Կորոնավիրուսը կարող է բացասաբար անդրադառնալ մարզիկների հոգեբանական առողջության վրա. Reuters

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով պարտադրված ինքնամեկուսացումը կարող է բացասաբար անդրադառնալ մարզիկների հոգեբանական առողջության վրա: Թեմային անդրադարձել է Reuters լրատվական գործակալությունը: Ըստ դրա՝ երկարատեւ ինքնամեկուսացումը կարող է լրջորեն անդրադառնալ այն մարդկանց հոգեբանական վիճակի վրա, որոնց ապրելակերպն ու ինքնագնահատականը սերտորեն կապված են մրցելու հետ:

«Շատ մարզիկներ հիմա սկզբնական շոկի մեջ են, գուցե շփոթված են կամ որոշ թեթեւություն են զգում իրենց կյանքում եղած ողջ քաոսից հետո: Ամենայն հավանականությամբ նրանց կյանքում 2 կարեւոր բաղադրիչներն են մրցակցելը եւ օրական 6-7 ժամ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալը: Հիմա դա չկա, ինչը շատ բարդ է»,- ասել է սպորտային հոգեբան Քերոլայն Անդերսոնը:

Նույն խնդրի մասին, բայց մասնավորապես ֆուտբոլիստներին անդրադառնալով՝ խոսել է նաեւ FIFPRO-ի (Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա) գլխավոր քարտուղար Ջոնաս Բաեր Հոֆմանը: Նա նշել է, որ առանց այդ էլ ֆուտբոլիստները մշտապես լարված վիճակում են, քանի որ մի օր բոլորի համար հերոս են, մյուս օրը կարող են սուր քննադատության ենթարկվել, կամ էլ նրանց մասին կարող են ընդհանրապես մոռանալ: Նրանց աշխատանքը կայուն չէ, քանի որ հեշտությամբ կարող են կորցնել այն, հաճախ ապրում են ոչ իրենց հայրենիքում, ընտանիքներից հեռու: Ըստ Հոֆմանի՝ նրանք առանց այդ էլ հակված են հոգեբանական խնդիրներ ունենալուն, եւ կորոնավիրուսի պատճառով հետագայի վերաբերյալ եղած անորոշությունը կարող է սրել դա:

«Մենք տարիներ շարունակ արված հետազոտություններից գիտենք, որ սովորական մարդկանց համեմատությամբ խաղացողների մոտ անհանգստության ու հոգեբանական այլ խնդիրների ավելի մեծ ռիսկ կա, քանի որ նրանց աշխատանքը լարված է ու անկայուն, եւ այս ամենը դա ավելի է սրում»,- ասել է նա:

Հոֆմանը կարծում է, որ կին ֆուտբոլիստները կարող են այս իրավիճակում ավելի մեծ սթրես ապրել, քան տղամարդիկ: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ սովորաբար նրանց տրամադրված պայմանները զիջում են տղամարդկանց պայմաններին:

«Նրանք մնացել են իրենք իրենցով, ակումբների տված փոքր տանը, առանց սոցիալական շփման եւ ընտանիքի աջակցության, ինչը հոգեբանական մեծ ճնշում է»,- ասել է նա:

FIFPRO-ն խորհուրդներ է տվել, թե ինչպես կարելի է պահպանել հոգեբանական առողջությունը: Նշվում է, որ անհրաժեշտ է շարունակել առողջ ապրելակերպ վարել եւ լավ քնել, կապ պաշտպանել սոցիալական ցանցերով, շարունակել հետեւել առօրյա գրաֆիկին եւ որոշ ընդմիջումներ անել՝ երաժշտություն լսելով կամ սիրած ֆիլմը դիտելով: Խորհուրդ է տրվում կենտրոնանալ այն բաների վրա, որը մարդը կարող է վերահսկել, քանի որ երբեմն մարդիկ կենտրոնանում են այն բաների վրա, որոնք իրենց վերահսկողությունից դուրս են: Տեղակցված լինելն ու լուրերին հետեւելը կարեւոր է, սակայն խաղացողներին խորհուրդ է տրվում նաեւ ոչ ամեն ինչ կարդալ կորոնավիրուսի մասին, քանի որ դա մեծացնում է սթրեսն ու անհանգստությունը:

Տպել
1630 դիտում

Կրեմլում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում