Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

08/04/2020 schedule22:32

Վերջին օրերին ոստիկանության Մաշտոցի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ մի քանի հաղորդում էր ստացվել։ Թիրախում Աջափնյակ վարչական շրջանի բակերում կայանված տարբեր մակնիշի մեքենաներն էին։ Հափշտակվել էին կողային հայելիներ։ Բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով նախ պարզեցին, որ գողությունները նույն անձի ձեռքի գործն է։ Շուտով փաստական տվյալներ ձեռք բերվեցին կասկածվողի ինքնության վերաբերյալ։

Խոսքը Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդու մասին էր, որը նախկինում ևս հայտնվել էր ոստիկանների օպերատիվ տեսադաշտում ՝ դարձյալ մեքենաներից կատարած գողությունների համար։ Ապրիլի 7-ին Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերել ու բերման են ենթարկել բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը մեքենաներից գողություններ է արել ոչ միայն Աջափնյակում, այլև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում։

Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժած անձանց հայտնաբերելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տպել
434 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ