Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Աջակցության ծրագրերում մեզ համար ամենակարեւոր խնդիրը հասցեականությունը ապահովելն է։ Այս մասին ֆեսյբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով քաղաքացու հարցին, թե ինչո՞ւ օգնությունները բոլորի համար չեն, վարչապետը պատասխանեց՝ որովհետեւ երեխաներ կան,որ այդ օգնության կարիքը չունեն այն չափով, ինչ չափով, որ մյուս երեխաները։ Քաղաքացին իր հարցում մասնավորապես նշել էր․«Ինչո՞ւ նոր նախագծում որոշվեց, որ միանվագ ստանան այն մայրերը, ովքեր չեն աշխատում և նպաստառու չեն։ Իսկ եթե օգտվեին բոլոր երեխաները ավելի նպատակահարմար չէ՞ր։ Թող չլինի 100 հազար  լինի 20 հազար, բայց բոլորն օգտվեն։ Ամեն դեպքում ծանր վիճակը բոլորի համար է ծանր։ Երեխան երեխա է, բոլորն էլ ուտել են ուզում։ Օրինակ ՝կան մարդիկ, ովքեր հեռացված չեն աշխատանքից, բայց մատնվել են հարկադիր պարապուրդի եւ ունեն անչափահաս երեխա: Այդ դեպքում բա՞»։

Վարչապետն պատասխանեց, որ եթե բոլորին են տալիս օգնություն, նշանակում է, որ այդ ռեսուրսը օգտագործում են նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն։ «Ես բերեմ իմ օրինակով․ ես 4 երեխա ունեմ, 2-ը չափահաս են, բայց իմ 2 փոքր երեխաները չեմ կարծում, որ պետք է օգտվեն այդ աջակցությունից։ Շատ են ասում, որ մարդկանց բաժանում եք խմբերի, նույնիսկ մեղադրանք կա, որ բաժանարար գծեր եք տանում։ Ես ուզում եմ բացատրել, թե ինչու ենք մենք խումբ-խումբ իրականացնում աջակցության մասին որոշումները․ հասցեականությունն ապահովելու համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ գուցե կան երեխաներ, որոնց ծնողների եկամուտը ոչ միայն չի նվազել, այլ նաեւ աճել է։ Ըստ նրա՝ եթե պետությունը բոլորին բաժանի օգնություն, կնշանակի, որ ավելի պակաս կկարողանա օգնել այն մարդկանց, որոնք ունեն այդ օգնության կարիքը։

«Մենք տարբեր խավերի օգնությունների ծրագրեր ենք իրականացնում․ օգնում ենք այն մարդկանց, որոնք ազատվել են աշխատանքից այս ընթացքում, որոնք որոշակի ոլորտների աշխատողներ են եւ հարկադիր արձակուրդում են եւ չեն վճարվում։ Իհարկե, կանխավարկածն այն չէ, որ մենք բոլորին գտնում ենք, բայց մենք համարում ենք, որ կան ընտանիքներ, որ եթե մեկը մի ծրագրին չի համապատասխանում, մյուսը կարող է մյուս ծրագրին համապատասխանել։ Եթե մեկը ոչ մի ծրագրից չի օգտվում, մեծ է հավանականությունը, որ ապրում է մի ընտանիքում, որտեղ կա երեխա այս չափանիշներով, կամ ապրում է մի ընտանիքում, որտեղ մեր ութերորդ ծրագրից օգտվող քաղաքացի կա»,- ասաց վարչապետը։

Նա նաեւ չբացառեց, որ կան մարդիկ, որոնք արձակուրդում են եւ չեն վճարվում։ «Այսօր ՊԵԿ-ի բազաներում այդ հանգամանքը դեռեւս չի երեւում։ Դա կերեւա ապրիլի 20-ին, երբ եկամտահարկի հաշվետվությունները լինեն։ Այդ ժամանակ մենք հստակ կտեսնենք՝ ինչքան մարդ է, որ հարկադիր արձակուրդում է գտնվել եւ չի վճարվել, եւ ինչքան մարդ է վճարվել։ Այստեղ մենք հնարավորություն կունենանք առավել կարիքավորներին օգնել շատ հասցեական»,- եզրափակեց Փաշինյանը։

Տպել
1961 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն