Երևան
12 °C
Ես մի քանի անգամ ասել եմ, որ հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից ես գոհ չեմ։ Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Քաղաքացին հետաքրքրվել էր, թե ինչքա՞ն պետք է ՀՀ-ի ժողովուրդը սպասի, որ նախկին կոռումպացված թալանչիների գույքերն ու միլիարդավոր դոլարների թալանը բռնագանձվի։ «Ես չեմ ցանկանում, որ նման արտակարգ դրությունում ՀՀ ժողովուրդը սպասի, թե որ «ձեռներեց-բարերարը» պետք է մի քանի մլն դրամով աջակցի երկրին, քանի որ իրենց «օգնությունը» դիտարկվում է որպես արդար օգնություն։ Եթե իսկապես նախկինում եղել են թալանչիներ, որում ես համոզված եմ, ապա ասեք՝ երբ սպասենք նրանց թալանի բռնագանձմանը»,- գրել էր նա։
Փաշինյանը պատասխանեց, որ վերջերս մի քանի խորհրդակցություններ է ունեցել եւ տվել է կոնկրետ հանձնարարականներ, որ հակակոռուպցիոն գործերի էֆեկտիվությունը էականորեն ավելանա։ «Իհարկե, մենք փորձել ենք դուրս բերել պատճառները, եւ, հիմա էլ այդ պրոցեսն ընթացքի մեջ է։ Իմ գործընկերները գիտեն, որ եթե այդ արդյունավետությունը չբարձրանա, այլ կարգի որոշումներ մենք պիտի կայացնենք։ Ինչ վերաբերում է վերադարձված գումարներին, խնդիրը միայն բռնագանձված եւ բռնագանձվելիք գումարները չեն։ Խնդիրն այն է, որ 2018 թվականից ի վեր մինչեւ այս պահի դրությունը ՀՀ բյուջեի եկամուտները ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով։ Դա ի կատարումն իմ նախահեղափոխական խոստման, թե հեղափոխությունից հետո 1-2 տարում բյուջեի եկամուտները պետք է աճեն 30-30 տոկոսով։ Հիմա մենք ունենք այդ նույն ցուցանիշը 40-45 տոկոսով։ Բա այդ 1 մլրդ 100 մլն-ը որտեղից, օդից ընկավ․ դա ստվերի դեմ պայքարն է, դա մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարն է, որոնց արդյունքներով այդ գումարները վերադարձվել են պետական բյուջե։ Կան նաեւ քրեական գործերով, որից ես գոհ չեմ, բայց 40 մլրդ դրամ այս պահին ետ է բերվել»,- ասաց վարչապետը։
«Դուք ակնարկեցիք մի, այսպես ասած, բարեգործության մասին, ես իհարկե ողջունում եմ բարեգործությունը, բայց այս վերջերս մի վարժություն եմ արել, որը, կարծում եմ, ձեզ համար նույնպես հետաքրքիր կլինի։ Իքս մարդը իքս օգնություն էր բաժանել իքս տեղում։ Սրա մասին լայնածավալ ռեպորտաժներ են ցուցադրվել։ Ես խնդրեցի մեր մարմիններին՝ ճշտել, թե կոնկրետ ի՞նչ է բաժանվել եւ մոտավորապես ի՞նչ գնի։ Պարզեցինք, որ մոտավորապես 1 տոպրակի պարունակության գինը 3000 դրամ է եղել, եւ երբ հաշվեցինք մարդկանց, պարզվեց, որ բաժանվել է 350-400 հազար դրամի օգնություն։ Այս թիվը համեմատեցինք հեռուստատեսության ռեպորտաժի րոպեների եւ գովազդի րոպեների հետ, որի համար, ենթադրում ենք, չի վճարվել, ոորվհետեւ դա ոչ թե որպես գովազդ է եթեր գնում, այլ՝ ռեպորտաժ։ Այս երեւույթը պետք է գնահատականի արժանանա, այսինքն՝ հեռուստատեսային գովազդի գնից ավելի պակաս աջակցություն է բաժանվում։ Ստացվում է, որ սա շատ ձեռնտու եւ շահավետ գործողություն է, որ իրականում այդքան էլ բարեգործություն չէ, այլ՝ սեփական գովազդային հոլովակ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ռեպորտաժը պատրաստելու եւ եթեր հեռարձակելու համար կպահանջվեր բարեգործությունից շատ ավելի մեծ գումար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT