Պարը՝ հեռավար․ բեմի, տարածքի, կենդանի շփման բացակայությունն այլեւս խոչընդոտ չի, 130+ պարողներից միայն 3 %-ը չի միանում

Տարածքը սահմանափակ է, պտույտներ, մեծ թռիչքներ չի ստացվում կատարել, ձող էլ չկա, աթոռ են օգտագործում, իսկ դա էլ շարժվում է։

Պարուհիներն այժմ բեմի ու կենդանի շփման փոխարեն հեռախոսների էկրաններից եկող, երբեմն կտրատվող ձայնն են լսում։ Արտակարգ դրությունն ու կորոնավիրուսը, սակայն, սիրելի զբաղմունքից չեն կարող կտրել։

Իրինա Սմոյանը՝ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սաներից մեկը, շաբաթական 2 անգամ պարի պարապմունքերի է հաճախում, տնից դուրս գալ էլ հարկավոր չէ, հեռախոսն է միացնում։

Նրա խոսքով՝ շատ շարժումներ չեն կարողանում անել․ բնակարաններում տարածքը սահմանափակ է, իսկ հավասարությունը պահելը շատ դժվար․ պարուսույցը պատկերները  միեւնույն ժամանակ չի տեսնում, եւ բոլորին հետեւելու գործը բարդանում է։

Սաները բեմական ժամերը չեն կարող անել տանը, քանի որ դրա համար անհրաժեշտ է տեսնել ուսուցչին, նոր բեմադրությունների մասին էլ չասած։ Այս պատճառով դասերի ժամանակն ահագին կրճատվել է, իրենց 3-4 ժամ պարապմունքներին փոխարինել են 1-1․5 ժամանոցները։

Պիտի գոնե այսպես աշխատեն, չանել չի լինի։

«Մեր մկանները միջին վիճակում ենք պահում եւ չենք բռնվի, եթե երկար ընդմիջումից հետո կրկին վերադառնանք։ Եթե ոչ 100 %-ով, ապա գոնե 40-50 %-ով մեր մարմնի վիճակն առաջվանն ենք պահում»,-նշեց Իրինան։

Տեսախցիկներով պարապելը ոչ բոլորին է դուր գալիս։ Իրինայի խոսքով՝ իրենց խմբից Էլինան միշտ խուսափում է, հիմա էլ երբ ինչ-որ բան պետք է քննարկեն, որոշեն, ձայնն ու պատկերը փակում է, իսկ դասի ժամին այնպես անում, որ ոչ ոք դեմքը չտեսնի։

Մեկ տնից՝ տարբեր սարքերով

Իրենց խմբի դասերի ժամանակ պարուսույց Անահիտ Մկրտչյանի տնից դասին 2 հոգով են միանում՝ Մկրտչյանը եւ սաներից մեկը՝ իր աղջիկը։ Նրանք երբեմն տարբեր սենյակներից են աշխատում, երբեմն էլ մի սենյակից՝ տարբեր սարքերով։

Պարուսույցը, որը նաեւ Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի ղեկավարն է, պատմեց, որ սկզբում, երբ դպրոցի բոլոր բաժիններում սկսել են քննարկել հեռավար կազմակերպումը, ամենաանհավանականը եւ մտահոգիչն իրենց բաժնի հարցն էր։

Խնդիրն այն է, որ գործ ունեին տարբեր տարիքային խմբերի հետ՝ սկսած հինգ տարեկանից։ Շարժումները ճիշտ կատարելու եւ ուղղելու գործընթացն առցանց կերպով արդյունավետ չէր կարող լինել։ Պարապմունքները սովորաբար անցկացվում են կենդանի նվագակցությամբ, իսկ առցանց դասերի ժամանակ դա անհնար էր թվում։ Մեկ այլ խանգարող հանգամանք էին հանրակրթական դպրոցում խառը գրաֆիկով իրականացող դասերը։ Այնուամենայիվ, սկսվեց կազմակերպչական աշխատանքը։ 

«Երկրորդ կիսամյակում հաշվետու համերգների վրա է աշխատանքը կենտրոնացվում՝ բեմադրություններ, բեմական փորձեր եւ այսքանից ելնելով՝ շատերը թերահավատորեն էին մոտենում այս գործընթացի իրականացմանը»,- պատմեց պարուսույցը՝ նշելով, որ երկկողմանի համագործակցություն ստանալու նպատակով՝ մի ամբողջ բաժին էր վերահսկում։

Արվեստի դպրոցում ուսումնասիրվող պարերը մի քանիսն  են՝ դասական, հայկական, ազգագրական, ժամանակակից-պարահանդեսային եւ այլն։ Յուրաքանչյուր առարկա մի մասնագետ է դասավանդում, եւ սկզբնական շրջանում այդքանը հարմարացնելն ու առցանց հարթակ տեղափոխելն ուղղակի անհնար էր թվում։

Թիմային աշխատանքի արդյունքում հավաքվեցին խմբերը, դասավորվեցին ժամերը։ Նվագակցողները շտապեցին միանալ դասերին եւ այսպիսով՝ մեկնարկը տրվեց մարտ ամսվա երրորդ շաբաթից։ Աշխատում են «Zoom» ծրագրով։ Մկրտչյանի կարծիքով՝ ամեն ինչ հաջողվեց նաեւ դպրոցի տնօրեն Սուսաննա Սուքիասիանի ջանքերի շնորհիվ։

Այժմ պարապմունքներին պարարվեստի բաժնի 130+ պարողներից միայն 3 %-ը չի միանում։ Մի դեպքում տան անհարմարավետությունն է պատճառը, մյուս դեպքում՝ ծնողը չի հավատում առցանց դասերի արդյունավետությանը։

Անահիտ Մկրտչյանը հիմնական դժվարությունը կապի խնդիրներն է համարում․ «Պարուսույցի ձայնը տարբեր ժամանակահատվածում է հասնում ամեն մի երեխայի, եւ շարժումը տարբեր ժամանակահատվածում է արտաբերվում։ Պարուսույցը պետք է շատ ուշադիր լինի դասապրոցեսին, որ կարողանա սխալների ուղղում կատարել»։

Իսկ դրականը՝ երեխաների մասնակցությունն է․ «Պահպանվում է կապը գեղագիտական ուսուցման հետ, պահպանվում է սիրելի պարուսույցների հետ շփումը։ Ինչպես ասում են․ առողջ մարմնում՝ առողջ հոգի»։

Տպել
2068 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում