտնվել է նրանց փոխարինող անձնակազմ՝ Թորոսյանն ասաց. «Նրանք իրենց լավ են զգում. գրեթե ամբողջությամբ փոխարինվել են այլ մասնաճյուղերի աշխատակիցներով, որպեսզի Երեւանի մասնաճյուղը կարողանա շարունակել բնականոն աշխատանքը: Քանի որ կանխարգելիչ միջոցառումների, կոնտակտավորների հայտնաբերման, թեստավորման ամենամեծ բեռը (վարակակիրների թվով պայմանավորված) Երեւանի մասնաճյուղի վրա է»:

Պատասխանելով Հայաստանում վարակի տարածման՝ Վրաստանի հետ համեմատականի մասին հարցին՝ նախարարը նշեց, որ մեր երկու երկրներն էլ ձեռնարկել են նմանատիպ միջոցառումներ. թե Վրաստանում եւ թե Հայաստանում այս պահին բոլորովին չկան զբոսաշրջային հոսքեր, թույլատրված են միայն բեռնափոխադրումներ: Վրաստանում դեպքերի փոքր թիվը, ըստ Թորոսյանի, պայմանավորված է Վրաստանի առողջապահական համակարգի լավ աշխատանքով և պատահականությամբ. «Երջանիկ պատահականությամբ Վրաստանում 500 հոգանոց արտադրամասում վարակի դեպք, 100 հոգանոց խնջույքի ժամանակ վարակի դեպքեր չեն եղել, դրա համար էլ թվերը փոքր են: Եվ ես հույս ունեմ, որ մեր հարեւան, մեր բարեկամ երկրում այդպես էլ կշարունակվի»,- ասաց նա:

Տպել
1321 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը