Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը երեկ որպես Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հյուր՝ Ազգային ժողով եկավ ուղիղ 2 տարի անց այն բանից հետո, երբ նույն Ազգային ժողովում 77 կողմ, 17 դեմ ձայներով ընտրվեց վարչապետ: Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 17-ին ԱԺ շենքի լիակատար ոստիկանական շրջափակման պայմաններում նա ընտրվեց վարչապետ եւ դրանից ընդամենը 6 օր անց հրաժարական տվեց ու հեռացավ իշխանությունից:
10 տարվա իր պաշտոնավարման ընթացքում գրեթե որեւէ ասուլիս չտված եւ լրագրողների հարցերին խիստ հազվադեպ դեպքերում պատասխանող նախկին պաշտոնյան երեկ ակնհայտորեն շատ սիրալիր էր: Անգամ մերժելով երեկվա իր հարցազրույցը՝ նա խոստացավ առաջիկայում ասուլիս հրավիրել եւ մանրամասնորեն պատասխանել Ապրիլյան պատերազմին վերաբերող բոլոր հարցերին:
Այդ ընթացքում Սարգսյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, թե նա համաձայնել է մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, քանի որ իր պարտքն է համարում փակել Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման:
Ի հակառակ թեման փակելու մասին նրա գրասենյակի այս հայտարարության՝ Սարգսյանի խոսքում նշվում էր, թե ինքն էլ չպարզված հարցեր ունի. «Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, Ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի եւ մի շարք այլ թեմաներով: Սրանց դեռ միասին կանդրադառնանք եւ եզրակացություններ կանենք:
Իսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին՝ ասել այն, ինչ գիտեմ ու նաեւ այն, ինչ մտածում եմ…»,-ասվում էր Սարգսյանի հայտարարության մեջ:
Ու թեեւ այս հայտարարությունից տպավորություն էր, որ Սարգսյանն իր այդ հարցերի պատասխանը հանձնաժողովից է ստանալու, սակայն երբ նիստի ընդմիջմանը լրագրողներն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ Սարգսյանն իրենց հարցեր տվե՞լ է, նա պատասխանեց.
«Հարցե՞ր: Սերժ Սարգսյանը մեզ չի կարող հարցեր տալ: Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Իր իրավունքն է՝ պատասխանե՞լ, թե՞ չպատասխանել»:
Նիստը տեւեց 5 ժամ: Նիստի սենյակը նախ լքեցին հանձնաժողովի անդամները: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը որոշ հարցերի պատասխաններ տվել է, որոշ հարցերի պատասխաններ՝ ոչ, հետո փորձել են այլ հարցերի միջոցով ավելի սպառիչ դարձնել նրա պատասխանները: Պատգամավորը վաղ համարեց Սարգսյանի պատասխանների հիման վրա հանձնաժողովի աշխատանքը ամբողջացնելու միտքը՝ ընդգծելով, որ գործընթացը շարունակվում է, երբ բոլորին լսեն, այդ ժամանակ միայն վերջնական արդյունքները կլինեն:
Կան հարցեր, որոնց Սերժ Սարգսյանը չէր տիրապետում, այլ անձանցի՞ց պետք է ճշտեք՝ խնդրեց հստակեցնել լրագրողներից մեկը. «Ցանկացած փաստ պետք է նաեւ ստուգվի մի քանի ձեւ, ցանկացած տվյալ դեռեւս հաստատված հանգամանք չէ, քանի դեռ մի քանի հոգի չի հաստատել, դա սովորական քննության մեթոդ է, եւ բոլոր փաստերը ստուգվում են մի քանի աղբյուրներից»,- պատասխանեց Խաչատրյանը՝ հավելելով.
«Իհարկե, ես Ապրիլյան հանձնաժողովի քննության արդյունքների մասին դեռ չեմ հայտնի, դա որոշակի ժամանակ անց եզրակացությամբ կամփոփվի, ամփոփելուց հետո բոլորին պարզ կլինի այն ամենը, որը պետական գաղտնիք չի պարունակում, թե որ կասկածներն են փարատվել, որը՝ ոչ»:
Ապաեւ նիստերի սենյակից դուրս եկավ Սերժ Սարգսյանը, որը հրավիրվել էր հանձնաժողով՝ պարզաբանումներ ներկայացնելու 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող, դրա ընթացքում տեղի ունեցած, ինչպես նաեւ հաջորդող իրադարձությունների, կայացված որոշումների մասին՝ որպես այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաեւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել Ապրիլյան ռազմական գործողությունների մասին»։ Սարգսյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել նիստից՝ կրկին խոստանալով, որ առաջիկայում ասուլիս կհրավիրի եւ հանգիստ պայմաններում կպատասխանի պատերազմի վերաբերյալ բոլոր հարցերին: Այնուհետեւ ընդգծեց.
«Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք՝ ես նկատի ունեմ Զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը հաղթել է, հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ դիվանագիտական ասպարեզում»:
Իսկ տարածքային կորուստնե՞րը՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը՝ փորձելով պարզել, թե ինչո՞ւ է ավելի վաղ հայտարարել, որ 800 հեկտար հող ենք կորցրել այդ պատերազմի ժամանակ, իսկ հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող ֆիլմում ասվում է, որ կորցրել ենք ոչ թե 800, այլ 400 հեկտար:
«Երբ արտակարգ դրությունը կվերանա, ես մանրամասն, խոստանում եմ, բոլորիդ, ցանկացած հարց, տրամաբանական, անտրամաբանական, տեղին, թե անտեղի, եւ ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ»:
Չնայած Սարգսյանը որոշել էր որեւէ հարցի չպատասխանել, սակայն լրագրողները շարունակում էին հարցերը: Մասնավորապես հարց հնչեց տարածված այն տեղեկությունների մասին, թե Ապրիլյան պատերազմը դավադրության արդյո՞ւնք է եղել.
«Ես որեւէ կերպ չեմ ներքաշվելու այստեղ հարցուպատասխանի մեջ: Ուղղակի ասեմ, որ ես երբեք, որեւէ պարագայում չեմ ղեկավարվել ո՛չ դավադրությունների տեսություններով, ո՛չ, ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են նյութում մեր երկրի շուրջ: Չկա էդպիսի բան: Որ մենք ունենք թշնամիներ, ակնհայտ է, բայց մենք ունենք բազմաթիվ բարեկամներ, եւ բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այդ դավադրությունների տեսություններով չղեկավարվել, եւ այն, ինչ լսում եք կամ կարդում եք որեւէ ինտերնետային էջում կամ կայքում, փորձեք մեկ այլ կայքերից, մեկ այլ ինֆորմացիայի աղբյուրներից դա ստուգել, այնուհետեւ անել սեփական եզրակացությունները: Ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում եւ նորից ու նորից խոստանում եմ՝ ինչքան ժամանակ կցանկանաք, ինչպիսի հարց կցանկանաք, բոլոր հարցերին պատասխանելու եմ»,- եզրափակեց Սարգսյանը եւ շնորհակալություն հայտնելով՝ հեռացավ:
Սարգսյանից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ Անդրանիկ Քոչարյանը: Նա համաձայնեց Սարգսյանի դիտարկմանը, որ ճիշտ էր այդ նիստին նրա մասնակցելը եւ ասաց, որ «Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը որոշակի նոր բացահայտումների հանգեցրեց». «Նա բավականին պատրաստված էր եկել, ներածական խոսք ասաց, որը կկցվի զեկույցին: Նա ասաց, որ մինչեւ 2050 թվականն այս տեղեկությունները չի հանրայնացնի, քանի որ դրա իրավունքը չունի»,- հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ հանդիպման ձայնագրությունը Սերժ Սարգսյանին կտրամադրվի մի քանի օրից:
Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու Սարգսյանի պայմանն էր ձայնագրության մեկ օրինակ տրամադրել իրեն:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված հարցերին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենք տվել են բոլոր հարցերը, դրանք բավականին շատ էին։ Հարցին՝ ստացե՞լ են բոլոր հարցերի պատասխանները՝ Քոչարյանն ասաց.
«Իհարկե ոչ: Ստացել ենք հարցերի պատասխաններ, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, սակայն դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն։ Հարցերն ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաեւ այլ պաշտոնյաների։ Մենք նախանշեցինք, եւ պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց նաեւ այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխանները։ Եվ մենք կլսենք նաեւ նրանց: Մենք տվել ենք այն հարցերը, որոնք իրեն կարող էինք ուղղել։ Նա իր մասով պատասխանել է այդ հարցերին այնքանով, ինչքանով որ տիրապետում է, սակայն կան բաներ, որ կարող է ինքը չհիշել կամ իրեն զեկուցած չլինեն։ Հիմա մեզ հետաքրքիր է՝ չեն զեկուցե՞լ, թե՞ չի հիշում: Բնականաբար, մեր աշխատանքային մթնոլորտը եղել է այնպիսին, որ կգա մի օր, որ այս ձայնագրությունները, որոնք հարստացնում են Ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունները, նրանք այնքան ամբողջական կլինեն եւ մեր հանրությանը հասանելի կլինեն, որ մենք վերջին հաշվով կհասկանանք մեր թերությունները, դրանց վերացման հետեւանքները։ Դրանք միտված են լինելու մեր Զինված ուժերի կարողությունների ավելացմանը, հզորացմանը, որպեսզի այլեւս չկրկնվեն այն իրադարձությունները, որ տեսանք 2016 թվականի ապրիլի 2-ին»:
Հարցին, թե կայի՞ն բաներ, որոնք Սերժ Սարգսյանը չէր հիշում, Քոչարյանը պատասխանեց, որ հիմնականում հիշում էր շատ բաներ, դեռ մի բան էլ իրենց հարցերի մեջ նաեւ ավելացրեց, որ հիշում է այլ թվերի շրջանակում, քան այն, որ քննիչ հանձնաժողովին փոխանցել է մեր պաշտպանական գերատեսչությունը։
Խոսելով Ապրիլյան պատերազմում կորցրած տարածքների մասին եւ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանից պարզաբանում խնդրե՞լ են՝ ի վերջո կորցրել ենք 800 հեկտար, թե 400, հանձնաժողովի նախագահն ասաց.
«Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, որպեսզի ֆիլմը դառնա վավերագրական, ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետեւում։ Բնականաբար, Ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել ենք ճշտել պարոն Սարգսյանից, եւ պարոն Սարգսյանի պատասխանը, որ դա ֆիլմի ռեժիսորի կողմից իրացված ֆիլմ է, որտեղ ինքը պատասխանում է հարցերի: Մենք ավելի լուրջ հարց ենք տվել, ոչ թե 400-ի եւ 800-ի մեջ է։ Մենք ուղղակի ճշտել ենք՝ պարոն Սարգսյանն ի՞նչ է կարծում՝ հակառակորդը իր առջեւ դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե՞ ոչ, այդտեղ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ ոչ, մենք ինչքա՞ն ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալները ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ»։
Հարցին՝ Սարգսյանն արդյոք ընդունե՞լ է, որ ունեցել է բացթողումներ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իհարկե»։
Քոչարյանը տեղեկացրեց նաեւ, որ Սերժ Սարգսյանի հետ խոսել են 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողովի նիստին մասնակցությունից հրաժարվելու մասին: Ըստ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ Խաչատուրովի չգալը սխալ էր, եւ երեկ նրա հետ ունեցած զրույցում հորդորել է գալ հանձնաժողով։
Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության պատրաստակամություն են հայտնել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը, այլ պաշտոնյաներ: Քոչարյանն ասաց, որ մինչեւ հանձնաժողովի՝ աշխատանքների ավարտը՝ հունիսի 4-ը, հանձնաժողովը կլսի եւս 4-5 անձի, որից հետո կկազմի զեկույց:
Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ հանձնաժողովը գործում է շուրջ մեկ տարի։ Այն արդեն բազմաթիվ նիստեր է գումարել, լսել մեծ թվով զինվորականների, նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, ուսումնասիրել բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ գաղտնի, կուտակել շուրջ 100 ժամ տեսաձայնագրություն։ Հանձնաժողովն իր աշխատանքներն ամփոփելու է հունիսին: ՀՀ վարչապետը, վերջերս անդրադառնալով այս հանձնաժողովի գործունեությանը, հայտարարեց, որ իր կարծիքով երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT